o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԱԴՐԵԼ  ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ»

01.03.2016 19:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԱԴՐԵԼ  ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ»

«Երկրի նախագահի փետրվարի 12-ի խոսքն այն ուղեցույցն է, որով պետք է զարգացնել պետականաշինությունը եւ արտաքին քաղաքականությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՍԻՄ նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ եւ նշել, որ այն բխում է սահմանադրական փոփոխություններից, ինչի անհրաժեշտությունն ակնհայտ էր. «Եթե հիշում եք, մեր ընդդիմախոսներն ասում էին, որ Սահմանադրության փոփոխությունը կբերի ՀՀԿ-ի մենիշխանությանը, իշխանության կենտրոնացմանը եւ այլ մոնոպոլիստական դրսեւորումների: Բայց հակառակը` ՀՀԿ-ն կոալիցիոն պայմանագիր կնքեց մեկ այլ ավանդական կուսակցության`  ՀՅԴ-ի հետ»:Նա կարեւոր համարեց նաեւ այն հռչակագիրը, որը հիմնված է երկրի նախագահի ծրագրային ելույթի վրա, այսինքն` այն ուղենիշները, որոնցով պետք է առաջնորդվի կոալիցիան` հակամոնոպոլիզացիայի քաղաքականությունը, կենտրոնում մարդն է, սոցիալական խնդիրների լուծումը եւ այլն: 

Փորձում էին հասարակությանը համոզել, որ ուզում եմ փախչել Ֆրանսիա. աչքերիս մեջ սարսափելու եք նայել. Ռուսլան Բաղդասարյան

Անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակներին` պատգամավորը շեշտեց, որ այդ առումով գտնվում ենք բարդ իրավիճակում. «Տարածաշրջանում իրավիճակը չափազանց լարվում է: Թուրքիայի արկածախնդիր քաղաքականությունը կարող է անկանխատեսելի հետեւանքներ բերել: Պետք է դատապարտենք Թուրքիայի կողմից քրդական փոքրամասնության ջարդերը: Զարմանում եմ, Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Եվրամիության հետ ասոցացված պետություն, նման արտոնություն է ստացել, որ ոչնչացնում է խաղաղ բնակչությանը: ԵԽԽՎ-ն փոխանակ քննարկի Թուրքիայի պահվածքը` պետություն, որն այսօր ագրեսիա է իրականացրել իր հարեւանների նկատմամբ, զորք է մտցրել Իրաքի, Սիրիայի տարածք, տասնամյակներ առաջ գրավել է Կիպրոսի կեսը, էլ չասենք, որ 1920 թվականի Հայաստանի մի մասը օկուպացրել է, այս պետությանն այսօր հաջողվում է անպատիժ շարունակել ցեղասպանությունը քրդերի հանդեպ: Ցավոք, Թուրքիայի դաշնակիցները չեն նկատում հակաժողովրդական դրսեւորումները երկրի ներսում, հետապնդվում են լրագրողներ, քաղաքական գործիչներ եւ այլն: Անգամ մի կնոջ են դատապարտել` ձեռքի ինչ-որ շարժման համար: Այսպիսի վիճակում է գտնվում նաեւ Ադրբեջանը` մարդու իրավունքների ոտնահարում, ազգային փոքրամասնությունների ճնշում: Հիմա փոխանակ քննարկվեն այս երկու պետությունների հարցը, քննարկում են Հայաստանի կամ Սարսանգի ջրամբարի հարցը` ԵԽԽՎ-ում»,- ասաց ՍԻՄ նախագահը եւ հավելեց, որ սա երկակի ստանդարտների դրսեւորում է, եւ մենք այսօր պետք է ԵԽԽՎ-ից պահանջենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հարցի քննարկումը, որոնք այսօր նմանվում են նացիստական այն պետություններին, ինչպիսին էր ֆաշիստական Գերմանիան Երկրորդ համաշխարհայինից առաջ, որոնք սադրեցին այդ պատերազմը: «Իսկ երրորդ համաշխարհայինը սադրում են Թուրքիան եւ Ադրբեջանը»:

Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին` ՍԻՄ նախագահն ասաց, որ Հայաստանն իրեն դրսեւորել է որպես Իրանի լավ բարեկամ, նույնիսկ այն ժամանակ, երբ նա շատ բարդ վիճակում էր:

«Պարկեշտ հարեւանություն ենք արել: Այսօր Իրանը հզոր տնտեսական ներուժ ունեցող երկիր է, մեծ ազդեցություն ունի նաեւ տարածաշրջանում: Մենք ունենք լավ նախադրյալներ` նրա հետ հարաբերությունները զարգացնելու համար: Իրանը կապող օղակ է Հայաստանի եւ մուսուլմանական աշխարհի շիիթական թեւի միջեւ, ինչը շատ կարեւոր է` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով: Իրանի քաղաքականությունը կայունության երաշխիք է կովկասյան տարածաշրջանում: Ինչպես գիտեք, կա նաեւ գազի ծրագիր, ինչը եւս կարեւոր է.  փակուղուց վերածվում ենք տարանցիկ  պետության ու կարծում ենք` կհաջողենք»,- ավելացրեց պատգամավորը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА