o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գվարդիոլա․ Չեմպիոնների լիգայի նոր ձեւաչափը կսպանի ազգային առաջնությունները

01.07.2019 18:16 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Գվարդիոլա․ Չեմպիոնների լիգայի նոր ձեւաչափը կսպանի ազգային առաջնությունները

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դեմ է Չեմպիոնների լիգայի ձեւաչափի հնարավոր փոփոխություններին։ Ֆուտբոլային ակումբների եվրոպական ասոցիացիան առաջարկել է հաստատել նոր ձեւաչափը 2024-2025 թվականների մրցաշրջանից։

​​​​​​​«Դատարկ արտաքին գեղեցկությամբ չի փրկվի ոչինչ». հայ մոդելը մասնակցում է միջազգային մրցույթի

«Ես դեմ եմ այդ գաղափարին։ Դրանով մենք կսպանենք ազգային առաջնությունները։ Եթե «Ռեալն» ու «Բարսելոնան» հեռանան՝ Լա Լիգան կմահանա։ Ոչ ոք չի հետաքրքրվի թիմերով, որոնք չունեն եվրոպական լիգայում հայտնվելու հնարավորություն։

Անգլիայում նույնիսկ չորրորդ դիվիզիոնի խաղերի ժամանակ տրիբունաներում ազատ տեղ չի լինում։ Անգլիայում թույլ չեն տա սպանել տեղի ֆուտբոլը։

Ամեն շաբաթ Չեմպիոնների լիգայի հանդիպում անցկացնելով՝ խաղերը կկորցնեն գրավչությունը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ֆուտբոլային ակումբների եվրոպական ասոցիացիայի առաջարկով Չեմպիոնների լիգայում պետք է խաղան միայն սուպերակումբներ, որոնք նախկինում հաջողություններ են ունեցել այս մրցաշարում։ Նախատեսվում է խմբային փուլի հանդիպումները 6-ից ավելացնել մինչեւ 14։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА