o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հուշաքար-ցայտաղբյուր «Առյուծ Մհեր»-ին. Տեղի ունեցավ Մհեր Երզնկյանի հիշատակի հուշաքար- ցայտաղբյուրի բացումը

29.06.2019 13:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հուշաքար-ցայտաղբյուր «Առյուծ Մհեր»-ին. Տեղի ունեցավ Մհեր Երզնկյանի հիշատակի հուշաքար- ցայտաղբյուրի բացումը

«Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որ ը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասի-րությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:

Արթուր Վարդանյանի գործը Վերաքննիչում եւս հաղթանակ ունեցավ

Եվ ահա այսպիսի քաջորդիներից է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Մհեր Երզնկյանը: Մհեր Արամայիսի Երնկյանը ծնվել է 1995 թվականի մարտի 3-ին Երևանում: Իննամյա կրթությունը ստանալուց հետո զբաղվել ոսկերչությամբ և արծաթագործությամբ: Իր մոտ միշտ կրում էր իր պատրաստած արծաթյա խաչը: Մհերը ունի մեկ քույր և եղբայր: Վերջինս նույնպես պայմանագրային զինծառայող էր: 18 տարին լրանալուն պես Մհերը պետք է զորակոչվեր բանակ, սակայն ծառայության մեկնելը հետաձգվում է, և Մհերը բուժումներ է ստանում: 3 տարի բուժումն անցնելուց հետո, 2016 թվականի հունվարին, 21 տարեկան հասակում զորակոչվել է բանակ: Խելացի և գրագետ զինվոր էր։ Երկուսուկես ամսվա զինծառայող էր։ Քառօրյա պատերազմում ցուցաբերած արիության համար զինծառայողին տվել են «Առյուծ Մհեր» մականունը: Մհերն իրենից փոքր քույր ունի և ավագ եղբայր, ով պայմանագրային զինծառայող է: Ապրիլյան պատերազմի օրերին Մհերը գտնվելով ծառայության մեջ, եղել է մարտական հերթապահության մեջ, ապրիլի 6-ին նկատում է դիվերսիոն խումբ, որը փորձելով շրջանցել և հարված հասցնել զորքին թիկունքից, զեկուցում է վերադաս հրամանատարությանը, այն մասին որ շարժ է նկատել, մինչև օգնող ջոկատի տեղ հասնելը մարտի է բռնում հակառակորդի հետ, և ստանալով մահացու հրազենային վիրավորում, ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ընկնում հերոսի մահով։ Օգնական ջոկատի հասնելուն պես, նկատում են, որ Մհերը միայնակ կռվելով թշնամու դեմ, ցավոք, զոհվել է։ Նա չխնայեց իր կյանքը հանուն զինընկերների և մեզ համար։ Հիշենք և գնահատենք։ Ննջիր խաղաղությամբ, Մհեր։ Վերջերս ականատեսն եղանք նրան նվիրված մի հայրենանվեր ու հայրենասիրական միջոցառման: Այսպիսով՝ սույն թվականի Հունիսի 27-ին Աջափնյակ համայքի Խորեն Խաչատրյան փողոցի 27 տան բակում տեղի ունեցավ հուշարձանի բացում Մհեր Երզնկյանին հիշատակին: Նույն հասցեում է ապրել հայրենիքի պաշտպանության անմահ հերոս Մհեր Երզնկյանի հիշատակի հուշաքար- ցայտաղբյուրի բացումից հետո միաժամանակ տեղի ունեցավ միջոցառում նվիրված Մհեր ԵրզնկյանինՀուշաքարը պատրաստվել է Աջափնյակ համայքապետարանի կողմից:Միջոցառմանը ներկա էին Աջափնյակ համայնքի թաղապետի տեղակալ Արամ Մանուկյան,Կրթության,Մշակույթի և Սպորտի բաժնի պետ Գալուստ Խարբությանը և աշխատակազմի անդամները Մաշտոցի զինկոմի տեղակալ,փոխգնդապետ Կարեն Հովհաննիսյանը և զինկոմիսարիատի աշխատակիցներ Հայոց Հզոր Բանակ հկ ի նախագահ Կարեն Հովհաննիսյանը, ՀԱԲ- ի հրամանատարներից Արամո Թորգոմյանը, Ֆիդայիներ հկ ի նախագահ Սեյրան Չիլինգարյանը, ԱՊՐԻԼՅԱՆ պատերազմում զոհված տղաների ծնողներ:Աջափնյակի Երկրապահի նախագահ Արայիկ Գալստյանը: Բացման ու ողջույնի խոսքով ելույթ ունեցավ թաղապետարանի ներկայացուցիչը,ով հակիրճ ներկայացրեց մեր օրերի հերոս Մհեր Երզնկյանի մասին: Այնուհետև հնչեց Մհերին նվիրված երգը: Ելույթ ունեցան նաև ԵԿՄ վարչության անդամ ,Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Հրանտ Սարկիսովն ով հերոս Մհերին հետմահու պարգևատրեց ԵԿՄ Ի պատվոգրով, Ֆիդայիներ ՀԿ Ի նախագահ Սեյրան Չիլինգարյանը,ով շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներից,մասնակիցներից.Այնուհետև ելույթ ունեցավ Արամո Թորգոմյանը,վերջիններիս ելույթը հանպատրաստից էր,չպլանավորված,քանի որ կազմակերպիչները որոշել էին,որ ելույթներ չպետք է լինեին:Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ հերոսի հայրն,ով երախտիքի խոսքերն ուղղեց միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին: Իսկ Մարաթուկ ազգագրական երգի պարի համույթն իր ռազմահայրենասիրական ու գեղեցիկ կատարումները նվիրեց բոլոր հերոս տղաներին:

Ժակ Շիրակի հիշատակին հրդեհից հետո առաջին անգամ ղողանջել է Նոտր Դամի զանգը

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА