o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտառոց դեբյուտ Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.06.2019 22:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արտառոց դեբյուտ Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 28-ին վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ 11-ամյա ջութակահարը բարձրացավ Մոսկվայի ֆիլհարմոնիայի բեմ: Խոսքը Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Խաչատրյանի մասին է, որը «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետ) հետ հանդես է եկել Չայկովսկու Ջութակի կոնցերտով ու հիացրել ռուս հանդիսականին, որի շարքերում, ավաղ, ընդամենը 3 հայ է  ներկա եղել` կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդին` Արա Բաբաջանյանը, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Սուրեն Հախնազարյանը եւ Մոսկվայում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

ՍԴ նախագահը Փաշինյանի գնահատականները քաղաքական է համարում և հրաժարվում է մեկնաբանել. (տեսանյութ)

Ներկաները նախ զարմացել, ապա հիացել են պատանի հայ ջութակահարի տաղանդով, քանի որ Չայկովսկու կոնցերտն ամենաբարդ գործերից մեկն է` ջութակի համար գրված, և աշխարհում նախադեպերը շատ քիչ ենըստ մասնագետների, կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել:

«Իրավունքի» հետ զրույցում Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Սուրեն Հախնազարյանը, նախ կիսվեց պատանի ջութակահարի կատարումից ստացված տպավորություններով, ապա նաեւ մի քանի խորհուրդներ շեշտեց. «Ես ներկա էի համերգին ու շատ եմ հավանել Ալեքսանդրին: Նա շատ լավ կատարեց Չայկովսկու կոնցերտը: Ընդհանրապես, հազվադեպ է պատահում, որ այդ հասակում նվագեն Չայկովսկու Ջութակի կոնցերտը: Շատ լավ ու տաղանդով օժտված երեխա է ու ճիշտ զարգացման դեպքում լավ ապագա է սպասվում նրան: Իհարկե, այստեղ մեծ դեր ունի նաեւ իր ուսուցիչը` Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանը, որը փայլուն աշխատանք է կատարել երեխայի հետ»:

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Տեսանյութ)

Ի դեպ, պատանի երաժշտի համար դեբյուտային էր, ոչ միայն Մոսկվայի ֆիլհարմոնիայի բեմում նվագելը, այլ նաեւ սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալը: Ալեքսանդր Խաչատրյանի մոսկովյան ելույթը կայացել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ:

Ալեքսանդր խաչատրյանը ջութակ է նվագում 5 տարեկանից, այժմ սովորում է Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 5-րդ դասարանումՆրա համերգային կենսագրությունում երկու մենահամերգ է արձանագրված՝ Արամ Խաչատրյանի թանգարանում և Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը:

Ալեքսանդր Խաչատրյանի մոսկովյան ելույթից մի հատված դիտե՛ք տեսանյութում.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Զախարովան ռուսական եթերում խոսել է Հայաստանում ստացած տպավորությունների մասին (տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА