o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ջանիբեկյանը ինձ ստիպողաբար է տարել զագս». Լիանա Անթառանյան

28.06.2019 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ջանիբեկյանը ինձ ստիպողաբար է տարել զագս». Լիանա Անթառանյան

 Մի քանի օրից, հուլիսի 1-ին ՀՀ ժողովրդական արտիստ, լուսահոգի Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է, այդ առթիվ «Իրավունքը» զրուցել է Ջանիբեկյանի կյանքի վերջին 6 տարիների ուղեկից, դրամատուրգ, բեմադրիչ, դերասանուհի, Ջանիբեկյանի այրի ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻ հետ: Մեզ հետ զրույցում տիկին Անթառանյանը պատմեց ոչ միայն իրենց համատեղ կյանքի 6 տարիների անփոխարինելի օրերի մասին, այլ նաեւ Ջանիբեկյանի` իրեն ստիպողաբար զագս տանելու, իր մոտ խնամքով պահվող Ջանիբեկյանների հարուստ արխիվի ու Ջանիբեկյանի ժառանգների հետ հարաբերությունների մասին:

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում

Նրա մահից 4 տարի անց, Ջանիբեկյանից ունեմ օր ու գիշեր երջանիկ իմ անցկացրած 24-ժամյա գեղեցիկ 6 տարի, ու այն ոչ ոք չի կարող ինձնից խլել: Կարենը իր 77 տարիների ապրածն ինձ տվեց: Տեսեք, պապն իր ապրածը փոխանցում է թոռանը, իսկ Կարենի կողքին ես եմ եղել: Նա իր թոռանը` Կարեն Գուրգենի Ջանիբեկյանին չի փոխանցել իր կյանքի ապրածը, այլ ինձ է ժառանգել: Դրանից էլ մեծ հարստությո՞ւն: Եթե հետ բերեմ տասը տարիները (մենք 6 տարի ապրեցինք միասին, իսկ արդեն 4 տարի է նա չկա), նորից նույն կերպ կվարվեմ, պարզապես մի բան ավելին կանեմ` խոհանոցում մեկ-մեկ էլ կնիկ կլինեի, դա իմ կողմից բացթողում եմ համարում: Սովորաբար խոհանոցում, հատկապես հայ կանայք, մի քիչ ունեն «կնիկություն» անելը, դա Կարենիս խոսքն է եղել...

​​​​​​​«Իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը» (Տեսանյութ)

- Խոհանոցից խոսեցինք, հետաքրքիր է, ի՞նչ էր սիրում ուտել:

- Իր համար քարից փափուկ ինչ լիներ` կուտեր, իհարկե, շատ էր հավանում իմ պատրաստածը: Իր համար մեկ էր` կարամել կուտեր, թե` շոկոլադ, կամ, հաց ու պանիր կուտի, թե` չալաղաջ: Ի դեպ, քչակեր էր, բայց միշտ հիշում էր իր մոր սարքած բորշչը, ինչքան էլ ես եփում էի, ասում էր` մորս եփածն ուրիշ էր:

Կարեն Տոնականյանն արծաթե մեդալ նվաճեց միջազգային մրցաշարում

- Տիկին Անթառանյան, հարցազրույցներում շեշտում եք, որ նա միայն ամուսին չի եղել, այլ եղել է Ձեր տերը, տիրականը, նա էլ իր հարցազրույցներում ասում էր, որ Դուք իր 7-րդ զավակն եք...

- Երբ Կարենի հետ որոշեցինք, որ պետք է համատեղ ապրենք, ամուսնանանք, ի դեպ` զագսով, 6 տարին էլ զագսով ենք ամուսնացած եղել, եւ իր ցանկությունն էր դա, ու ինձ ստիպողաբար է տարել զագս: Իմ հարազատներն ինձնից երես էին թեքել... Երբ կարոտում էի մերոնց, գնում էի պատուհանից նայում էի հեռուն ու արտասվում էի, նա գիտեր, որ միմիայն կարոտը կարող էր պատճառ լինել, մոտենում ասում էր` ես քեզ մերություն կանեմ, հերություն կանեմ, ես քո քույրը, եղբայրը կլինեմ, մենակ մի լացիր ու սրբում էր արցունքներս: Իմ ու Կարենիս հարաբերությունը եղել է մի այլ հարթության վրա, միայն դա ապրողը կարող է հասկանալ... Այն տարիներին նույնիսկ ինչ-որ մարդիկ սկսում էին գուշակություններ անել, թե ինչն է մեզ կապում Կարենի հետ... շատ բան է կապում:

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդում իր անդամակցությունը

 

«ԿԵՂՏՈՏ ԱՆԿՈՂԻՆ ՉՈՒԶԵՑԱ ԼՎԱՆԱԼ ՈՒ ՃԻՇՏ ԱՐԵՑԻ»

Հարցազրույցներում նաեւ ասել եք, թե Ջանիբեկյանը շատ էր ցանկանում, որ Ջանիբեկյան-Անթառանյան միությունից ծնվի արու զավակ...

- Գուցե չհավատաք, բայց ժամանակ չմնաց դրան: Այնքան էի տարված իրենով, իր արվեստով, ամեն վայրկյան սպունգի պես իրենից խլում էի, գողանում էի, ծծում էի իր ապրած արվեստը, որովհետեւ գիտեի, որ ժամանակը քիչ է: Արվեստի նկատմամբ այն կարոտախտը, որ 14 տարի Մոսկվայում պահել էի իմ մեջ, ու Կարեն էր ձեռքս ընկել, ես պիտի վայելեի, պիտի զգայի, պիտի սովորեի, պիտի ճանաչեի... Այդ ամբողջ արվեստը ափիս մեջ ունեմ: Պատահական չէր, որ ասում էր` Սունդուկյանի բեմ դու գլխավոր մուտքից մտար: Ես շնորհակալ եմ Աստծուն այդ պարգեւի համար: Երբ Կարենը չկար, ես շատ վատ վիճակի մեջ էի, 2 տարի հետո հանկարծ սթափվեցի ու ասացի` բա էն տղեն, որ պիտի ծնվեր... Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ կարող էր լինել... Ափսոս...

Թալանել են գործարար Կարեն Կարապետյանի տունը

 

«ԻՆՁ ՎԱՐՁԵԼ ԷԻՔ, ՈՐ ՁԵՐ ՀՈՐԸ ՊԱՀԵ՞Մ...»

Ջանիբեկյանի մահից հետո, մեզ հետ զրույցում ասել էիք. «Կարենի կյանքի վերջին օրերին ինձ համար այնպիսի տհաճ բախումներ եղան` իմ ու Կարենի անվան հետ կապված, որ հասկացա` Կարենին պետք է փայփայեմ միայն իմ ներսում»: Կբացե՞ք փակագծերը:

- Այդ պահին ինձ թվում էր, որ եթե որեւէ չակերտ բացեմ, ապա դա միայն կսեւացնի Կարենիս անունը, ինձ... Կեղտոտ անկողին չուզեցա լվանալ ու ճիշտ արեցի, այսօր դրան վերաբերվում եմ ծիծաղով: Կյանքում մարդիկ մի անգամ ամուսնանում են, բաժանվում, 2-րդ անգամ են ամուսնանում, եւ կյանքի վերջին տարիներին բախումներ են լինում այդ երկու տեսակ ընտանիքների երեխաների միջեւ, այստեղ 4 տեսակ երեխաներ էին, ինչպես Կարենս էր մեկ-մեկ ասում տղաներին` խելոք մնացեք, թե չէ կֆիլտրեմ ձեզ, տեսնեմ տակից էտ ինչ կեղտ է դուրս գալիս, իբրեւ մորական կողմից... Իսկ ես այստեղ անզավակ էի... Եթե մենք ունենայինք մեր զավակը, իսկ Կարենի որդիները «սպայկա» էին, նրանք չէին նեղացնի ինձ` հանուն իրենց հարազատ եղբոր, կամ միգուցե քույր լիներ... Չնայած, Կարենն ասում էր` Ջանիբեկյան կանայք լավը չեն, դու պիտի տղա ունենաս: Ինչեւէ, վերջում սթափվեցի ու հասկացա` ինչպե՞ս, ինչի դուք ինձ վարձել էիք, որ ձեր հորը պահեմ, ես սիրել եմ այդ մարդուն, լիարժեք ընտանիք եմ կազմել... Մենք լավ ընկերներ ենք եղել Կարենի երեխաների հետ, ավելին` ես եմ այնպես արել, որ Կարենը աղջկան ընդունել է: Ասացի` Կարեն 4 տղա ունես, վաղը մյուս օրը դագաղդ բարձրացնողը քո տղաներն են լինելու, չնայած` տղան վազացրեց հոր դագաղը, ակնոցը ճակատին դրած, դա շոու չէր, այլ մեծն վարպետ Կարեն Ջանիբեկյանն էր մահացել, եւ նրան այնպես վազքով տարան, ասես թուրքի մեռել էին տանում, թույլ չտվին, որ հավաքված ժողովուրդը ծափահարի ու հավուր պատշաճի ճանապարհի վարպետին: Իսկ վարպետն ինձ տարել էր գերեզմանատուն ու ասել` ինձ էստեղ պիտի թաղեն... Իսկ ո՞վ եկավ Լիանա Անթառանյանին հարցրեց, կինն էի, ո՞վ ինձ հաշվի առավ: Թող չընդունեին որպես կինբայց վերջին տարիներին ես եմ եղել նրա կինը, հետո ինչ, որ մահվանից մի ամիս առաջ գլխիս սարքեցին, ու մահվանից 6 ամիս հետո գնամ նոտարն ասի, ո՞նց, կտակ կա՞, ե՞րբ էին հասցրել...

«Չեմ կարող մի օր անցկացնեմ առանց ասելու՝ շնորհակալ եմ, որ դու կաս, Ալինաս»․ Կարեն Արայանի հուզիչ խոստովանությունը՝ կնոջը

 

«ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐ ԿԻՆԸ «Շ» ՏԱՌՈՎ ԿԻՆՆ Է

Թե՛ մասնավոր, եւ թե՛ եթերային զրույցներում ասում եք, որ Ջանիբեկյանից Ձեզ մնացել է իր հարուստ կենսափորձը եւ արխիվը, ի՞նչ արխիվի մասին է խոսքը, եւ այն դեռ Ձեզ մո՞տ է:

- Կարենս ասաց` դու ազնիվ ես, ու գիտեմ, որ ազնիվ էլ կգրես իմ կյանքի մասին, դա քեզ եմ հանձնարարում, ես էլ ասացի` դու էլ պետք է ազնիվ գտնվես ու մանրամասն պատմես քո բոլոր ապրածի մասին: Այնքան շնորհակալ եմ իր 4 կանանց, ովքեր խնամքով փաթեթավորել էին արխիվը... Այո, այդ արխիվն ինձ մոտ է, հաճախ եմ այն բացում, նայում: Դա ամենաթանկ բանն է, որ Ջանիբեկյանները ունեցել են կամ կունենան երբեւէ: Մի հետաքրքիր բան կա. որոշել եմ Կարենի կյանքը չգրել, ես այսօր բացում եմ մի մեծ չակերտ` Կարեն Ջանիբեկյանի կյանքի ամենագլխավոր կինը «Շ» տառով կինն է: Այդ արխիվում ես գտա նամակների մի մեծ փաթեթ... Ա՛յ, դրամատուրգիա, ա՛յ սեր... Ու այստեղ հասկացա, որ սերը դա այն է, երբ չես հասնում: Թե այդ ինչ նամակներ են, այդ ինչ զգացմունքներ են, 1-ին կին, 2-րդ կին, Կոկո Շանել համար 5, ես հիանում էի, ասում էի` ես Կոկո Շանել համար 5-ն եմ, Կոկո Շանելը գլուխը քարն է տվել «Շ» տառի դիմաց:

Բաբաջանյանն ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիրճյանի շտաբում. Վարդուհի Իշխանյան

- Ասացիք, որ տղաների հետ մտերիմ հարաբերություններ են եղել, նրա մահից հետո այդ հարաբերությունները չե՞ն շարունակվել:

- Ընդհանրապես միշտ փակում եմ Կարենի երեխաների թեման, նրանք նաեւ իմն են, որովհետեւ ամեն մեկի մատը փուշ մտներ, Կարենս ցավալու էր, ցավալու էի ես, ցավացնելու էր ինձ... Թող ապրեն էլի, թող երջանիկ ապրեն, այս աշխարհում ի՞նչ ունենք կիսելու: Իսկ ո՞ւր էին 6 տարի, մարդը փակված էր, ես ասացի` պարոն Ջանիբեկյան, դուք ճգնարանում եք, դուք ձեզ չեք պատկանում, դուք ժողովրդինն եք, դուք պարտավոր եք ժողովրդի մեջ լինել... Ո՛չ տուն եմ քանդել, ո՛չ բաժանել եմ, ո՛չ անհեր է ինչ-որ մեկը մնացել...

Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք

 

«ԿԱՐԵՆԸ ԳԼԽԻՍ ՉԷ, ՈՐ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԴՈՒՌԸ ԲԱՑԵՄ ԳԼԽԱՎՈՐ ՄՈՒՏՔԻՑ»

Խոստացել էիք, որ Ձեր սիրո մասին պիես եք գրելու, ի՞նչ փուլում է գտնվում, եւ ե՞րբ կհանձնեք հանդիսատեսի դատին:

- Այդ պիեսը ավարտված է, մեծ դերասանական կազմով գործ է, բայց որքան տարիները անցնում են, ու ես մոնո դերասանուհու փորձ եմ ձեռք բերում, հասկանում եմ, որ վերջին հաշվով դա պիտի անեմ ինքս` մենակ: Ինձ, հատկապես այսօր, ծանր է գումար հայթայթել, որտե՞ղ այդ ամենը կազմակերպել, դժվարություններ կան, Կարենը գլխիս չէ, որ Սունդուկյանի դուռը ես բացեմ գլխավոր մուտքից... Չնայած, եթե Կարենին շատ հարգեին իր գործընկերները, դա արած պիտի լինեին դեռ վաղուց, որովհետեւ իրենք գիտեն իմ պոտենցիալը, խելքը, փորձը, որ կարելի էր ինձ լավ օգտագործել, ես շան պնչից ջուր խմող մարդ եմ... Կարենս միշտ ասում էր` շատ աշխատասեր ես, բայց քո տեսակի համար փշոտ ու քարքարոտ է ճանապարհը, բայց` երկարատեւ: Ես էլ` այդ փշոտ ճանապարհով գնում եմ, ինչպես կարողանում եմ:

«Դիմացիր, մենք դեռ կապրենք մեր երազած երկրում». Անահիտ Մութաֆյանի հուզիչ նամակը եղբորը 

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Լիանա Անթառանյանի հետ հանդիպման տեսագրությունն ամբողջությամբ դիտե՛ք հուլիսի 1-ին «Իրավունքը TV»-ի եթերում:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА