o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՍԱՐԱԿ ՕՃԱՌԸ ԿԱՆԱՆՑ ՎՆԱՍ Է

28.06.2019 21:50 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՀԱՍԱՐԱԿ ՕՃԱՌԸ ԿԱՆԱՆՑ ՎՆԱՍ Է

Հարգելի բժիշկ, ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, որոնք ամռանը հաճախում են լողավազան:

Հարցին պատասխանում է գինեկոլոգ ԼԻԼԻԹ ՋԱՆԳՈՒԼՅԱՆԸ.

ԱՆՈՐԱԿ ՍՆՈՒՆԴԸ` ԴԻՍԲԻՈԶԻ ՊԱՏՃԱՌ

Ամռան տապին բավական հաճելի է հաճախակի լոգանք ընդունելը: Պետք է երկուսից երեք անգամ լոգանք ընդունել: Ընդ որում` ամեն անգամ ցանկալի չէ, որ կանայք օգտագործեն հասարակ օճառ, քանի որ օճառը բերում է հեշտոցի միջավայրի խախտմանը, որն էլ իր հերթին հանդիսանում է առավել նպաստավոր պայման վարակների ներթափանցման համար: Այն կանայք, որոնք գտնվում են դաշտանային ցիկլի օրերին, բնականաբար, պետք է էլ ավելի խիստ հետեւեն անձնական հիգիենայի կանոններին: Նման օրերին առաջին հերթին հիգիենիկ չէ այցելել լողավազան: Ջրի տարբեր ջերմաստիճանների տատանումը կարող է բերել առատ արյունահոսության առաջացման, նաեւ՝ բազմաթիվ ինֆեկցիաների ներթափանցմանըԼողավազաններից կարելի է նաեւ սեռավարակ ձեռք բերել, դա տեսականորեն չի բացառվում: Չնայած, լողավազանի ջուրը պարունակում է քլոր, իսկ այն մանրէների բազմացման համար ոչ բարենպաստ պայման է: Լողավազանում հիմնականում ախտահարվում են ոտնաթաթերը, նրբանները, որի ժամանակ մենք ունենում ենք մաշկի վրա ցանավորում: Այն լինում է նաեւ բշտիկների տեսքով: Ունենում ենք նաեւ եղունգների գունային փոփոխություն. դառնում են դեղնավուն երանգի, առաջանում են սպիտակ բծեր, որոնք նաեւ կանանց էսթետիկ առումով էլ կարող են դիսկոմֆորտ առաջացնել: Ուստի սնկերից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս չօգտվել այլ անձի հողաթափերից, սրբիչներիցՍնկային հիվանդությունները կարելի է բուժել նաեւ հղիության ընթացքում. կան հատուկ նախատեսված դեղամիջոցներ, որոնք կարելի է հղիներին նշանակել: Սնկային հիվանդությունը հղիների մոտ, որոնք արդեն իսկ զգայուն են, առավել անհանգստացնող են: Հիմնականում արտահայտվում են խիստ արտահայտված արտադրությամբ եւ քորի առկայությամբ: Իհարկե, ինչպես ցանկացած դեղամիջոց, հակասնկայինը ցանկալի է կիրառել հղիության առաջին եռամսյակից հետո` էլ ավելի ապահով եւ զգոն լինելու նպատակով:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԱՄՌԱՆ ՇՈԳԻՆ

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА