o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՎԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՇԵԴԵՎՐՆԵՐԸ

28.06.2019 21:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԹՎԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՇԵԴԵՎՐՆԵՐԸ

Նախօրեին ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրեց հերթական՝ մայիս ամսվա դրությամբ հայաստանյան տնտեսության վիճակը: Այն, որ վերջին ամիսներին վիճակագիրները բառացիորեն իրենց են կոտորում՝ քիչ թե շատ պատշաճ տեսք ունեցող տնտեսական ցուցանիշներ ներկայացնելու համար, արդեն հայտնի իրողություն է: Ու մայիսի հետ կապված էլ, այդ տառապալից աշխատանքները ակնհայտ են, թեեւ ինչպես միշտ՝ առկա կիքսերը խոսում են այն մասին, որ ինչքան էլ նկարես, իրողությունը, մեկ է, ջրի երես է ելնելու:

Տնտեսության այսօրվա վիճակը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ. ՏԶՆԿ

Վիճակագիրների տառապալից աշխատանքի հետքերը վերջին երկու ամիսներին հատկապես տեսանելի են արդյունաբերության ոլորտում: Այսպես, եթե ապրիլին՝ նախորդ տարվա այդ ամսվա համեմատ ներկայացրել էին իսկական մինիհրաշք՝ 13.2 տոկոս աճ, ապա մայիսին, երեւի հասկանալով, որ շատ անլուրջ տեսք են ստանում, մի քիչ ախորժակները զսպել ու կանգնել են 10.2 տոկոսի վրա. ի՞նչ կա, էլի երկնիշ թիվ է, վարչապետը կուրախանա: Բայց ամբողջ խնդրին այն է, որ անկախ նրանից, թե վիճակագրությունը տնտեսական աճի ինչ տեմպեր ցույց կտա, մեկ է, վերջում ամեն ինչ գնում-հասնում է մեկ պարզ հարցի՝ որտեղի՞ց այդ ցուցանիշը: Մասնավորապես արդյունաբերության այդ երկնիշ աճերի հետ կապված նույն հարցադրումը մի փոքր այլ տեսք ունի. ի՞նչ ներդրումներ են եղել, որը կհանգեցներ անցած տարվա համապատասխան ամսվա նկատմամբ երկնիշ աճի: Այսինքն, կա՛մ պետք է կոնկրետ արդյունաբերական ճյուղերում ներդրումներ ցույց տալ, կա՛մ էլ հայտարարել, որ մեր արդյունաբերությունն ի զորու է թռիչքներ ունենալ առանց ներդրումների ու դա հիմնավորելով՝ արժանանալ տնտեսագիտության Նոբելյան մրցանակի: Բայց քանի որ մեր պատկան չինովնիկությունը հնարավոր է՝ Նոբելյան մրցանակի մասին էլ գաղափար չունենա, ուրեմն պետք է գնանք առաջին տարբերակով. ունեցել ենք հսկա ներդրումներ, որոնք կարճ ժամանակում հանգեցրել են արդյունաբերական թռիչքի: Կարճ ժամանակում, քանի որ մինչ այդ երկնիշ թռիչքները, ունեինք էլի անարժանահավատ, բայց գոնե շատ ավելի համեստ ցուցանիշներ՝ 2-3 տոկոսանոց աճ: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ո՞ւր են այդ ներդրումները: Ֆիքսենք, անգամ պետական ամենաբարձր մակարդակներով են խոստովանում, որ ունենք զրոյական ներդրումներ: Ճիշտ է, մեր չինովնիկները խոսում են նաեւ միլիարդավոր դոլարների մասին սպասելիքներից, բայց դա, չասենք սովորական խաբեություն է, այլ, որ գոնե այս պահին չկան, այսինքն՝ սպասելիքներով երկնիշ աճ չես ունենա: Իսկ ռեալ ներդրումների մասով անգամ վիճակագիրները չեն կարողաանում իրավիճակը գունազարդել. անցած տարվա առաջին եռամսյակի մոտ 40.8 միլիարդ դրամ ուղղակի ներդրումների ¥հաշվարկվում է ստացումների եւ մարումների տարբերությունը, այսինքն՝ կոնկրետ ոլորտներում ցուցանիշը կարող է նաեւ բացասական լինել, որը նշանակում է, որ փաստացի եղել է ֆինանսական արտահոսք¤ դիմաց այս տարի ունեցել ենք մոտ 3.7 միլիարդ՝ մոտ 11 անգամ պակաս (տե՛ս աղյուսակը): Եվ ահա, անցած տարվա 40.8 միլիարդ ներդրումների պարագայում նույն ապրիլ-մայիսին մի բան էլ՝ ունեցել ենք արդյունաբերության ծավալների անկում, իսկ 3.7 միլիարդը բերել է 10-13 տոկոս աճի՞: Ընդ որում, սրանք դեռ ընդհանուր ներդրումներն են: Իսկ ահա կոնկրետ արդյունաբերության մասով վիճակը շատ ավելի անմխիթար է: Այսպես, արդյունաբերության առանցքային ուղղությունում՝ հանքարդյունաաբերությունում ¥մետաղական հանքաքարի արդյունահանում, հանքագործական արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման այլ ճյուղեր, հանքագործական արդյունաբերության հարակից գործունեություն, հիմնային մետաղների արտադրություն¤ եթե անցած տարի համապատասխանաաբար ունեցել ենք 674 միլիոն, 7.6 միլիարդ, 20.6 միլիարդ եւ 1.4 միլիարդ դրամի ուղղակի օտարերկրյա ներդրումներ, ապա այս տարի գումարների արտահոսք է՝ -10.6 միլիարդ, 7 միլիարդ, 0 եւ -214 միլիոն¤:  Սննդամթերքի արդյունաբերությունում ներդրումների ծավալները նույնն են՝ 215 միլիոն դրամի կարգի, խմիչքների արտադրությունում 232 միլիոնը վերածվել է -3.3 միլիարդի: Եվ այսպես շարունակ, մոտավորապես նույն պատկերն է արդյունաբերության մյուս առաջատար ճյուղերում: Այսինքն, ինչի՞ հաշվին ենք արդյունաբերական աճ ունեցել, մեկ «տրամաբանական» պատաասխան ենք տեսնում՝ Փաշինյանի կախարդական փայտիկի. բա հրաշքն ուրիշ էլ ի՞նչ ձեւ է լինում:

2019-ին Հայաստանում տնտեսական աճը կարող է գերազանցել 7%-ը. նախարար

Ֆիքսենք նաեւ, որ անգամ անցած ամսվա 13.2 տոկոս արդյունաբերական աճի պարագայում՝ հունվար-ապրիլին ունեինք անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 տոկոս արդյունաբերական անկում, որը հաստատ թույլ չէր տա մեր վիճակագիրներին՝ հանգիստ քնել: Իսկ ահա մայիսի 10 տոկոսի հաշվին՝ հունվար-մայիսին ունենք 5.6 տոկոս աճ, ու վիճակագիրներն արդեն կարող են վետտինգի հարցով չվախենալ: Բայց եթե արդյունաբերությունում պետք էր վերջին երկու ամիսներին թռիչքներ ունենալ՝ ընդհանուր վիճակագրական թվերը տեղը բերելու համար, ապա տարվա առաջին ամիսներին այդ ֆունկցիան դրված էր այլ ոլորտների վրա: Օրինակ` շինարարությունը հունվարին եւ փետրվարին՝ անցած տարվա համապատասխան ամսվա համեմատ, ուներ 20 տոկոսից ավել աճ, որից հետո երեւի վիճակագիրներն էլ հասկացան, թե ինչ խոսելի թվեր են ներկայացնում, եւ գնացին կտրուկ նվազեցման՝ մարտին, ապրիլին եւ մայիսին աճը համապատասխանաբար 0.5, 1.8 եւ 2 տոկոս է. ինչ է, տարեսկզբին ազգովի կատաղի տեմպերով ինչ-որ բաներ էինք կառուցում ու միանգամից բոլորով միասին որոշեցինք դադարեցնե՞լ: Կամ առեւտրաշրջանառությունը. մինչ այս աճն 8-9 տոկոս էր, իսկ մայիսին՝ 5-ից պակաս: Ամենահետաքրքիրն արտահանումն է. տարեսկզբից սկսած այստեղ խորը անկումներ էին, եւ ահա մայիսին ունեցանք միանգամից մոտ 12 տոկոսանոց աճ: Ինչպե՞ս, այդ ինչի՞ հաշվին: Կամ, եթե ունեինք այդքան արտահանելու պոտենցյալ, ինչո՞ւ մինչ այս, այն իրեն զգացնել չէր տալիս, որ արձանագրվում էր 10-15 տոկոսանոց անկումներ: Չնայած, եթե ներկայացնում են արդյունաբերության թռիչքներ, պետք է չէ՞, նաեւ արտահանման թիռչք ցույց տան. հակառակ դեպքում, պետք է պատասխանեն, թե այդ ողջ հավելյալ արտադրության հետ ի՞նչ է տեղի ունենում, եթե չի արտահանվում: Իհարկե, միշտ էլ կարելի է ամեն մի վիճակագրություն փայլուն տեսքի բերել. թվեր են, էլի, ով կարող է ստուգել, թե տվյալ ամսում ինչ-որ կոնկրետ ապրանք քանի հատ է արտադրվել կամ վաճառվել: Ստուգման միակ միջոցն այն է, որ ՀՀ ամեն մի քաղաքացի սեփական մաշկի վրա զգա այդ թվերը: Մինչդեռ, վստահեցնում ենք, բացի պաշտոնյաների մի կույտից, վիճակագրական այս գունազարդումները հազիվ թե իրականում ՀՀ «հպարտ ու երջանիկ» քաղաքացիներն ինչ-որ կերպ զգան: Իսկ հակառակ միտումը տեսնում են բոլորը:

2019-ի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 9,6 % տնտեսական աճ. ԱՀ պետական նախարար

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА