ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չի բացառվում, որ սա ուղիղ հրահանգ է` պատերազմ սկսելու». Սերգեյ Բագրատյան

28.06.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Չի բացառվում, որ սա ուղիղ հրահանգ է` պատերազմ սկսելու». Սերգեյ Բագրատյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նախիջեւանում հայտարարել է, թե Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ« ուստի` Ադրբեջանը պետք է հզորացնի իր զինուժը: Նա մասնավորապես նշել է. «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Այն դեռ չի ավարտվել, եւ մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք` ազատելու գրավյալ տարածքները: Վստահ եմ« որ այդ օրը կգա, եւ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»: Վերոնշյալի մասին եւ հարակից հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Երբ մարդը ստիպված «ռումբի վրա նստած» է տեղ հասնում. հերի՛ք է, սթափվե՜ք»

Պարոն Բագրատյան, ի պատասխան Ալիեւի այս հռետորաբանության` որո՞նք պետք է լինեն մեր քայլերը:

Ընդհանրապես, մենք երբեւէ չենք հայտարարել, որ պատերազմն ավարտվել է, եւ այս տարիներն ապացուցում են, որ` այո, այն շարունակվում է: Սա սողացող պատերազմ է, եւ, իհարկե, պետք է պատրաստվել եւ ամեն րոպե պատրաստ լինել ցանկացած զարգացումների: Տրամաբանական է, որ եթե Ադրբեջանի նախագահը հայտարարում է այդ մասին, պետք է հասկանալ նաեւ դրա նպատակը, թե ի՞նչ մեսիջ է հղում: Նպատակը կարող է լինել այն, որ որոշակիորեն ազդի բանակցային գործընթացի վրա, այսինքն` ուժի դիրքերից հնարավորություն ունենա ճնշում գործադրել հայկական կողմի վրա: Եվ երկրորդ` կարող է սա ուղիղ տեքստով հայտարարություն է` պատերազմի սկսման վերաբերյալ: Եթե պատերազմը պետք է վերսկսվի, մենք պետք է համարժեք քայլեր անենք, այսինքն` պետք է ակտիվ աշխատի մեր հետախուզությունը, մեր առաջնագծում համապատասպան դիրքավորում ընդունեն, ինչը, վստահ եմ, որ անում ենք, բայց պետք է այն ավելի բարձր մակարդակի պահել: Հասկանալի է, որ այն գործողությունները, որոնք նաեւ գաղտնիություն են պարունակում, դրա մասին մենք չենք խոսում, բայց պետք է իրականացնել այդ բոլոր գործողությունները, որովհետեւ կրկնում եմ` չի բացառվում, որ սա ուղիղ հրահանգ է պատերազմ սկսելու: Մենք պետք է սա դիտարկենք այդպես: Միեւնույն ժանանակ, Ալիեւի պատերազմ վերսկսելու ցանկությունը պետք է համընկնի նաեւ միջազգային կենտրոնների առնվազն լուռ համաձայնությամբ: Այստեղ բավարար չէ, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում են գործողություններ անելու: Վստահաբար, սա նաեւ մոնիթորինգ է, թե միջազգային կենտրոններն ինչպես կարձագանքեն, վստահ եմ` բացասական են արձագանքելու:

Գեղարքունիքի մարզպետը, «Սևան» ազգային պարկի տնօրենը Սևանի քաղաքապետը լողացին Սևանա լճում...

Այս համատեքստում որքանո՞վ են այսօր դիվանագիտական, խորհրդարանական խողովակները ճիշտ աշխատում, երբ վերջերս ականատես եղանք, որ ԵԽԽՎ-ում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ասելով` «պատահաբար» սխալ քվեարկություն էր արել` ընդդեմ ԵԽԽՎ-ում ՌԴ-ի վերադարձի:

Այս ֆոնին կարող եմ միայն ասել, որ մենք պետք է հստակ դիրքավորվենք, պետք է արտաքին քաղաքական բոլոր որոշումները հստակ  կայացնենք: Այստեղ հաճախ տատանումները կարող են մեզ չներվել:

«Սա պատերազմ է». «Ոսկե ծիրանում» մրցանակի արժանացավ տրանսգենդերի կյանքի մասին պատմող ֆիլմը

Ճոխություն չէ՞ր արտաքին քաղաքականության մեջ նման, այսպես ասած, վրիպակը:

Ճիշտն ասած, բացատրությանը լիարժեք չեմ տիրապետում: Հարցն այն է, թե դրան ինչպես է վերաբերում ռուսական կողմը, ինչպես է գնահատում: Կարեւոր չէ, թե մենք ինչպես ենք բացատրում, կարեւոր է, թե ինչպես է ընկալվում: Ռուսական կողմի արձագանքից պարզ կլինի, թե ինչպես է այն դիտվել:

ՆԱԽԿԻՆ ԼՐԱԳՐՈՂ, ՆԵՐԿԱ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՀԱ, ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՍԵԼԸ ՃԻՇՏ Ա, ԲԱ ՈՆՑ»

Արդեն իսկ երեկվանից խոսակցություններ են շրջանառվում, թե հնարավոր է գազի գնի թանկացում լինի: Ըստ Ձեզ` այն կարո՞ղ է իշխանության վարած արտաքին քաղաքականության հետեւանքը լինել:

Ընդհանրապես միջազգային հարաբերություններում պատահականությունները ժխտում եմ: Գտնում եմ, որ պատահականություն չի կարող լինել: Համընկնումներ կարող են լինել, թե` ոչ, պետք է ավելի խորը վերլուծել, որովհետեւ մեծ հաշվով երկրներ կան, որոնք շատ քաղաքակիրթ են արձագանքում, շատ զգուշորեն են գործողություններ անում: Բայց երկրներ էլ կան, որ ուղիղ տեքստով են արձագանքում իրենց ոչ ցանկալի ընթացքի համար: Հիմա գազի գնի հետ կապված մենք վերջնականապես պետք է ֆիքսենք այն իրողությունը, որ գազը ամեն դեպքում, լծակ է, եւ այդ լծակն օգտագործվելու է:

«Եթե ինստիտուտները ստվերենք, հաստատ պետականությանը օգուտ չենք տա». Տարոն Սիմոնյան

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը երեկ փակ հանդիպում է ունեցել մարզպետների հետ: Հանդիպման մասին շրջանառվում էին լուրեր, թե որոշ մարզպետներ հրաժարական են տալու: Ինչպե՞ս Դուք կգնահատեք նրանց աշխատանքը:

Գնահատելը, ի վերջո, կառավարության գործն է, բայց կարող եմ ասել, որ շատ մարզեր կան, որոնց որոշակի կարծիքներ ես տիրապետում եմ: Պետք է ասեմ, որ բավականին մեծ դժգոհություններ կան մարզպետների աշխատանքից: Դժգոհությունները հիմնականում վերաբերում են նրան, որ մարզպետներն ակտիվ չեն եւ չեն գեներացնում կառավարության ծրագրերը: Ես մարզպետների հաշվետվության ժամանակ էլ նշեցի` խիստ կարեւոր է, որ տեղերում կառավարության ոչ միայն ծրագիրը իրականացնեն, այլեւ լրացուցիչ ծրագրեր նախաձեռնեն եւ լրացուցիչ տնտեսական զարգացման հնարավոր խթաններ կիրառեն, որոնք հնարավոր են:

Ստամբուլյան կոնվենցիան «հակաբեղմնավորիչի» անվան տակ «սողոսկեց» ԱԺ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА