o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպառնում էին, որ կվնասեն հղի կնոջս, որ կվերացնեն ընտանիքս.Քրեական գործ, որով անցնում են նաեւ Կերամա Մարացիի սեփականատերերից

28.06.2019 12:16 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սպառնում էին, որ կվնասեն հղի կնոջս, որ կվերացնեն ընտանիքս.Քրեական գործ,  որով անցնում են նաեւ Կերամա Մարացիի սեփականատերերից

Այն, որ հայաստանյան օլիգարխիկ կառույցներից շատերը վերածվել են պետության` պետության ներսում, հայտնի պատմություն է: Ավելին, այդ «օլիգարխիկ պետությունները» իրենք իրենց օժտել են պետական տարբեր ատրիբուտներով, այդ թվում` «քննչական մարմիններով», դատ-դատաստան անողներով: Այն տարբերությամբ, որ այստեղ դատ-դատաստաններն արվում են ոչ թե ժամանակակից, այլ` բառացիորեն ինկվիզիտորական մեթոդներով` կտտանքներով, ծեծ ու ջարդով, անգամ` սպանություններով:

Դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզվում է. ՔԿ

«Մի քանի անգամ հոսանքահարեցին, սկսեցին ամենատարբեր կտտանքների ենթարկել»

«Իրավունք» թերթի խմբագրություն է դիմել Երեւան քաղաքի բնակիչ Ա. Ս.-ն  (անուն-ազգանունը, հաշվի առնելով մեր զրուցակցի խոցելի վիճակը, զերծ կմնանք ներկայացնել- Ի.Ա.), ով 2012-2017թթ. աշխատել է «Կերամա Մարացցիում» որպես գանձապահ-օպերատոր: Եվ հենց աշխատանքից ազատվելու մասին հայտնելուց հետո էլ սկսվել են մեր զրուցակցի ճակատագրի դաժան հատվածները: Մասնավորապես Ա.Ս.-ի խոսքերով.
- 2017թվականին «Կերամա մարացիի» այն ժամանակվա տնօրեն Աբրահամ Մուրադյանին ասացի, որ գործից դուրս եմ գալիս: Երեք օր հետո ինձ կանչեցին սեփականատերերից մեկի աշխատասենյակ, որտեղ իրենց ներքին ծրագրայինով ցույց տվեցին գործարքներ` ասելով, թե այս ինչ գումարներ են: Պատասխանեցի, որ դրանք այն գործարքներն են, որի մասին տեղյակ է տնօրենը, եւ որոնք կատարել եմ տնօրենի հանձնարարությամբ ու պահանջով: Ասացին` չկա նման բան, եւ որ ես իրենցից փող եմ գողացել:
- Ի՞նչ փողի մասին է խոսքը:
- Մոտ 168 միլիոն դրամի մասին է խոսքը, որը իբր ես գողացել եմ 2014-2017թվականից սկսած: Ես նրանց բացատրեցի, որ իրենց ասածը իրականությանը չի համապատասխանում, եւ որ ես որեւէ գործարք չեմ արել առանց տնօրենի իմացության: Բայց ով էր ինձ լսողը, սկսեցին բղավել, գոռալ, թե սուտ եմ ասում, ու սկսեցին ինձ ծեծել: Ծեծեցին, սպառնացին, եւ այդ սպառնալիքների ազդեցության տակ ստիպեցին, որ թղթի վրա գրեմ, թե ես իրապես իրենցից գողացել եմ այդ 168 միլիոն դրամ գումարը:
- Ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը:
- Ամենատարբեր ու ամենադաժան: Որ մատս կկտրեն, մարդ կվարձենª թոքս կծակի, սպառնում էին, որ կվնասեն հղի կնոջս, որ կվերացնեն ընտանիքս:
- Ո՞վ էր սպառնում, տնօրե՞նը:
- Ինքն էլ էր սպառնում, բայց սեփականատերերն էին ծեծում: Հետո կանչեցին իրենց իրավաբանին ու ստիպեցին, որ գրեմª իբր իրենցից գումար եմ գողացել: Հետո դրանից հետո խլեցին Կոմիտասի վրա գտնվող տունս, ընկերոջս հետ խանութ ունեինք, խանութի ապրանքները լրիվ վերցրին: Մի խոսքով, ինչ ունեի-չունեիª խլեցին ինձանից: Հաջորդ օրն էլ` պարտավորագիրը գրելուց հետո 168 միլիոնը կլորացրին, դարձրին 200 միլիոն: Մի քանի օր հետո էլի տարանª սեփականատերն իր երկու ընկերների հետ: Նրանցից մեկի անունը Սամվել էր, ով ներկայացել էր որպես քրեական հեղինակություն ու ասել, որ հատուկ ինձանից փողեր ստանալու համար է Մոսկվայից ժամանել:  Նստացրին բազկաթոռին, ժգուտներով ինձ կապեցին ու սկսեցին դաժանությունները: Մի քանի անգամ հոսանքահարեցին, սկսեցին ամենատարբեր կտտանքների ենթարկել: Մի քանի օր չեմ կարողացել նույնիսկ ինքնուրույն շարժվել: Թեւերս բրիտվայով կտրտված են (նրա ձեռքերին կան հետքեր, տե՛ս լուսանկարը): Իմ սեփական ապրանքները եւ ունեցվածքը խլելուց հետո արդեն անցել էին հարազատներիս:

«Ուզում եմ բարձրաձայնել, որ իմ կյանքը վտանգված է»

- Լավ, Դուք այդ ժամանակ ունեիք չէ՞ ազատ տեղաշարժի իրավունք, ինչո՞ւ չդիմեցիք ոստիկանություն:
- Չեմ դիմել, որովհետեւ վախենում էի: Որովհետեւ իրենք իրենց բերանով ասում էին` ուր ուզում ես գնա դիմի, փողն ունենք, ծանոթն ունենք, դու ո՞վ ես, որ քո ասածով մեկը մեր կողքով ռիսկ անի անցնի: Ես համոզված էի, որ այդպես էլ կա, որովհետեւ երկար տարիներ աշխատելով «Կերամա մարացիում», տեսել եմ, թե ովքեր են գնում-գալիս` գեներալից մինչեւ հանցավոր աշխարհի ներկայացուցիչ:
- Լավ, իսկ ի՞նչ էիք անում 2017թվականից մինչ այս պահը: Ու ինչո՞ւ հիմա եք միայն որոշել այդ մասին բարձրաձայնել:
- Ես փախել էի. 1.5 տարի է, ինչ, բառի բուն իմաստով, փախած էի, իմ գտնվելու վայրի մասին անգամ տանեցիներս տեղյակ չէին: Ճար չունեի, ժամկետ էին դրել վրաս, եթե էդ ժամկետում չտանեի, վերջս կտային:
- Լավ, բայց իրենց ինչի՞ն էր պետք Ձեզ հետ նման ձեւով վարվել, եթե Դուք իրենց վաղուցվա աշխատողն եք: Չէի՞ն ուզում, որ Դուք աշխատանքից ազատվեիք, դա՞ էր խնդիրը:
- Ստացվում է էդպես, չեմ կարող ասել: Ես ինքս էլ չգիտեմ:
- Ինչո՞ւ եք հիմա որոշել դիմել իրավապահներին:
- Հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել: Ես վստահ եմ, որ հիմա բոլորն էլ կպատժվեն օրենքով: Ես անգամ նամակներ եմ գրել ՀՀ վարչապետին, ԱԱԾ պետին եւ գլխավոր դատախազին: Այս պահին կա հարուցված քրեական գործ, ես ճանաչվել եմ որպես տուժող:
- Իսկ Ձեր բացակայության պայմաններում Ձեր հարազատներին, ընտանիքի անդամներին հետապնդե՞լ են, վախեցրե՞լ են:
- Մինչեւ հեղափոխությունը սեփականատերը եկել է մեր տուն, վախեցրել, թե մարդ կվարձեն, ով ինձ կսպանի: Բայց հեղափոխությունից հետո կարծես թե` ոչ: Թեպետ ես այս պահին մտավախություն ունեմ, որ իրենք հիմա տեղեկացել են եւ հետեւում են ինձ: Ես հիմա էլ եմ վտանգված, ես էլ, ընտանիքս էլ: Քննիչին ասել եմ, որ ես զգում եմ, որ ինձ հետեւում են, բայց քննիչն ասում է, որ դա պետք է ապացուցեմ:
Ես Ձեր լրատվամիջոցի միջոցով ուզում եմ բարձրաձայնել, որ իմ կյանքը վտանգված է, որ ինձ հետապնդում են: Խնդրում եմ իրավապահ մարմիններին գործել արդարացի եւ թույլ չտալ, որ «Կերամա մարացիի» տերերն իրենց դիրքի ու փողի շնորհիվ կրկին մնան անպատիժ:

Բակո Սահակյանը Շուշիում հանդիպել է «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

«Դրանք զրպարտություններն են»

Պարզաբանումների համար կապվեցինք «Կերամա Մարացի» տնօրինության հետ: Տնօրեն Վլադիմիր Առաքելյանը նախ փորձեց պարզել, թե ինչի մասին է խոսքը, ապա մի քանի անգամ զանգելուց հետո ասաց, որ նման բան չի կարող լինել, որ վերը նշված քաղաքացու պատմածը ընդամենը զրպարտություն է: Երբ մենք նրան տեղեկացրեցինք, որ կա հարուցված քրեական գործ, պարոն Առաքելյանը զարմացավ, բայց այնուամենայնիվ կրկնեց. «Դրանք զրպարտություններն են»:
Մի խոսքով, հետեւենք քննության ընթացքին, եւ, կարծում ենք, դեռ շատ ուշագրավ փաստեր ջրի երես կելնեն:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА