o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զառա Արամյանի եղբայրը չի մահացել

28.06.2019 02:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
Զառա Արամյանի եղբայրը չի մահացել

Արդեն երկու օր է, ինչ սոցցանցերում մեծ թվով օգտատերեր ցավակցություններ են հղում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, դերասանուհի ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԻՆ՝ եղբոր մահվան կապակցությամբ: Այս մասին լուրերը տեղ են գտել նաեւ տարբեր լրատվական կայքերում: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, ինչի մասին Զ. Արամյանը պարզաբանմամբ է հանդես եկել ֆեյսբուքյան իր էջում:

«Այն ժամանակը, որ տրված էր ինձ հորս վայելելու, կարճ էր, չհասցրի...». Ռուդոլֆ  Ղեւոնդյանի որդին հոր մասին

«Իմ սիրելի ընկերներ, վաղ առավոտից ստանում եմ ցավակցականներ եղբոր մահվան կապակցությամբ… Հարկ եմ համարում պարզաբանել՝ վաղաժամ մեզանից հեռացած Թելման Արամյանը իրականում ինձ համար շատ հարազատ մարդու՝ Կարեն Արամյանի հայրն էր, եւ մենք ընտանիքներով ջերմ մտերմություն ենք անում, բայց արյունակցական կապ մեր մեջ չկա: Հեռացավ արտակարգ լավ մարդ, հայր, ընկեր… Բոլորս վշտակցում ենք եւ ցավակցում մեր անչափ հարգարժան Կարեն եւ Վահագն Արամյաններին», - ընդգծել է Զառա Արամյանը:

Այս պարզաբանումից հետո՝ թվում էր, թե ամեն ինչ հստակ է, սակայն մեր աչքից չվրիպեց այն, որ Զ. Արամյանին, միեւնույն է, շարունակում են ցավակցել՝ անգամ այդ գրառման տակ: Ավելին՝ մենք եւս մեկ անգամ մանրամասներ փորձեցինք ճշտել Զ. Արամյանից, եւ նա նշեց, որ որքան սոցցանցերում, նույնքան եւ դեռ ավելի իր բջջային հեռախոսին են զանգահարում եւ ցավակցություններ հղում, բայց ոչ տեղին:

Իսկ մեզ մնում է ցավակցել Կարեն եւ Վահագն Արամյաններին՝ հոր՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության թափոնների եւ մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետի տեղակալ Թելման Արամյանի մահվան կապակցությամբ: Իսկ այս ամենի հետ կապ չունեցող եւ, փառք Աստծո, ցավակցության առիթ չունեցող սիրված դերասանուհուն մաղթել համբերություն` հերթական ապատեղեկատվության կապակցությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА