o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուի մարզաշապիկն առաջին ֆուտբոլային մարզաշապիկն է, որ ես երբևէ ունեցել եմ.Մատեյս դե Լիխտ

27.06.2019 00:08 ՍՊՈՐՏ
Ռոնալդուի մարզաշապիկն առաջին ֆուտբոլային մարզաշապիկն է, որ ես երբևէ ունեցել եմ.Մատեյս դե Լիխտ

«Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիխտը խոստովանել է, որ իր մանկության ֆուտբոլային կուռքը Կրիշտիանու Ռոնալդուն է եղել:

«Մանուկ հասակում, երբ ընկերներիս հետ բակում ֆուտբոլ էի խաղում, ցանկանում էի Կրիշտիանու Ռոնալդուն լինել ու խաղալ, ինչպես նա: Այդ ժամանակ նա դեռ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Ռոնալդուի մարզաշապիկն առաջին ֆուտբոլային մարզաշապիկն է, որ ես երբևէ ունեցել եմ: Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսի» դեմ խաղերը, որոնցում ես պայքարում էի Ռոնալդուի հետ, առանձնահատուկ են ինձ համար», – ասել է հոլանդացին Voetbal International-ին տված հարցազրույցում:

Այն ինչ զգում եմ նրա հանդեպ, վեր է ամեն տեսակ ճնշումից. Ռոդրիգեսը` Ռոնալդուի մասին

Հիշեցնենք, որ 19-ամյա պաշտպանը շատ մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը: Ինչպես նշում են մի շարք լրատվամիջոցներ, դե Լիխտը «Յուվենտուսն» է ընտրել հենց այն բանի համար, որ հնարավորություն կունենա մարզվել ու խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի կողքին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА