o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինսկ-2019․ Կարեն Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալ

26.06.2019 23:58 ՍՊՈՐՏ
Մինսկ-2019․ Կարեն Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալ

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) կդառնա երկրորդ Եվրոպական խաղերի մեդալակիր։

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 6-րդ օրը Տոնականյանը 1/4 եզրափակիչում մենամարտեց բրիտանացի Կալում Ֆրենչի հետ։

Երիտասարդական ԱԱ․ Սահակ Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Հաղթանակ տանելով 3։2 հաշվով՝ Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Տոնականյանը մրցելու է Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանովի հետ։

Կարեն Տոնականյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5։0 հաշվով հաղթել էր իսպանացի Քրիստիան Վասկեսին։ Տոնականյանը Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող երկրորդ բռնցքամարտիկն է։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА