o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազնավուրի «Լա բոհեմը»` նոր բեմադրությամբ

26.06.2019 18:41 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ազնավուրի «Լա բոհեմը»` նոր բեմադրությամբ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» հիմնադրման 5-ամյակին նվիրված հոբելյանական մենահամերգ: Դահլիճում պարարվեստը գնահատող եւ սիրող հանդիսատես էր, իսկ բեմում` մարդիկ, ովքեր իրենց կյանքը միաձուլել են պարի հետ:

Ֆրանսիացի երեխաները, ի պատիվ Հայաստանի ու Ազնավուրի, նոր ձեւով են կատարել Pour toi Arménie երգը (տեսանյութ)

«5 տարի միասին» խորագրով համերգի ընթացքում ելույթ ունեցան դպրոցի հիմնական 10 դասարաններից 6-ի սաները: Ծրագիրը հագեցած էր և հանդիսատեսը վայելեց նոր բեմադրություններ՝«Տանգո սիլուետ», «Երևան»,  «Կարմեն», «Հեյ ջան»,« Արցախի ուլնեցիների պար», «Պատկերներ», «Տղամարդիկ», «Հոյ Նազան», «Քոչարի», «Սուսերով պար», «Կոմիտաս»,վրացական և այլ ազգային պարեր։ Շառլ Ազնավուրի ծննդյան 95 ամյակի առիթով ծրագրում կար նաև մեծն շանսոնյեի «Լա Բոհեմ» երգի ներքո արված բեմադրություն։ 

Սեդա Ազնավուրի արձագանքը՝ Ազնավուր-95 մարտահրավերին (տեսանյութ)

 Ներկայացվեց տարբեր ժանրի պարեր՝ հայկական, այլ ազգերի ժողովրդական պարեր, ջազային, մոդերն, ջազ-բալետ և այլն, իսկ «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի»  ուսուցանման  հիմքում դրված է դասական պարըԴպրոցի  5-ամյակին իրենց շնորհավորական ելույթներն ունեցան «Այբ» շոու բալետ  պարային  ստուդիան և հատուկ հյուր մնջախաղաց, պարող Կարեն Խաչատրյանը։

5 տարի առաջ՝  2014 թվականիննոր կադրերի որոնման ճանապարհին ստեղծվեց   «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցն»  ու իր շուրջը հավաքեց  պրոֆեսիոնալ պարարվեստով զբաղվել ցանկացող  երեխաների։ Ստեղծելիս նպատակը մեկն էր՝  ունենալ պրոֆեսիոնալ պարողներ, ովքեր ապագայում իրենք էլ   կշարունակեն դասավանդել միայն պրոֆեսիոնալ պարարվեստ, վառ կպահեն ու կզարգացնեն հայկական պարարվեստը։

Շառլ Ազնավուրի հավաքածուի արվեստի գործերը կվաճառվեն Փարիզի աճուրդում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА