o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁՈՒՄ

26.06.2019 21:40 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁՈՒՄ

Ֆուտբոլային ամառը խոստանում է բավականին թեժ լինել: Այս շրջանում էլ արդեն ընտրանու խաղացողներից շատերը փոխել են ակումբները կամ ազատ գործակալի կարգավիճակում են:

ՍԿՍԵՑԻՆՔ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՎ

Կիպրական մի քանի լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, որ Լիմասոլի ԱԷԼ-ը բանակցություններ է վարում Գեւորգ Ղազարյանի հետ: Մինչ այդ, տեղեկատվություն կար նաեւ, որ Ղազարյանի ծառայություններով հետաքրքրված են ղազախական ակումբներ: Իսկ Բուլղարիա հնարավոր տեղափոխության մասին լուրերը ֆուտբոլիստը ժխտել էր: ԱԷԼ-ը լավ տարբերակ կարող է լինել Ղազարյանի համար, խաղաժամանակ ստանալու եւ մարզավիճակը պահելու համար, բացի այդ, Եվրոպայի առաջնությունում հանդես գալու հեռանկարը եւս կարեւոր հանգամանք է: «Կայսարի» եւ Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել ղազախական մեկ այլ ակումբում՝ «Աստանայում»: Իհարկե, ղազախական ակումբից տեղափոխվել այլ առաջնության ակումբ շատ ավելի դրական դինամիկա կլիներ հայ ֆուտբոլիստի կարիերայում, բայց այս պահի առաջարկները ավելին թույլ չեն տալիսԻսկ Աղվան Պապիկյանն իր ելույթները կշարունակի լեհական «Հոյնիչանկա» ակումբում. 25-ամյա ֆուտբոլիստը կնքել է 1 տարվա պայմանագիր: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն էլ հեռացավ Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկից» եւ կարիերան կշարունակի արտերկրում: 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվել էԴե իսկ այս պահի հայկական ֆուտբոլի գլխավոր ինտրիգը վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, եւ թե արդյոք հայ ֆուտբոլիստը կլքի՞ Լոնդոնի «Արսենալը»: Այն, որ Ունայի Էմերին պետք է ամեն գնով այս մրցաշրջանում տիտղոսներ նվաճի, թույլ է տալիս ենթադրել, որ իսպանացին կփորձի հնարավորինս նոր կադրեր ձեռք բերել թիմի համար: Մխիթարյանը հնարավոր է, որ չհեռանա ակումբից, բայց արդյո՞ք Էմերին կդիտարկի նրան որպես թիմի առանցքային ֆուտբոլիստ ու կփորձի նրա եւ մի քանի այլ ֆուտբոլիստների շուրջ կառուցել խաղը, մեծ հարցական է: Չի բացառվում, որ Մխիթարյանին բաժին հասնի հանդիպումների վերջնամասում խաղադաշտ դուրս եկող ֆուտբոլիստի «պաշտոնը»: «The Times»-ը հայտնում է, որ «Արսենալը» ամռանը ցանկանում է ամեն կերպ ձեռք բերել «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահային, որի համար ակումբը կարող է հրաժարվել Մխիթարյանի ծառայություններից: Ուիլֆրիդ Զահայի տրանսֆերը կարժենա նվազագույնը 55 մլն ֆունտ, մինչդեռ «Արսենալը» չունի մեծ բյուջե այս ամառային տրանսֆերային պատուհանի համար, ու ստիպված է վաճառել ֆուտբոլիստների: Մխիթարյանը այս ցանկում առաջիններից է, հաշվի առնելով նրա բարձր տրանսֆերային արժեքը: Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ. ամառ:

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՆՈՐ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА