ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ԵՂԱՎ 60 ՄԼՆ ԴՐԱՄԸ, ՊԱՐՈ՛Ն ՔԱՂԱՔԱՊԵՏ

26.06.2019 21:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ի՞ՆՉ ԵՂԱՎ 60 ՄԼՆ ԴՐԱՄԸ, ՊԱՐՈ՛Ն ՔԱՂԱՔԱՊԵՏ

Քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանությունը կարգավորելու նպատակով կամազներ գնելու պատմությունն առանց այդ էլ ուղեկցվեց սկանդալով, երբ հայտնի դարձավ, որ գնումն իրականացվում է առանց մրցույթի: Թե ինչու, այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտրվեց: Ընդ որում, սա այն դեպքը չէր, երբ կարելի էր հրատապության պատճառաբանությամբ նման ձեռքբերում իրականացնել: Ոչ մի շտապողականություն այս մեքենաների դեպքում պարզապես չէր կարող լինել, ու եթե չկա հրատապության տարբերակը, ապա նույնիսկ մեխանիկորեն է առանց մրցույթի գնումը կապվում կոռուպցիայի հետ:

Երեւանցիներս ուզո՞ւմ ենք ապրել մաքուր քաղաքում (տեսանյութ)

 

ՍԿԱՆԴԱԼԻ «ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐԻԱՆ»

Կառավարության եւ պատկան մարմինների կողմից ոչ մի մեղադրանք չեղավ. հասկանալի է, հո յուրայիններին չե՞ն մեղադրելու կոռուպցիոն գործարքների մեջ: Չնայած` ի՞նչ մեղադրանք. կառավարությունը հաստատեց այդ գործարքը: Ավելին, որ պետք է ոչ թե 5, այլ՝ 15 մեքենա: Նշենք նաեւ, որ քաղաքապետ Մարությանը այդ 15 մեքենաների հրատապությունը հիմնավորեց այսպես՝ «Սանիթեքի» մեքենաները շատ վատ վիճակում են: Վարչապետ Փաշինյանն էլ «պեչատեց». «Ձեր ասածը նշանակում է, որ առաջիկայում վիճակը կարող է ավելի սրվել»: Հայկոյին մնում էր հաստատել. «Այո: Որովհետեւ նույն 12 մեքենաները, որ մնում են աշխատանքի, ամեն պահի կարող են 12-ն էլ փչանալ: Օր առաջ այս մեքենաները մեզ պետք են»:

«Երեւանում աղբահանության խնդիրը կարող է համաճարակի բռնկման հիմք դառնալ»

Այս խոսակցությունը տեղի ունեցավ ապրիլի կեսերին: Այսինքն, այդ ժամանակ «օր առաջ» 15 մեքենա էր պետք, սակայն արդեն հունիսի վերջերն է, անցել է մոտ երկուսուկես ամիս, եւ բերվել է ընդամենը 5 մեքենա: Եթե այդպես է, ուրեմն էլ ո՞րն էր հրատապությունը, որ մրցույթ չարեցինԵվ ահա այս իրավիճակում էլ ի հայտ եկավ կամազների սկանդալի «երկրորդ սերիան»: Այսպես, Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը օրերս տեղեկացրեց, որ չհավատալով քաղաքապետարանի ներկայացրած գնման թվերին, սեփական ուսումնասիրություններն է կատարել: Արդյունքում, ինչպես հավաստիացնում է Բաղդասարյանը, պնդում է, որ 5 «Կամազ» մակնիշի աղբահավաք ավտոմեքենաների ձեռքբերման 236 մլն դրամ ընդհանուր արժեքով  գործարքում «անհետացել» է մոտ 60 մլն դրամ: «Ես, որպես մասնավոր անձ, դիմել եմ ռուսական «ԿամԱԶ» ընկերությանը, 5 կամազների գնման համար գին եմ հարցրել, առաջարկել եմ գործարք՝ որպես տնտեսվարող: Առանց ավելացված արժեքի (ԱԱՀ) հարկի (ԵԱՏՄ-ի դեպքում վերադարձվում է) այդ «Կամազ»-ների ընդհանուր արժեքն ինձ առաջարկվեց մոտ 60 մլն դրամով պակաս, քան Երեւանի քաղաքապետարանն է գնել: Հաշվի առեք այն հանգամանքը, որ, եթե որպես քաղաքապետ կամ պետության էկոնոմ պլանների գործարք, այդ հարցումն արվեր, ավելի էժան գին հնարավոր կլիներ պայմանավորվել»,- պնդում է նախկին թաղապետը՝ հարցադրում անելով քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ո՞ւր են մեր փողերը, ի՞նչ եղավ այդ 60 մլն դրամը, որ ավել է վճարվել:

Հանրությունը պնդում է, քաղաքապետարանը` լռում. ապամոնտաժել Օպերայի հարակից բոլոր սրճարանները

 

ԲԱՅՑ Ո՞ՒՄ ԷՐ ՊԵՏՔ ՄԻՋՆՈՐԴԸ

Քաղաքապետարանից չհապաղեցին հակադարձել՝ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի միջոցով տարածելով տեղեկատվություն, թե. «Բաղդասարյանի նշածն առնվազն անլուրջ վերլուծություն է, քանի որ, երբ խոսում ենք տեխնիկայի արժեքի մասին, պետք է հաշվի առնենք դրա պարամետրերը: Նա խոսում է առհասարակ 5 «ԿամԱԶ» գնելու մասին, իսկ «ԿամԱԶ» ընկերությունը բազմաթիվ աղբատար մեքենաներ ունի, որոնցից յուրաքանչյուրն իր գործառույթների տարբերությամբ կարող է իր արժեքում էլ տարբերություն ունենալ: Ես, համենայնդեպս, առաջիկայում կհրապարակեմ մեր գնած մեքենաների արժեքն ու պարամետրերը»: Ու միանգամից էլ անցավ հակահարձակման՝ իր հերթին Բաղդասարյանի հայտարարությունը կապելով մայիսին ոստիկանության տարածած հաղորդագրության հետ, ըստ որի` Դավթաշենում շուրջ 42 մլն դրամի չարաշահումների փաստով քրգործ է հարուցվել: Այդ քրգործերը կապ ունեն Բաղդասարյանի հետ, թե՝ ոչ, դա հարցի մի կողմն է. մեղադրանք գոնե այս պահին չկա: Սակայն Հ.Կարապետյանի մեկնաբանությունը մեկ այլ մեծ թերություն ունի. իսկ ինչո՞ւ է նա խոստանում «առաջիկայում հրապարակել մեքենաների արժեքն ու պարամետրերը». ի վերջո, այդ գործարքն արդեն ամիսների պատմություն ունի, այսինքն՝ այդ բոլոր պարամետրերն ու գները հենց այս պահին էլ պետք է Կարապետյանի ձեռքի տակ լիներ եւ անմիջապես ներկայացվեր: Այդ թվում՝ հիմնավորումներ, որ բերված մեքենաներն իրենց չափանիշներով խստիվ համապատասխանում են գործարանային գներինՈւ մինչ Հ.Կարապետյանը կներկայացնի խոստացած տվյալները, նշենք, որ նման տեղեկատվություն ժամանակին մամուլում արդեն եղել է: Ըստ այդմ. «Երեւանի քաղաքապետարանը ապրիլի 26-ին պայմանագիր է կնքել «Կամազ Արմենիա» ընկերության հետ եւ ձեռք բերել 5 հատ աղբատար մեքենա: Ընդհանուր արժեքը կազմել է 236 մլն դրամ, իսկ պայմանագրի կատարման վերջնաժամկետը հունիսի 1-ն է: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ գնվել է աղբատար մեքենա` հետեւի բարձմամբ` KO-440, որի արժեքը կազմել է 42 մլն դրամ: Բացի այս, քաղաքապետարանը ձեռք է բերել նաեւ 2 հատ աղբատար մեքենա` հետեւի բարձմամբ` KO-440B, ընդհանուր արժեքը կազմել է 88 մլն դրամ: Իսկ ահա, հետեւի բարձմամբ աղբատար 3 հատ մեքենայի` KO-440B1-01-ի համար ծախսվել է 106 մլն դրամ»: Թե ինչու է հենց նշված տիպի մեքենաները գնվել, ինչ հաշվարկներից ելնելով, այլ հարց է: Սակայն այստեղ ընդգծենք, որ ըստ այս տեղեկատվության, մեքենաները գնվել են ոչ թե ուղղակի «ԿամԱԶ»-ից, այլ այդ ընկերության ապրանքային նշանը պարունակող այլ՝ հայկական ընկերությունից: Ընդ որում, նորից ըստ հրապարակային տվյալների, «Կամազ- Արմենիան» ոչ թե «ԿամԱԶ»-ի դուստր ձեռնարկությունն է, այլ «մայր» գործարանը հայկական ընկերության ընդամենը մոտ 1/4-ի սեփականատերն է, իսկ մնացած մասը պատկանում է այլ ընկերության: Հետեւաբար, ըստ ողջամիտ տրամաբանության, բացառվում է, որ «Կամազ Արմենիան» այդ մեքենաները վաճառի նույն գնով, ինչ ռուսական «ԿամԱԶ»-ը. հայկական ընկերությունն ունի իր սեփական ծախսերը, հարկ-տուրքերը, վերջապես, պետք է եկամուտ ստանա գործարքից: Արդյունքում, նույն ողջամիտ տրամաբանությունը հուշում է, որ միգուցե Հ.Կարապետյանը կարողանա ներկայացնել հիմնավորումներ, որ նշված մեքենաները «Կամազ Արմենիայում» ունեն պայմանագրում նշված արժեքները, սակայն խորապես կասկածում ենք, որ նաեւ կներկայացնի տվյալներ, որ այդ գները համապատասխանում են ռուսական «ԿամԱԶ»-ի գործարանային արժեքին: Այսինքն, խելքին մոտ է, որ ռուսական «մայր» ընկերությունն այդ նույն մեքենաները Բաղդասարյանին կարող էին առաջարկել մի 60 միլիոն դրամի չափ էժան գներովԱմեն դեպքում, ֆիքսենք՝ քաղաքապետարանը բոլոր հնարավորություններն ուներ նույն գործարքը ու էլի մեկ անձից գնման սկզբունքով իրականացնել ուղղակիորեն ռուսական «ԿամԱԶ»-ի հետ: Ինչո՞ւ չի արել, ինչո՞ւ էր պետք անպայման միջնորդ մեջ գցել՝ եթե նույնիսկ ոչ 60 միլիոն, ապա, այսպես ասենք, մի որոշակի գումարի կորուստն աչքի առաջ ունենալով: Առավել եւս, որ մեքենաները պետք է բերվեին նույն ռուսական ընկերությունից, այսինքն՝ ժամկետային առումով ոչինչ չէր փոխվում:

«Ապամոնտաժել Օպերայի տարածքի բոլոր սրճարանները». քաղաքացիները պահանջում են (սոցհարցում)

ՄԵԿ Է, ՔԱՂԱՔԸ ԱՂԲԱԿՈՒՅՏԵՐԻ ՄԵՋ Է

Միգուցե կարելի էր հաշտվել մայրաքաղաքային բյուջեից «անհասկանալի» սկզբունքներով բավականին զգալի միջոցներ շռայլելու հետ (ի վերջո, ինչ կա, ընդամենը երկու հայկոյական տոնածառի գին է): Լավ, ասենք նաեւ չտեսնելու տայինք գործարանային եւ միջնորդավորված գների տարբերության թեման, եթե միայն այդ ծախսերն իրենց արդարացնեինԻսկ իրողությունը հետեւյալն է. ինչքան էլ քաղաքապետարանը մեծ-մեծ փրթի, փաստն այն է, որ քաղաքն ինչպես կորած էր աղբի մեջ, այնպես էլ մնում է կորած: Օրվա ցանկացած ժամի անցեք ցանկացած փողոցով եւ, վստահեցնում ենք, հանգիստ կհայտնաբերեք մի քանի աղբամաններ՝ լրիվ լցված եւ կողքին աղբի բլրակներով: Ու սրան զուգահեռ, պարզապես անհասկանալի իրավիճակ է ստեղծվել մայրաքաղաքի աղբահանման ոլորտում: Ի՞նչ պետք է անեն այդ նոր աղբատարները, ո՞րն է նրանց ուղղակի պարտականությունը, ի՞նչ չափանիշներից ելնելով կարող ենք որոշել՝ այդ ծախսն արդարացված էր, թե՝ անիմաստ: Սրանից զատ, հիմա ի՞նչ պարտականություններ են մնացել «Սանիթեքի» վրա, ի՞նչ գումարների շրջանակներում, բացարձակապես պարզ չէ: Մինչդեռ չմոռանանք, որ այս խնդիրը, բացի այն, որ մայրաքաղաքն աղբապատ եւ աղբաբույր է դարձնում, նաեւ հսկայական համայնքային փողերի ծախս է ենթադրում: Արդյունքում, փողերը գնում են, մայրաքաղաքը մնում է աղբի մեջ թաղված: Այսինքն, կորցնում ենք ոչ թե միայն այն 236 միլիոնը, այլ շատ ավելին, այն փողերը, որը Երեւանի քաղաքացիները վճարում են՝ մաքուր քաղաք ունենալու համար:

«Մշակութային ջարդ օրինականության անվան տակ». հիմա էլ Գյումրիում

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА