o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԲԱՑԵՑ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՄՔԸ

26.06.2019 20:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՆԻԿՈԼԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԲԱՑԵՑ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՄՔԸ

Հետաքրքիր է, արդյո՞ք Հայաստանի ԵԽԽՎ-ում երեկվա քվեարկությունից հետո դեռ կմնան մարդիկ, ովքեր կասեն, թե իբր Հայաստանը հեչ էլ ռուսների հետ հարաբերություններ չի փչացրել, եւ որ Նիկոլը, որի քաղաքական ծնունդը, մանկությունն ու հասունացումը եղել է հակառուսականության մեջ, եւ հենց հակառուսականությունն է, որ Նիկոլին բերել հասցրել է այսօրվա դիրքերին, որ այդ «մշտադալար հակառուս» Նիկոլը հանկարծ իշխանության գալով, դարձավ ռուսամետ իր քաղաքական առանցքի շուրջ` կատարելով 540 աստիճանի պտույտ: «Այդպես չի լինում»,- ասում էին քիչ թե շատ քաղաքականությունից հասկացողները: «Լինում է, լինում է»,- ասում էին տարբեր տեսակի քայլոները, վուվուզել փչողներն ու «դուխով» գլխարկ դնողները: Բայց մեր երկրում ո՞վ է բանիմաց ու իր մասնակցության մեջ խորացած մարդուն բանի տեղ դնում: Մեր հասարակության մեջ գերիշխողը անգրագետ զանգվածներն են: Անգրագետ եւ ագրեսիվ, որոնք չեն սիրում փողկապով մարդ, առավել եւս, եթե նա գիտի օգտվել ձախ ձեռքով պատառաքաղից, իսկ աջ ձեռքով դանակից եւ իր մասնագիտական առումով հասել է ինչ-ինչ դիրքերի: Մեր զանգվածներին անհրաժեշտ են նիկոլներ, ծաղրածու հայկոներ, եւ այն թյուրիմացություն պատգամավորներ կոչեցյալները, ովքեր տասնյակներով լցվել են հայոց Ազգային ժողովումՀակառուսականության իշխանական քաղաքականության առաջին զանգը Խաչատուրովի կալանավորումն էր: Իսկ վերջին զանգը հնչեց երեկ, երբ Ռուսաստանի համար շատ կարեւոր քվեարկություն էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որտեղից ռուսներին ժամանակին դուրս էին հանել, իսկ երեկ պետք է քվեարկվեր` արդյոք նրանք վերադառնո՞ւմ են, թե` ոչ: Հարցը գերկարեւոր էր եւ ինչ... Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները` ԱԺ արտաքին հանձնաժողովի նախագահը եւ փոխնախագահը չաջակցեցին Ռուսաստանին: Ընդ որում, Ռուբինյանը քվեարկեց դեմ, իսկ Իգիթյանը «թռավ» քվեարկությունից: Հայկական ընդդիմությունը քվեարկեց կողմ: Այսպիսով, Հայաստանի իշխանությունները միացան հակառուսական դիրքորոշումներին, որոնք դրսեւորել են Ուկրաինան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Մերձբալթյան հանրապետություններն ու Վրաստանը: Եվ եթե վերոհիշյալ բոլոր երկրների պարագայում կարելի է հասկանալ իրենց հակառուսականությունը, ապա Հայաստանի պարագայում ոչ մի կերպ դա հասկանալ, առավել եւս արդարացնել հնարավոր չէ: Կարելի է միայն հաշվարկել, որ Նիկոլի արեւմտյան գործընկերները այդպես են թելադրել Նիկոլին, Նիկոլը` ԱրարատինՆույն ընթացքում Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց պատվիրակությունների ամբողջ կազմով աջակցեցին Ռուսաստանին: Դա այն դեպքում, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ադրբեջանի բյուջեի զգալի մասը ապահովում է Բրիթիշ փեթրոլիումը: Բայց Թուրքիան եւ Ադրբեջանը լավ են հասկանում, որ ռուսների հետ խաղ անելը վտանգավոր է, առավել եւս, որ ղարաբաղյան հարցը մտել է լուծման արագընթաց գործընթացի մեջ: Բայց մեր գավառամիտ, տհաս իշխանավորներին այդպիսի բարդ մտքեր չեն այցելում: Նրանց ինչ ասում են իրենց տերերը` նրանք դա էլ կատարում են, միայն թե մի քանի ամիս երկար նստեն անգամ երազում չտեսած աթոռների վրաՀիմա նայենք Ռուսաստանի տեսանկյունից. Հայաստանը, որին ռուսները անընդհատ օգնում են, պաշտպանում են, զինում են եւ որը տնտեսական առումով իրենից ոչինչ չներկայացնելով` քաղաքական առումով գունավոր հեղաշրջումից հետո անընդհատ խանգարում է ռուսներին, ԵԽԽՎ-ում ունի ընդամենը 4 ձայն, որից ռուսների օգտին քվեարկեցին ընդամենը երկուսը: Իսկ Թուրքիան, որն ունի 18 ձայն, եւ Ադրբեջանը, որն ունի 6 ձայն, ամբողջությամբ իրենց 24 ձայները տվեցին Ռուսաստանի օգտին: Եթե դրան գումարենք Թուրքիայի եւ Ադրբեջանի միասնական հսկայական տնտեսական գործոնը, ապա Ռուսաստանում շատերը հարց են տալիս, իսկ ընդհանրապես ինչի՞ է պետք մեզ այդ անկայուն, անվստահելի ու թույլիկ Հայաստանը: Եվ ինչքան Հայաստանի նորելուկ հեղափոխական իշխանությունները իրենց պահում են որպես դավաճան գործընկեր, այդքան վերոհիշյալ ձայները Ռուսաստանում ավելի բարձր են հնչում: Իսկ եթե դուք լինեիք ռուսների տեղը, ո՞ւմ կընտրեիք, հը՞...

Իշխանությունն ունի ազդեցություն իրավապահ մարմինների վրա. Ռուբեն Մելիքյան

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА