o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-Ի ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ

26.06.2019 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՌԴ-Ի ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ

«Իրավունքը» նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի հանդիպմանը՝ տեղեկացնելով, որ հիմնական թեմաներից մեկը եղել է Գագիկ Բեգլարյանի շուրջ սրվող մեղադրանքների թեման: Եվ ահա, ըստ նույն աղբյուրների, վերջին շրջանում ՀՀ վարչապետի եւ նրա թիմի հետ ակտիվ բանակցությունների մեջ են նաեւ ՌԴ այլ հայ գործարարներից եւս մի քանի առանցքային դեմքեր, ովքեր ջերմ հարաբերությունների մեջ են ՌԴ էլիտայի հետ: Մասնավորապես, մասնավոր զրույցներում ՌԴ հայ գործարարները տարատեսակ պայմանավորվածություններ են ձեռք բերում անձամբ վարչապետի հետ՝ ընդհուպ մեծ ներդրումների խոստումներ տալով: Փոխարենը, բնականաբար, յուրաքանչյուրն իր իսկ շահերը առաջ քաշելով եւ ինչ-ինչ արտոնություններ ստանալու ակնկալիքով: Հատկանշական է, որ այդ գործարարները, ովքեր բավական մտերիմ հարաբերություններ ունեն ՌԴ նախագահի աշխատակազմի տարբեր ներկայացուցիչների հետ, իրեն մոտ կանգնած աղբյուրներին վստահեցնում են, որ ՀՀ վարչապետը իրենց, այսպես ասած, տեսադաշտում է, եւ որ չի կարող  ՌԴ-ի հետ կապված ինչ-որ սխալ քայլ անել:

​​​​​​​«Քոչարյանի անունը լսելով՝ Փաշինյանը կորցնում է տրամաբանելու ունակությունը»

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА