o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՏԱՎ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ

26.06.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՏԱՎ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ

Կարծես թե սկսում է «բարի ավանդույթ» դառնալ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ամեն մի հանդիպումից մեկ-երկու օր անց Մամեդյարովը բացում է որոշակի փակագծեր: Վաշինգտոնյան հանդիպումից հետո այդ «ավանդույթը» չխախտվեց:

Ռոհանի. Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար

 

ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ԲԱՑՎԱԾ ՓԱԿԱԳԾԵՐԸ ԲԱՑԵՑ

Այսպես, նախօրեին Մամեդյարովը դետալային տեսքով ներկայացրեց, թե ինչ է քննարկել Մնացականյանի եւ Մինսկի խմբի համանախագահների հետ Վաշինգտոնում: Առաջ ընկնելով` ֆիքսենք՝ Ադրբեջանի արտգործնախարարը որեւէ սենսացիոն, նույնիսկ առաջներում չհնչած որեւէ պարզ միտք, գաղափար չհնչեցրեց: Այսպես, Մամեդյարովը նախ ֆիքսեց. «Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կրկին ներկայացրել են այն փաստաթղթերը, որոնք նախկինում քննարկվել են»: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, նա մեկնաբանեց. «Այժմ մենք աշխատում ենք համանախագահների` մարտի 9-ին հրապարակած հայտարարության հիման վրա: Այդ փաստաթղթի որոշ դրույթների հետ մենք համաձայն ենք, որոշ դրույթների հետ` ոչ»:

Թուրքիան սեփական վարկանշային գործակալությունն է ստեղծում` աշխարհի խոշորագույն գործակալությունների «անարդար» գնահատականներից հետո

Էականը սա է, դրանից հետո Մամեդյարովի արված պնդումները, թերեւս, իր, ավելի ճիշտ՝ Բաքվի մոտեցումներն են եւ ոչ թե բանակցային օրակարգը: Այսինքն, ըստ Մամեդյարովի, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից, եւ. «Մնացյալը կարող է որոշվել դրանից հետո»: Սակայն այս հայտարարությամբ Մամեդյարովը բավականին կոպիտ սխալ թույլ տվեց: Բաքուն մշտապես պնդում է, որ Արցախի ողջ ներկայիս տարածքը իրենցն է: Ու եթե հիմա Մամեդյարովը նախնական քայլ է համարում «ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը», ապա ադրբեջանական տրամաբանությամբ, խոսքը ողջ Արցախից եւ ոչ թե որոշ շրջաններից հայկական զորքերը հանելու մասին պետք է լիներԲայց եթե Մամեդյարովի ասածը դա է, ապա ինչպե՞ս հասկանանք նրա մյուս միտքը. «Հայկական կողմը ամեն անգամ շրջանառում է անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցերը: Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին եւ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը, ապա համանախագահները պետք է ավելի հստակեցնեն իրենց առաջարկները...»: Էլ ի՞նչ խաղաղարար ուժեր, որտե՞ղ են նրանք տեղակայվելու, վերջապես, էլ ի՞նչ պետք է «որոշվի դրանից հետո», եթե, ըստ Մամեդյարովի, հայկական զորքերը պետք է հանվեն ողջ Արցախից: Հետեւաբար, չնայած ադրբեջանական ամբողջ հռետորաբանությանը, ակնհայտ է, որ «ադրբեջանական տարածքների» տակ Մամեդյարովն իրականում նկատի ունի ազատագրված շրջանները (մի մասը): Չնայած, «այս ու այն կողմ նայելու» կարիք էլ չկա. եթե քննարկումներն ընթացել են «համանախագահների` մարտի 9-ին հրապարակած հայտարարության» շրջանակներում, այն էլ՝ «ՄԽ-ի ներկայացրած փաստաթղթերի» հիմքի վրա, ապա պարզ է, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է՝ ՄԽ-ի հայտնի երեկ սկզբունքների եւ վեց կետերի: Իսկ Մամեդյարովի այս հայտարարության կարեւորությունն այն է, որ քննարկումներն այդ հիմքով ընթանում են:

ՆԻԿՈԼԻ ՎՐԱ ԾԱՆՐ ԿՆՍՏԻ ԲՈԼԹՈՆԻ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ

 

Ի՞ՆՉՆ Է ՀԵՐՔՈՒՄ ՀՀ ԱԳՆ-Ն

Եվ ահա այս իրավիճակում բավականին տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. «Ինչպես նշել էինք դեռեւս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը եւ պահպանելու հրադադարը (...) Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը եւ առաջարկները...»: Իհարկե, Նաղդալյանի հիշատակած «սրված իրավիճակի հանդարտեցման» թեման եւս քննարկվել է: Ավելին, այդ միտքը տեղ է գտել նաեւ ՄԽ-ի պաշտոնական հայտարարության մեջ, որում կա նաեւ այս միտքը. «Համանախագահները եւ արտգործնախարարները համաձայնության են եկել ներկայումս առկա ուղիղ կապի միջոցից լիարժեք օգտվելու կարեւորության շուրջ, որպեսզի կարողանան արագ արձագանքել եւ նվազեցնել լարվածության վտանգը...»: Որ դա հերթական անգամ թաղում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի ու օրակարգում պահում Դուշանբեի պայմանավորվածությունները, հասկանալի է: Սակայն այս պահին հարցը դա չէ, այլ այն, որ նույն ՄԽ-ն է ֆիքսում, որ քննարկումներ են եղել «խաղաղ գործընթացին առնչվող հիմնական հարցերի եւ ներկա իրավիճակի շուրջ...»: Այսինքն, Ա.Նաղդալյանի ասած, «սրված իրավիճակից» զատ, քննարկվել է նաեւ բուն կարգավորման թեման: Այդ դեպքում, Մամեդյարովի ասածների այդ ո՞ր մասն է, որ ըստ Ա.Նաղդայլանի, սուտ է: Եթե այն, որ ՄԽ-ն ներկայացրել է կոնկրետ փաստաթղթեր, ապա դա սուտ համարելու դեպքում Ա.Նաղդալյանը նաեւ իր իսկ ղեկավարին կմեղադրի ստախոսության մեջ: Նկատի ունենք, որ այդ փաստաթղթերի առկայության մասին հայտարարել է նաեւ Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ հանդիպումից քիչ անց: Այսպես, պատասխանելով հարցին, թե հանդիպման ժամանակ փաստաթղթեր են շրջանառվել, Մնացականյանը ընդգծեց. «Կան փաստաթղթեր, որոնք գոյություն ունեն, գոյություն ունեցել են...»: Ընդ որում, Մնացականյանի խոսքից դժվար չէ նաեւ ենթադրել, որ այդ փաստաթուղթը ՄԽ-ի նույն վեցկետանոց ծրագրի մասին է, որի մասին խոսում էր Մամեդյարովը: Կրկնենք, Մամեդյարովի մնացած մտքերը վերաբերում էին հենց այդ ծրագրի կետերին. տարածքների՝ շրջանների վերադարձ, խաղաղարար ուժերի տեղակայում, Արցախի անորոշ միջանկյալ կարգավիճակ: Ու թե այսքանից այն կողմ ինչ ստեր է ասել Մամեդյարովը, արդեն բացարձակ հետաքրքիր էլ չէ. հիմնականը սա էԱյսպիսով կարող ենք ֆիքսել. ՄԽ-ի վեցկետանոց ծրագիրը ոչ միայն պարունակում է օրակարգում մնալ, այն ունի փաստաթղթային տեսք եւ ԱԳ նախարարների հանդիպումներում հիմնական աշխատանքը հենց այդ փաստաթղթերի վրա է կենտրոնացած: Պարզապես, ՀՀ արտգործնախարարն այդ մասին խոսում է՝ թեման առավելագույնս խուճուճացնելով, երկակի տեսք տալով, որը հասկանալի է. հողեր տալու գաղափարը, այն էլ՝ Արցախի անորոշ կարգավիճակի դիմաց ներհայաստանյան հարթակում եղել եւ մնում է մերժված, ու դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե նաեւ ուղիղ տեսքով ասվի, որ այդ ուղղությամբ կան նաեւ քննարկվող փաստաթղթեր: Իսկ ահա Մամեդյարովն այդ խնդիրը չունի. այդ փաստաթղթերում չկա Արցախի անգամ ապագա կարգավիճակի մասին հստակ տեսլական, ուստիեւ Ադրբեջանի արտգործնախարարն ուղիղ տեսքով հայտարարությունների հարցում ավելի ազատ է:

Թուրքիայում մոտ 90 ռուսաստանցի Է մահացել տուրիստական սեզոնի սկսվելուց ի վեր. ՌԴ-ի դեսպան

 

ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՀԱՐՑԸ

Այսպիսով, որեւէ անակնկալ չկա. արտգործնախարարների ամեն մի հերթական հանդիպում պարզապես հաստատում է այն, ինչը ենթադրելի էր դեռ շատ վաղուց: Միակ անորոշությունն այն է, թե վերջապես ի՞նչ հանգուցալուծում կարող ենք ունենալ, ե՞րբՀանգուցալուծման մասով նախ նկատենք, որ մեր բանակցողները սեփական խելքով նպաստում են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն օրակարգից դուրս թողնելուն: Դրա ամենամեծ խնդիրն այն է, որ էապես նվազեց հայկական կողմի բանակցային մանեւրականությունը: Կոպիտ ասած, ՄԽ-ն հիմա ամեն առիթով, ինչպես վաշինգտոնյան հանդիպման պարագայում, շեշտադրում կանի Դուշանբեի «վերելակային պայմանավորվածությունների» վրա՝ գնալով կոշտացող տոնով պահանջելով կենտրոնանալ «խաղաղ գործընթացին առնչվող հիմնական հարցերի» վրա: Իսկ «հիմնական հարցերը» հենց նույն վեցկետանոց ծրագիրն է, որից բացահայտ հրաժարվելու դեպքում անմիջապես առաջ կգա բանակցությունները տապալելու մեղադրանք՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ, ինչը եւս միանգամայն կանխատեսելի սցենար էր, տեսանելի հենց Դուշանբեից հետո: Այսինքն, մնում է միայն ժամանակի վրա խաղալ՝ հուսալով իրավիճակային ինչ-որ փոփոխություն ունենալ: Սակայն սա էլ քիչ հուսադրող է. մի կողմից, անգամ Իրանի շուրջ խորը ճգնաժամային վիճակը արցախյան բանակցությունների հետ կապված իրավիճակային փոփոխությունների սպասելիքներ գոնե այս պահին չի առաջացնում: Մյուս կողմից, Ադրբեջանը շարունակում է ճնշել, եւ հենց այդպիսին էլ պետք է ընկալել Մամեդյարովի նույն հայտարարություններին զուգահեռ հնչեցրած միտքը, թե բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում: Թե դա ինչ է նշանակում, անգամ մեկնաբանելու կարիք չկա: Սակայն այս տեսանկյունից շատ ավելի մտահոգիչ է վաշինգտոնյան հանդիպման հետ կապված ռուս հեղինակավոր վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի առաջ քաշած այս միտքը. «Բաքուն եւ Երեւանը ցանկանում են պատերազմե՞լ միմյանց հետ: Թո՛ղ կռվեն»: Տարասովը պատահական անձնավորություն չէ, եւ եթե ընդունենք, որ այս ակնարկը գալիս է Մոսկվայից, ապա միայն այն միտքը, որ ՌԴ-ն պարզապես կարող է «ձեռքերը լվալ ու մի կողմ քաշվել»՝ սպասելով այդ պատերազմից հետո ստեղծվելիք իրողություններին, արդեն իսկ մեր գործող իշխանությունների համար սահմանափակում է նաեւ ժամանակի վրա խաղալու հեռանկարըՉնայած, Մամեդյարովի հիշատակած հայտարարություններում մեկ ուշագրավ միտք եւս կա, որը կարելի է նոր բան համարել: Մինչ այս, եթե չենք սխալվում, Բաքուն հրապարակավ չէր խոսում խաղաղարար ուժեր տեղակայելու գաղափարի մասին: Իսկ ահա Հայաստանից դա ժամանակին դրական արձագանք ստացել է, սակայն այն մեկնաբանմամբ, որ Ադրբեջանն է դրանից հրաժարվում: Ճիշտ է, դրանից հետո շատ ջրեր են հոսել, բայց եթե հիմա Բաքուն առնվազն չի բացառում խաղաղարարների տեղակայումը, Երեւանը, հաշվի առնելով Տարասովի ասածը, հազիվ թե դեմ լինի, ապա դա կարող է բերել նոր ու սպասելի իրավիճակի: Այն, որ ոչ միայն Բաքվի եւ Երեւանի, այլ որ պակաս կարեւոր չէ, նաեւ Թեհրանի եւ Անկարայի համար միակ ընդունելի խաղաղարար ուժերը կարող են լինել ռուսականը, հազիվ թե երկրորդ կարծիք լինի: հասկանալի է, հազիվ թե դա ԱՄՆ-ի երազանքը լինի, սակայն նշված կողմերի միջեւ համաձայնության առկայության դեպքում հնարավոր է նաեւ ՄԽ-ի շրջանցմամբ այդ հարցի լուծումը, ինչի մասին քանիցս ակնարկներ եղել են: Արդյունքում, խաղից դուրս մնալու հեռանկարի առաջ չհայտնվելու համար Վաշինգտոնն ու Փարիզը եւս թերեւս գնան այդ տարբերակին: Իսկ խաղաղարար ուժերի պատկանելիության խնդրի լուծման պարագայում արցախյան թեմայով նմացած հարցերի լուծումը կդառնա ընդամենը տեխնիկայի խնդիր:

Թուրքիայում ամենից հաճախ մահվան հանգեցնող հիվանդությունը քաղցկեղն է

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА