o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու՞ վեթինգը չի վերաբերում նաև քննչական մարմիններին, դատախազությանը. Լեվոն Բաղդասարյան

26.06.2019 16:39 ԻՐԱՎՈՒՆՔ
Ինչու՞ վեթինգը չի վերաբերում նաև քննչական մարմիններին, դատախազությանը. Լեվոն Բաղդասարյան

«ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ իր էջում գրում է.

«Երբ դատական իշխանության նկատմամբ վեթինգ է իրականացվելու, ինչու՞ այն չի վերաբերում նաև քննչական մարմիններին, դատախազությանը: 
Հիշենք տարիներ առաջ քննչական մարմինների, դատախազության և դատարանի պահվածքը, երբ որոշ հնչեղ գործերով, այդ թվում մարտի 1-ի, Շանթ Հարությունյանի նկատմամբ քրեական գործեր էին կարվում, մեղադրանքներ էին պաշտպանվում դատարաններում, դատարաններն էլ գտնվում էին գործադիրի կոշիկի տակ: 
Նույն վիճակն է և այսօր, ընդ որում՝ բացասական դինամիկայով: Անգամ որոշ գործերով պետական մեղադրողները հորդորում են պաշտպաններին, թե ինչպես իրականցնեն իրենց պաշտպանական մարտավարությունը: Բացառապես մեխանիկական աշխատանք կատարող այդ համակարգը, որն իրավամբ կարող է և պարտավոր է իրականացնել օրենքով և սահմանադրությամբ իրեն վերագրված այլ գործառույթները, կարիք ունի արմատական փոփոխության, որի համար անհրաժեշտ չեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Դեռևս ԽՍՀՄ գլխավոր դատախազ Վիշնևսկու դրած խաղի կանոնները, որոնք հրամայականն էին տվյալ շրջանի համար, այսօր ոչ միայն սպառել են իրենց, այլ նաև, ըստ իս, լուրջ սպառնալիք են պետական անվտանգության համար: Այսօր դատաիրավական համակարգում արագ ռեֆորմատիկ արմատական փոփոխություններ չանելու դեպքում իրավապաշտպանների մոտ իրավական դաշտում աշխատելու է դիմադրության իրավունքը`բխող բոլոր իրավական հետևանքներով»:

Ցանկալի է Ամուլ սարը՝ սար մնա, բայց... Լևոն Բաղդասարյան

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА