o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի վերջո, երկաթուղին գողացե՞լ է 60 միլիոնը, թե՞ ոչ

26.06.2019 14:38 ՔՐԵԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ի վերջո, երկաթուղին գողացե՞լ է 60 միլիոնը, թե՞ ոչ

Շուրջ մեկ տարի է անցել այն տարօրինակ պատմությունից հետո, երբ դիմակավորված աշխատջակիցներով ՊԵԿ-ը գիշերայաին ներխուժում իրականացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակ: Դրանից հետո Նիկոլը Պուտինին ասաց, թե ՀԿԵ-ն 60 մլն դոլարի խախտումներ է արել, այդ թվում հարկերից խուսափում, խարադխություն, հափշտակություն, չարաշահում եւ այլն: Քրեական գործը բացվել եւ մինչ օրս չի փակվել: Ընդ որում, ՀԿԵ-ն չի ընդունում իր մեղավորությունը եւ պնդում է, որ իրեն մեղսագրվող հանցանքների հետ ոչ մի կապ չունի: Ինչպես ասաց մեր աղբյուրը, որը քաջածանոթ է ՀԿԵ-ի գործերին. «Հայաստանի իշխանությունները շատ-շատ կարողանան իրենց հռչակած թվի 5 տոկոսը ապացուցել, բայց ոչ երբեք ավելին»: Այսպիսով ստացվում է, որ ապացուցելու համար իր հռչակած թիվը Նիկոլին անգամ մեկ տարին չհերիքեց: Եվ եթե ճիշտ են լուրերը, ապա  Նիկոլի փաստարկները թույլ են, որ եթե դրանցով մտնեն դատարան, ապա ակնհայտորեն կպարտվեն: Մյուս կողմից, եթե Նիկոլենք բավարարվեն 2-3 միլիոնանոց խախտումներով, ապա կստացվի, որ գիշերային ներխուժումը, Պուտինին բողոքելը այդ ամենը էժանագին շոու էր, իսկ գուցե հեռու գնացող քաղաքական ծրագրեր, որոնց հեռավոր նպատակը ռուսներին  Հայաստանից դուրս մղելն էր:

ՄՈՍԿՎԱ-ԹԵՀՐԱՆ-ԲԱՔՈՒ․ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ

Ինչեւէ Հայաստան է ժամանել «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության  գլխավոր տնօրենի առաջին տեղակալը Ալեքսանդր Միշարինը, որի հետ հավանաբար նիկոլականները կփորձեն քննարկել, թե ինչպես դուրս գալ ստեղծված պատային իրավիճակից: Ըստ որոշ տեղեկությունների, Միշարինը տեղեկացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որ ռուսական կողմը չի ընդունելու որեւէ մեղադրանք, եթե այն գերազանցի 1 մլն դոլարի սահմանը: Ավելին, նա ակնարկել է, որ Ռուսաստանն ընդհանրապես կարող է հրաժարվել կոնցեսիոն պայմանագրից եւ դուրս գալ Հայաստանի երկաթուղիներից:

Մյուս կողմից կառավարական աղբյուրները նշում են, որ իսկապես չարաշահումներ եղել են, հատկապես Վրաստանում շարժակազմի վերանորոգման հետ կապված: Թե ո՞վ է ճիշտ այս պատմության մեջ, դեռեւս պարզ չէ: Սակայն «Հարավկովկասյան երկաթուղին» հայկական օլիգարխ չէ, որ  դիմակավորներով պառկացնես ասֆալտին, հետո քո ուզած փողը «քերես» ու դարձնես Նիկոլի ծառա ու հենարան: Այստեղ այս մեթոդները չեն աշխատում: Հետեւաբար Նիկոլը կա՛մ պետք է ապացուցի, որ ՀԿԵ-ն գողացել է 60 մլն-ն, կա՛մ էլ մեղադրանքը «ֆուֆլո» դուրս կգա:

Ուշագրավ է, որ Հարավկովկասյան երկաթուղու մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը մեր այն հարցին, թե ի՞նչ հարցերի շուրջ է զրույց ունեցել Ալեքսանդր Միշարինըկառավարության անդամների հետ եւ որքանով են վերը նշված տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, ոչ ավել` ոչ պակաս ասաց. «Կարող եմ ասել, որ այո հանդիպել են, բայց ավել ոչինչ ասել չեմ կարող: Նույնը քրեական գործի հետ կապված ոչինչ ասել չեմ կարող»:

Պատասխանից կարելի է ենթադրել, որ այնուամենայնիվ ինչ-ինչ ստվերային պայմանավորվածություններ, բանակցություններ ընթանում են:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА