o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նորք-Մարաշում 25-ամյա աղջիկ է սպանվել

26.06.2019 12:31 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նորք-Մարաշում 25-ամյա աղջիկ է սպանվել

Հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել:

Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր: Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվեց կասկածյալի ինքնությունը: Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերեցին Նորքի 17-րդ փողոցում և սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն: Կատարվածի բոլոր հանգամանքները ճշտվում են: Կատարվում է քննություն:

Հրդեհ Այգեստանում. անչափահաս աղջիկն այրվածքներ է ստացել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА