o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Պարզաբանում եմ պահանջում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարից». Արման Ղուկասյան

26.06.2019 00:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Պարզաբանում եմ պահանջում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարից». Արման Ղուկասյան

Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ պարզաբանում է պահանջում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարից Լիլիթ Մակունցից: Այս մասին ՀԱՍԱԿ-ի նախագահը նշել է. «Իմ քայլը» դաշինքի երկու պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը եւ Հովհաննես Իգիթյանը ԵԽԽՎ-֊ում դեմ եւ ձեռնպահ են քվեարկել Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադառնալու բանաձեւին։ Հարց է առաջանում, ինչպիսի սկզբունքով են շարժվել այս երկու պատգամավորները քվերակելու ընթացքում։ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում, որպեսզի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունները բարելավվեն։ Ամբողջ օրը Նիկոլ Փաշինյանը խոսում է նրա մասին, որ ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը։ Իսկ իր դաշինքի պատգամավորները դեմ են քվեարկում ՀՀ կառավարության պաշտոնական կուրսին։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, դիմում եմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին եւ պարզաբանում եմ պահանջում այդ երկու պատգամավորների քվեարկության վերաբերյալ։
Տիկին Մակունց, արդյո՞ք այդ քվեարկությունն արտացոլում է «Իմ քայլը» դաշինքի պաշտոնական դիրքորոշումը, թե այդ քվեարկությունը տեղի է ունեցել իրենց անձնական նախաձեռնությամբ»։

«Հասնելու ենք նրան, որ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանից հեռու խաղա» (Տեսանյութ)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА