o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«ՀՀ իշխանությունները գնում են ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացմա՞ն»

25.06.2019 23:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«ՀՀ իշխանությունները գնում են ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացմա՞ն»

190 ԵԽԽՎ պատգամավորից 118-ը կողմ են քվեարկել, որպեսզի Ռուսաստանը վերադառնա այդ կառույց: Դրանց շարքում են պատգամավորներ Ֆրանսիայից, Ւսպանիայից, Իտալիայից, Նորվեգիաից, Թուրքիայից, Ադրբեջանից եւ այլն, որոնք իրենց պատվիրակների ողջ կազմով կողմ են քվեարկել Ռուաստանին: Դեմ են քվեարկել 62-ը, այդ թվում՝ Հայաստանից «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբենյանը: Այս մասին նշում է «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ եւ մանրամասնում. «Այդ դաշինքի մեկ այլ պատգամավոր ձեռնպահ է մնացել: Փաստորեն, Հայաստանից Ռուսաստանին սատարել են ընդիմադիր Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը: Ի՞նչ եզրակացություն մենք կարող ենք անել. սա իշխող կուսակցության պաշտոնական դիրքորոշո՞ւմն է՝ տապալել, կամ բոյկոտել Ռուսաստանին սատարող գործընթացները միջազգային հարթակներում: Սրանք նախադրյալնե՞ր են առ այն, որ Հայաստանի իշխանությունները գնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը, անշուշտ վտանգի տակ դնելով ե՛ւ մեր տնտեսությունը, ե՛ւ անվտանգության հարցերը: Թե՞ «Իմ քայլը» դաշինքի այդ պատգամավորները կամայական են գործել, եւ իրենց քվեարկությունը չի արտահայտում իշխող ուժի դիրքորոշումը»:

Իշխանությունն ունի ազդեցություն իրավապահ մարմինների վրա. Ռուբեն Մելիքյան

Ծ. Կոստանյանի կարծիքով՝ սրանք այն հարցերն են, որոնք պարզաբանում են պահանջում, որպեսզի հանրությունը հնարավորություն ստանա ճիշտ կողմնորոշվելու իր քաղաքական նախասիրությունների հարցում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА