o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ձախ Հարութը մարտական է տրամադրված»

25.06.2019 23:12 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ձախ Հարութը մարտական է տրամադրված»

Մի քանի օր անց Հրազդան մարզադաշտում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի` Ձախ Հարութի բացառիկ համերգը: Թե՛ արտիստը եւ թե՛ նրա թիմը մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում այս բացառիկ իրադարձությանը, այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց համերգի կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար Խաչիկ Եղոյանը. «Ամեն օր տարբեր առումներով պատրաստվում ենք համերգին` սկսած աթոռները լվանալուց ու նստատեղերին թղթեր փակցնելուց` մինչեւ բեմ, լույս, ձայնային տեխնիկա: Էլ չեմ ասում փորձերի մասին»: 

Մուշեղ Աբովյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Ըստ Եղոյանի` համերգի իրագործման հետ կապված շատ խոչընդոտների են հանդիպել. «Բարդությունները շատ էին, քանի որ գործ ունենք մի մարզադաշտի հետ, որտեղ մոտ 15 տարի ոչ մի միջոցառում չի կազմակերպվել: Բայց մեր սերը սեփական գործի հանդեպ ու Աստծո ողորմածությունը մեզ կարծես ուժ են տալիս` հնարավորինս լավ իրականացնելու մեր առջեւ դրված նպատակը»,- ասաց զրուցակիցն ու հավելեց, որ այդ աշխատանքներից ձեռնպահ չի մնում նաեւ Ձախ Հարութը. «Ձախ Հարութն արդեն երկու ամիս է Հայաստանում է եւ ողջ թիմի հետ հավասար մասնակցում է բոլոր կազմակերպչական աշխատանքներին: Ձախ Հարութը մարտական է տրամադրված եւ իր խոսքով ասած` խաչը կհանի, կբարձրանա բեմ եւ նորից կկերտի մի գեղեցիկ երաժշտական պատմություն: Գուցե մենք այս ամենին սովորական ենք նայում` որպես հերթական աշխատանք, բայց կարծում եմ, որ կերտում ենք մի գեղեցիկ երաժշտական պատմություն»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА