o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

25.06.2019 22:20 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Մինս­կում շա­րու­նակ­վում է Եվ­րո­պա­կան խա­ղե­րը, որին Հա­յաս­տա­նը մաս­նակ­ցում է բա­վա­կա­նին ըն­դար­ձակ ու մար­տա­կան կազ­մով: Խա­ղե­րի շրջա­նակ­նե­րում ար­դեն կա­յա­ցել է սամ­բո­յի մրցա­շա­րը: Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից Դա­վիթ Գրի­գո­րյա­նը(82 կգ) դար­ձել է ար­ծա­թե մե­դա­լա­կիր: Բրոն­զե մե­դա­լա­կիր է դար­ձել 74կգ քա­շա­յին կար­գում հան­դես եկող Ար­սեն Ղա­զա­րյա­նը: Հա­յաս­տա­նի առա­ջին ոս­կե մե­դա­լը նվա­ճել է Տիգ­րան Կի­րա­կո­սյա­նը՝ 52 կգ քա­շա­յին կար­գի եզ­րա­փակ­չում 4-0 հաշ­վով առա­վե­լու­թյան հաս­նե­լով ադր­բե­ջան­ցի Աղա­սիֆ Սա­մա­դո­վի նկատ­մամբ:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԱՄԱՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԵԴԱԼԸ ՆՎԱՃԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒԽ-ԻՆ

Գրանցված հաջողություններից զատ, կան նաեւ ձախողումներ: Սամբոյի կանանց 48 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ասյա Լալազարյանը 1:0 հաշվով պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում: Բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ուներ նաեւ 57կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, սակայն հնարավորությունից չօգտվեց: Նույնը կարելի է ասել 90կգ քաշային Գրիգոր Սահակյանի մասինՁյուդո մարզաձեւում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 73կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը եւս դուրս մնաց պայքարից: Բռնցքամարտիկներից պայքարը լքել է Արման Դարչինյանը եւ Գուրգեն Մադոյանը: Իրենց առաջին մենամարտերը հաջողությամբ են ավարտել նաեւ Ժիրայր Սարգսյանը (56 կգ), գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, 81կգ քաշային Գոռ Ներսեսյանը, 49կգ քաշային Արթուր ՀովհաննիսյանըԱյս պահին մեդալային հաշվարկով Հայաստանը լավագույն տասնյակում տեղ չի գտել, բայց մեր ծանր հրետանիները դեռ մրցապայքարի մեջ չեն մտելՍպորտային մարմնամարզությունում օղակների վրա ունենալու ենք 2 ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանն, ու հույս կա, որ նրանք ոչ միայն երկուսն էլ դուրս կգան եզրափակիչ փուլ, այլ գոնե բրոնզե մեդալի կարժանանան: Բռնցքամարտիկներն իրատեսորեն կարող են նվաճել առնվազն երեք մեդալ: Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից է, վերջինս Եվրոպայի գործող չեմպիոն է ու շատ լավ մարզավիճակում է գտնվում: Արթուր Հովհաննիսյանից նույնպես սպասումներ կան, գոնե արծաթե մեդալի տեսքով: Ոսկե մեդալ նվաճելու հավակնորդ է նաեւ Անուշ Գրիգորյանը, ով Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոն է, աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր եւ ներկայումս էլ հրաշալի մարզավիճակում էԱզատոճային ըմբշամարտի մրցաշարում հույսերը քիչ են, թերեւս մեդալի սպասելիքներ կարող ենք ունենալ Վալոդյա Ֆրանգուլյանից, որը վերջերս կայացած Կիեւի մրցաշարում դարձել էր արծաթե մեդալակիր: Հունահռոմեականներից սպասելիքներն իհարկե ավելի շատ են, ոսկե մեդալի իրատեսական ակնկալիքներ կան Արթուր Ալեքսանյանից: Գեւորգ Ղարիբյանն ու Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը եւս կարող են հավակնել երկրորդ կամ երրորդ հարկի մեդալների:

«Մաղթում եմ՝ վնասվածքներից հեռու ու անփորձանք ելույթներ». Աղասի Աղասյանի վերջին հարցազրույցը

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА