КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 11. 12. 2019 : :
«Իրավունքին» հասած որոշ տեղեկությունների համաձայն, իշխանության մաս կազմող սորոսական թեւում կրքերը գնալով թեժանում են, իսկ կենացներն ախորժակի հետ միասին քաղցրանում: Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի, «Սորոսի» հիմնադրամից «սնված» եւ Հայաստանում այդ հիմնադրամի պատվերով գործադիրում նախարարի պորտֆելը ստանձնած Ռուստամ Բադասյանի նշակակումից հետո սորոսականները, ինչպես ասում են, անցնում են պլան «Բ»-ին: Այժմ Սորոս հայրիկը նոր հրաման է իջեցրել՝ ստանձնել նաեւ ուժային կառույցների ղեկավար պաշտոնները, եւ երկրորդ՝ ամեն գնով առիթը բաց չթողնել, այսպես ասած, «մաշելու» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն իսկ գահավիժող վարկանիշը: Այդ կերպ կամաց-կամաց հասնել ամբողջական իշխանության:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ