o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԴ-Ի ՇՈՒՐՋ ԱՂՄՈՒԿԸ ԿԱՊՎԱԾ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՀԵՏ

25.06.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍԴ-Ի ՇՈՒՐՋ ԱՂՄՈՒԿԸ ԿԱՊՎԱԾ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՀԵՏ

Վերջին օրերին շատ է խոսվում, որ ՍԴ-ի շուրջ կատարվող եւ կատարվելիք փոփոխություններն ուղղված են մեկ նպատակի՝ Ռոբերտ Քոչարյանի գործին: Այսինքն, հասել է ժամանակը, որ ՍԴ-ն, երկար ձգձգումներից հետո, պետք է քննության առնի Քոչարյանի հետ կապված մի շարք հարցեր: Ըստ արժանահավատ աղբյուրի, երկար ժամանակ ներիշխանական կոնկրետ անձինք լուրջ քննարկումների մեջ են եղել ՍԴ ներկայացուցիչների հետ, փորձելով ստանալ երաշխիքներ, որ Քոչարյանի հարցում անակնկալներ չեն լինելու: Սակայն որքան էլ փորձել են այդ նպատակով իրավական քիչ` թե շատ խելքին մոտ ելքեր գտնել, չի ստացվել: Այսինքն, ՍԴ-ում քննվելու ենթակա երկու-երեք գործերով էլ միանշանակ օրենքը Քոչարյանի օգտին է, շրջանցիկ ուղիներ գործնականում չկան: Ուստիեւ, ըստ աղբյուրի, քանի որ գործող ՍԴ-ն չի արդարացնում «իր նկատմամբ ցուցաբերված բարձր վստահությունը», պետք է գնա նման ցնցումների, որ աշխատանքը հնարավորինս երկար պարալիզացվի: Կամ էլ պետք է այնպիսի կազմ ունենա, որի համար օրենքի մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ լինելը որեւէ նշանակություն չունենա: Այսինքն, պետք եղավ, կարողանան հանգիստ հայտարարել՝ մածունը սեւ է, ու մինչեւ վերջ իրենցն առաջ տանեն՝ առանց գոնե կարմրելուԱյսպիսով, որքանո՞վ է ճիշտ մեր աղբյուրը, ՍԴ-ի այս իրավիճակն իրականում կապ ունի՞ Քոչարյանի գործի հետ: Քոչարյանի փաստաբաններից ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ մեր այդ հարցին նման պատասխան տվեց. «ՍԴ-ում կատարվող եւ կատարվելիք փոփոխություններն ուղղված են մեկ նպատակի, որպեսզի ՍԴ-ն կայացնի այնպիսի որոշում Քոչարյանի գործով, որը հաճո կլինի իշխանություններին»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսն արխիվային լուսանկարներ է հրապարակել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА