o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆԱ ՀԱՐԹԱԿ` ԻՐԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

25.06.2019 21:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆԱ ՀԱՐԹԱԿ` ԻՐԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների, Հայաստան-Իրան ներկա հարաբերությունների, ինչպես նաեւ Իրանի հայ համայնքում տեղ գտած առկա խնդիրների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ ԳԱՐԻԿ ՄԻՍԱԿՅԱՆԻ հետ:

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ

 

«ԻՐԱՆԻ  ԱՆՎՏԱՆԳ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԻՐԱՆԱ-ԱՐՑԱԽՅԱՆ ՍԱՀՄԱՆ Է»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարեց Իրանը հրթիռակոծելու հրամանի կիրառման հետաձգման մասին, սակայն, միաժամանակ նշելով, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ զինված ուժերը կարող են անցնել գրոհի: Սա ի՞նչ մեսիջ էր Թարմփի կողմից եւ ի՞նչ նպատակ է հետապնդում:

- Նախ պետք է նշել, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ ընտրվելիս եւ ԱՄՆ-ի կողմից միակողմանիորեն Իրանի 5+1 ձեւաչափով միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո իրանա-ամերիկյան հարաբերությունները բավականին վատթարացան: Եվ վերջին շրջանում բավականին արագ տեմպերով կարելի է ասել ե՛ւ հռետորաբանության մակարդակում, ե՛ւ որոշ գործողությունների մակարդակով բավական անհանգստացնող զարգացումներ ունեցանք: Թրամփի նշված հրամանի նախապատմությունը հետեւյալն է. ԱՄՆ-ն առանց որեւէ լուրջ փաստարկների կամ ապացույցների Իրանին մեղադրեց Օմանի ծոցում խորտակված նավթատար տանկերները խորտակելու մեջ, ապա նաեւ, թե Իրանը չեզոք ծովային գոտում խփել է ամերիկյան անօդաչու թռչող սարք: Ի պատասխան, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը ցույց տալով քարտեզը եւ այդ անօդաչու թռչող սարքի բեկորները, հայտարարեց, որ դրանք եղել են Իրանի հողերում, եւ ԱՄՆ-ին մեղադրեց՝ Իրանի հանդեպ լրտեսական գործողությունների եւ Իրանի օդային տարածքները խախտելու մեջ: Դա, կարելի է ասել, այսօրվա հիբրիդային պատերազմի կոնտեքստում, որը հիմա վարում է ԱՄՆ-ն, Իրանի փոքր հաղթանակն էրՄիջազգային հանրությունը կիսվեց երկու մասի: Մի հատվածը՝ ԱՄՆ համախոհները պնդեցին, որ, այո, Իրանը ագրեսիվ գործողություններ է դրսեւորել, սակայն մյուս մասը հավատացած է, որ ԱՄՆ անօդաչու թռչող սարքը հատել էր Իրանի օդային սահմանը: Այս իրավիճակում, իմ կարծիքով, Դոնալդ Թրամփի հայտարարությունը ավելի շատ նման է հիբրիդային պատերազմի, որ ԱՄՆ-ն վարում է Իրանի հետ ու որը ԱՄՆ բավականին հաջող իրականացնում է հատկապես Պոմպեոյի եւ Բոլթոնի աշխատանքի անցնելուց հետո: Թրամփի հարձակման մասին հայտարարությունը նախազգուշացնող քայլ էր, որպեսզի Իրանին վախեցնելով օդային հարվածներով, ստիպի բանակցությունների սեղանին նստել: Ինձ թվում է, հենց այդ ձեւաչափում Թրամփը արեց այդ հայտարարությունը:

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԻԴԼԻԲՈՒՄ ԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

- ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների պարագայում հնարավո՞ր է Հայաստանը հարթակ դառնա Իրանի հանդեպ ԱՄՆ-ի նկրտումները բավարարելու համար:

- Ոչ, հնարավոր չէ, որ Հայաստանը դառնա հարթակ՝ Իրանի հանդեպ ռազմական գործողությունների համար: Քանի որ նախ՝ բավական քիչ հավանականություն կա, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ կսկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Իրանը Մերձավոր Արեւելքի առանցքային տերություններից մեկն է, որի հետ պատերազմն ԱՄՆ-ի համար կարող է վերածվել պատերազմական ճահճի: Այսինքն` մի պատերազմի, որտեղից Թրամփը չի կարող հաղթող դուրս գալ: Թրամփի այս սաստկացած հռետորաբանությունը նախընտրական քայլերից մեկն է` հաջորդ տարի կայանալիք ընտրություններում հաղթելու համար: Եվ Իրանի հետ պատերազմի մեջ, այսպես ասած, խրվելը կարող է նաեւ նրա համար այդ ընտրություններում պարտություն նշանակել: Թրամփը բավականին ակտիվ գրառումներ է անում, նշելով, որ պատժամիջոցները սաստկանալու են: Եվ միայն այդ կոնտեքստում կարող է Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները տնտեսական առումով Հայաստանի վրա որեւէ ազդեցություն ունենան: Քանի որ ՀՀ-ի համար Իրանը, որպես հարավային դարպաս եւ տարածաշրջանում հատուկենտ բարեկամ երկրներից մեկը, բավականին մեծ կարեւորություն ունի: Իմ կարծիքով, ՀՀ-ն շարունակելու է չեզոք դիվանագիտությունը:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ ԲԱՑԵԼ

- Ի՞նչ իրավիճակ է տիրում Իրանի եւ Ադրբեջանի սահմանին:

- Ընդհանուր առմամբ, Իրանը մշտպես ձգտել է հանգստություն պահպանել: Ներկայիս լարվածությունը եւ կուտակումները հիմնականում Պարսից ծոցում են, որը բավական հեռու է Իրան-Ադրբեջան կամ իրանա-հայկական, իրանա-արցախյան սահմանից: Իսկ սահմանների մասին ե՛ւ պետական մակարդակով, ե՛ւ մասնավոր զրույցներում Իրանը հայտարարել է, որ չափազանց կարեւոր է Կովկասի հետ սահմանի անվտանգությունը: Ինչպես նաեւ Իրանը միշտ ձգտել է, որպեսզի Կովկասում իրավիճակ չփոփոխվի: Քանի որ ներկա պահին, ունենալով լարված իրավիճակ հարավային սահմաններին, չեմ կարծում, որ Իրանը որեւէ ցանկություն ունենա իր երկրի սահմաններից որեւէ մեկում լարվածություն տեսնել: Խոսքը վերաբերում է նաեւ արցախյան հակամարտությանը, քանի որ Իրանի  անվտանգ սահմաններից մեկը հենց իրանա-արցախյան սահման է:

ՈՒ ՆՈՐԻՑ ՕԴՈՒՄ ԿԱԽՎԵՑ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ

 

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱԶԴԵ՞Լ ԵՆ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՎՐԱ

Այս իշխանության գոյության մեկ տարվա ընթացքում Իրանի առնչությամբ բավական անցանկալի հայտարարություններ հնչեցին` սահմանը փակելու մասին ակնարկից մինչեւ ավտորիտար երկիր: Այս ամենը իր հետեւանքը չի՞ թողել Իրան-Հայաստան հարաբերություններում:

- Իրան-Հայաստան հարաբերությունները նորմալ տեմպերով զարգանում են: Ինչպես նշեցիք, ՀՀ-ի ներքաղաքական հարաբերություններով պայմանավորված, որոշակի դադար նկատվեց, այո: Հետագայում, սակայն, սկսվեց հայ-իրանական բնականոն զարգացումների փուլը: Իսկ այն բոլոր հայտարարությունները սահմանը փակելու, ավտորիտար երկիր լինելու մասին իրականում բավականին չնչին արձագանք ունեցան Իրանում, որովհետեւ հայկական մամուլում բավականին արագ այդ հայտարարությունների մասով պարզաբանումներ եղան եւ հերքվեցին:

ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱՑ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

- Պարոն Միսակյան, ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Փաշինյանը Իրանում էր, ստորագրվեցին պայմանագրեր, պայմանավորվածությունների մասին հայտարարվեց: Այսօր կյանքի կոչվու՞մ են այդ պայմանավորվածությունները, Դուք ունե՞ք այդ մասով տեղեկություններ:

- Տեղեկություններ չունեմ՝ կյանքի կոչվում են, թե՝ ոչ: Բայց հաշվի առնելով պայմանավորվածությունների բովանդակությունը, իմ կարծիքով, կյանքի կոչվելու են: Որովհետեւ տնտեսական առումով ՀՀ-ն լինելով շրջափակված պետություն, պետք է ձգտի իր դերը կայունացնել ե՛ւ Կովկասում, ե՛ւ միջազգային տնտեսական ասպարեզում: Ե՛վ Իրանի տնտեսական հարաբերությունները ակտիվացնելով, ե՛ւ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի միջոցով Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցք դառնալու փորձով: Քանի որ դա տնտեսական եւ աշխարհաքաղաքական առումով բարձրացնելու է ՀՀ-ի կարեւորությունը:

Այլեւս երբեք reality-show մակարդակով թույլ չտաք Արցախի խնդրի քննարկում. Արմեն Աշոտյան

- Դուք վերջերս եք Իրանում եղել: Ինչպիսի՞ տրամադրություն է հայկական համայնքում, ի՞նչ ձեւով են ազդում պատժամիջոցները տեղի հայ համայնքի սոցիալական կյանքի վրա:

- Նշեմ, որ ե՛ւ Թեհրանում, ե՛ւ Սպահանում, ե՛ւ Թավրիզում բավականին խոշոր հայ համայնքներ գոյություն ունեն: Դրանք Իրանում ե՛ւ մշակութային, ե՛ւ հասարակական առումով բավականին լավ դիրքերում են: Բավական լավ գործում են հայկական եկեղեցիները, ավելին` շատ լավ պահպանվում ենԻսկ պատժամիջոցները ազդել են հայ համայնքի վրա այնքանով, որքանով որ Իրանի բնակչության վրա: Այսինքն` տնտեսական առումով, իհարկե, խնդիրներ կան:

ԱՄԵՆԱԾԱՆՐ ՀԱՐՎԱԾԸ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА