ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՌԵԱ՞Լ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ

25.06.2019 21:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՌԵԱ՞Լ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Վաշինգտոնում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, թեեւ առանձնապես անակնկալներ, ինչպես եւ սպասվում էր, չէր պարունակում, սակայն մի շարք ուշագրավ հետեւությունների տեղիք տալիս է: Ընդ որում, անգամ հանդիպման հետ կապված պաշտոնական հայտարարություններից ելնելով: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության. «Երեք ժամից ավելի տեւած հանդիպման շրջանակներում քննարկման հիմնական թեման Փարիզում եւ Մոսկվայում նախարարների նախորդ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցերն էին: Վաշինգտոնյան հանդիպմանը համանախագահները երկու կողմերի քննարկմանը ներկայացրել են կոնկրետ արդյունքների ձեռքբերմանն ուղղված առաջարկներ, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղմանը...»:

«ՆԵՐՔԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԵԼ ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՌԱՋՆԱՅԻՆ ՕՂԱԿԻՆ՝ ԱՐՑԱԽԻՆ»

Նկատենք, որ թեեւ շարադրանքի տարբերության, ՀՀ ԱԳՆ-ն եւս ակնարկեց, որ վաշինգտոնյան հանդիպումը պետք է տեսնել Փարիզի եւ Մոսկվայի հանդիպումների տրամաբանության մեջ. «Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջեւ խորհրդակցությունները հյուրընկալելու համար՝ ի շարունակություն ավելի վաղ Փարիզում եւ Մոսկվայում կայացած հանդիպումների: Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին խաղաղ գործընթացին առնչվող հիմնական հարցերի եւ ներկա իրավիճակի շուրջ...»:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ ՍՏԻՊԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ, ՀԻՄԱ ԷԼԻ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄՈԶԵ՞Լ

Իսկ ահա ՄԽ-ն նախ ընդգծելով, որ «իրավիճակի եւ կարգավորման բանակցությունների կարգավիճակի մասին ներկայացրել են ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռեկերին», անցնում է բուն քննարկումների հարցին. «Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը...»: Բացի այդ, որ. «Համանախագահները եւ արտգործնախարարները համաձայնության են եկել ներկայումս առկա ուղիղ կապի միջոցից լիարժեք օգտվելու կարեւորության շուրջ, որպեսզի կարողանան արագ արձագանքել եւ նվազեցնել լարվածության վտանգը...»:

ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՏԱՎ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ

Նկատենք, երեք հայտարարություններն էլ, ըստ էության, քննարկումների բուն մասին նույն իմաստին են տանում՝ քննարկել են նախորդ երկու` Փարիզի եւ Մոսկվայի պայմանավորվածությունների «իրականացմանն առնչվող հարցեր»: Կոնկրետ ինչ են պայմանավորվել Փարիզում եւ Մոսկվայում, յոթ փակի տակ պահվող գաղտնիքներ են, թեեւ կարելի է կռահել, որ պետք է քննարկված լիներ ՄԽ-ի առաջարկած կարգավորման վեցկետանոց ծրագիրը: Ամեն դեպքում ֆիքսենք՝ Մնացականյանը Մամեդյարովի հետ հանդիպումից հետո բաց տեքստով հայտարարեց. «Կան փաստաթղթեր, որոնք գույություն ունեն, գույություն ունեցել են...»:

«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆԱ ՀԱՐԹԱԿ` ԻՐԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

ՄԽ-ն մի փոքր ավելի է ակնարկում. «Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը»: Թե ինչ է նշանակում «հիմնական հարցեր» ասվածը, հասկանալի է. դա եւս Փարիզի եւ Մոսկվայի օրակարգը Վաշինգտոնում շարունակելու ակնարկ է: Ասենք, հասկանալի է նաեւ «վերջին զարգացումները». դժվար չէ կռահել, որ խոսքը սահմանային լարվածության մասին է: ՀՀ ԱԳՆ-ն մինչ հանդիպումն էլ էր ասում, որ նման քննարկում պետք է լինի ու եղավ: Սակայն ՀՀ ԱԳՆ-ն խոսում էր նաեւ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների հետ կապված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին վերադառնալու անհրաժեշտության մասին: Բայց ահա համանախագահները խոսում են «ուղիղ կապի միջոցից լիարժեք օգտվելու կարեւորության» մասին: Այդ ուղիղ կապը Դուշանբեի հայտնի պայմանավորվածություններից է, եւ եթե պայմանավորվել են դրանցից «լիարժեք օգտվել», ապա դա արդեն ոչ թե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին վերադառնալ է նշանակում, այլ` Դուշանբեի «վերելակային պայմանավորվածությունների» էֆեկտիվ կիրառումՎերջապես, համանախագահների ամենաուշագրավ մտքերից մեկը, որ բանակցային գործընթացը պաշտոնապես ներկայացրել են ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռեկերին: Նկատենք, ԱԳ նախարարներն առանձին-առանձին հանդիպում ունեցան նաեւ ԱՄՆ նախագահի օգնական Բոլթոնի հետ, ով «Տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձեւի ներկայացնողն է: Ավելի ճիշտ` Բոլթոնը դեռ մինչ այս հանդիպումները դրանց մեջ ներգրավվելու, ավելին՝ առաջնորդելու հայտ ներկայացրեց, թեեւ դա Պետդեպարտամենտի գործառույթն է: Եվ ահա ՄԽ-ն պաշտոնապես ընգծելով, որ ԱՄՆ-ն այս բանակցություններում ներկայացել է ոչ թե ի դեմս Բոլթոնի, այլ՝ Պետդեպարտամենտը ներկայացնող Ռեկերի, ցույց տվեց, որ Բոլթոնին կա՛մ ինչ-ինչ գործոններ՝ նոր հանգամանքներ, կա՛մ հենց Սպիտակ տունը թույլ չի տվել «Հողեր՝ խաղաղության դիմացով» հանդերձ մնալ առաջին պլանում: Նկատենք, Բոլթոնը վաշինգտոնյան հանդիպումներից ընդամենը ժամեր առաջ հրապարակավ այդ գործընթացի մեջ անձնապես ներգրավվելու հայտ ներկայացրեց, եւ դրանից հետո եղած միակ քիչ թե շատ լուրջ փոփոխությունը ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունն էր. «Ես միշտ ասել եմ, որ պետք չէ մոռանալ, որ պատերազմը չի ավարտվել, եւ այն ցանկացած պահի կարող է բռնկվել...»: Եթե կարող է պատերազմ լինել, ուրեմն էլ ի՞նչ «Հող՝ խաղաղության դիմաց»: Իսկ այս դեպքում բանակցային գործընթացի մեջ անձամբ ներգրավվելը Բոլթոնի համար կստանար ծանր տեղը թեթեւացնելու իմաստ: Նաեւ, եթե քիչ հավանական է դառնում «Հող՝ խաղաղության դիմացով», այսինքն՝ ամերիկյան նախաձեռնությամբ բանակցային արագ հաջողության հասնել եւ, որպես մրցանակ, ստանալ Իրանի հետ սահմանն ամերիկյան վերահսկողության տակ առնելու գործառույթ, ապա դրան կարելի է հասնել այլ տարբերակով: Այսինքն, եթե հանկարծ Բաքուն, կորցնելով հեշտ եղանակով ամեն ինչ ստանալու սպասելիքը, որոշի հաջողություն փնտրել պատերազմական ճանապարհով, դա նույն խոր անկայունությունը կստեղծի իրանական սահմաններին, այսինքն, այդ կերպ եւս լուրջ խնդիրներ առաջ կգան` ՌԴ-Իրան ցամաքային կապի հետ կապված: Բայց Բաքուն կգնա՞ այդ քայլին, եթե մի կողմից՝ Էրդողանը հրապարակավ դեմ արտահայտվեց, մյուս կողմից, Մոսկվան կարծես թե ամենալուրջ ուշադրության տակ է պահում նման սցենարը: Բայց նաեւ, այս իրավիճակը Ալիեւի համար կարող է մի վերջին շանս լինել, այսինքն, դեռ չշտապենք վերջնական ենթադրություններ հայտնել:

«ԲՈԼԹՈՆ-ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА