ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանը ստեղծված իրավիճակից փորձում է դուրս գալ` նվազագույն վտանգներով (Տեսանյութ)

25.06.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Վրաստանը ստեղծված իրավիճակից փորձում է դուրս գալ` նվազագույն վտանգներով (Տեսանյութ)

Հարեւան երկրում արշալույսները խաղաղ չեն: Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների եւ առկա իրավիճակի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Պետական կառավարման ակադեմիայի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Երբ մարդը ստիպված «ռումբի վրա նստած» է տեղ հասնում. հերի՛ք է, սթափվե՜ք»

«ՆԵՐՄՈՒԾՎԵՑ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ»

– Պարոն Մելիքյան, Վրաստանում զանգվածային բողոքի ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը Թիֆլիսում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում նստեց Վրաստանի ԱԺ նախագահի աթոռին եւ ելույթ ունեցավ: Իրականում սա՞ էր ստեղծված լարված իրավիճակի հիմքում, թե՞ ավելի լուրջ հիմքեր կային:

Հիմքերն ավելի լուրջ էին, այդ արարողակարգային հարցը, կարելի է ասել, պատրվակ էր` բողոքի ցույցեր սկսելու համար: Հակառուսական տրամադրվածությունների ինչ-որ մի չափ կա Վրաստանում, որը դեռեւս բնակչության որոշ շրջանակներում առկա է, եւ այն օգտագործվեց ընդդիմության կողմից` կոչ անելով նրանց, թե տեսեք ռուսաստանցի պատգամավորը ձեր պառլամենտում է, որը ամենակարեւոր ինստիտուտն է, եւ ռուսաց լեզվով խոսում է: Այդ հռետորաբանության միջոցով կարողացան մարդկանց դուրս բերել փողոց, եւ տեղի ունեցան առաջին օրվա միջադեպերը, այդ թվում` փորձ` գրավելու խորհրդարանը: Այդտեղ շատ ակտիվ դերակատարություն ունեցան հենց Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու կուսակիցները, որոնց հետ կապված հիմա արդեն հետաքննություն է տեղի ունենում, իրենք հարցաքննվում են` խորհրդարանի դեմ գրոհի հարցով: Դրանից հետո, կարելի է ասել, ինչ-որ բան գնաց այլ կերպ: Ընդդիմությունը, որն ի վերջո հեղինակն էր այդ ակցիաների, կորցրեց հնարավորությունը` կառավարելու այդ բողոքի ալիքը: Ցույցերի արդեն երկրորդ օրը բավականին շատ քաղաքացիներ հավաքվեցին Ռուսթավելի փողոցում, պատճառն այն էր, որ եղավ գրոհ, որը հրահրված էր քաղաքացիների կողմից, սակայն ընթացքում իրենք հետ քաշվեցին: Բայց տաքարյուն երիտասարդները, որոնք մտածում են, որ ճիշտ էին անում, փորձեր արեցին մի քանի անգամ` գրոհելու խորհրդարանի շենքը:

«Երեւանում երկրորդ ՋԵԿ-ի կառուցումը չի նպաստի էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը». Մանվելյան (Տեսանյութ)

Ակցիաների տեսարաններից կարելի է ասել, որ բավական բիրտ ուժ կիրառվեց ոստիկանության կողմից: Ի՞նչ կասեք այս մասին:

Արդեն հայտարարվում է միջազգային կազմակերպությունների կողմից, որ ոստիկանությունը չզգուշացնելով սկսեց հատուկ միջոցներ կիրառել: Չնայած ոստիկանությունն էլ իր հերթին ասում է, որ մի քանի անգամ իրենք զգուշացրել են` օդ կրակեով, որ եթե դուք չեք ավարտում ձեր գործողությունները, մենք հատուկ միջոցառումներ ենք կիրառում: Հիմա երկու կողմն իրար մեղադրում են, բայց փաստն այն է, որ այդ ուժի կիրառումն ինչ-որ չափով ոչ այդքան համաչափ էր, ինչի հետեւանքով տուժեցին 240 հոգի, ասում են` մի հոգի էլ աչքն է կորցրել: Ընդ որում` 240-ից 80-ը ոստիկաններ էին, ինչը ցույց է տալիս, որ երկու կողմն էլ շատ ակտիվ պայքարի մեջ է եղել: Այս ամենը նաեւ բերեց նրան, որ բավականին շատ քանակությամբ մարդիկ դուրս եկան փողոց: Հետաքրքրական է, որ Գրիգոլ Վաշաձեն, որը Սահակաշվիլու ստեղծած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության այսօրվա ղեկավարն է, փորձ արեց ելույթ ունենալ, բայց իրեն թույլ չտվեցին: Արդեն երրորդ օրը այլ գործիչներ փորձեցին միջամտել, բայց իրենց եւս թույլ չտվեցին: Երիտասարդ ակտիվիստները սկսեցին վերահսկել բողոքի ցույցերը` թույլ չտալով, որ որեւէ մարդ կամ քաղաքական գործիչ միջամտի գործընթացին կամ փորձի սադրել ու լարված իրավիճակ ստեղծել: Արդեն իրավիճակն այնպիսին էր, որ չունենալով լիդեր` բողոքի ալիքը կարող է մարման գնալ, բայց դրա համար պետք էին որոշակի քայլեր: Մինչդեռ որոշակի քայլեր եղան` ներմուծելով արհեստական հակառուսական օրակարգ, որը կիրառվեց այս երեք օրվա ընթացքում, հետո եղավ նախագահի հայտարարությունը, արձագանքներ եղան նաեւ Մոսկվայից:

«Եթե ինստիտուտները ստվերենք, հաստատ պետականությանը օգուտ չենք տա». Տարոն Սիմոնյան

«ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ` ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻՑ ԲԱՑԻ, ԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ ՍԻՐՈՒՄ Է»

– Եթե հակառուսական օրակարգն արհեստական էր, ապա, ի վերջո, ո՞րն էր նպատակը` զանգվածային ցույցեր հրահրելու:

Ի սկզբանե, երբ հայտարարություններ էին անում ընդդիմադիրները եւ բողոքի մասնակիցները, նրանք մի քանի կետ էին առաջ քաշում: Առաջինը` պառլամենտի նախագահի հրաժարականն էր, ինչը տեղի ունեցավ հենց առաջին օրը: Նա, պատասխանատվությունը վերցնելով իր վրա, քաղաքական թիմի ներսում տեղի ունեցած քննարկումից հետո հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Պահանջներ կային` նաեւ ուժայինների ղեկավարների հրաժարականի, ընտրությունների անցկացումը ժամանակից շուտ անելու եւ ընտրական համակարգի փոփոխության վերաբերյալ: Ի դեպ, նախկինում, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեռեւս ընդդիմադիր կոալիցիա էր, կողմնակից էր, որ փոփոխություններ տեղի ունենան: Բայց երբ եկան իշխանության, փորձեցին հետաձգել այդ գործընթացը: Իսկ վերջին օրենսդրական բարեփոխումներով սահմանադրության մեջ ֆիքսվել էր, որ 2024 թվականից իրենք անցնելու են համամասնական ընտրակարգի:

Ստամբուլյան կոնվենցիան «հակաբեղմնավորիչի» անվան տակ «սողոսկեց» ԱԺ

Այս ամենը հիշեցրեց մեր իշխանություններին, որոնք դեմ էին գործող ընտրակարգին, բայց հենց այդ ընտրակարգով էլ խորհրդարան ձեւավորեցին: Սահակաշվիլին էլ, Վրաստանում տեղի ունեցող դեպքերը համարում է Հայաստանում, Ուկրաինայում տեղի ունեցածի շարունակությունը: Համակարծի՞ք եք:

Բացի դրանից, Սահակաշվիլին ասել էր, թե` «ինչով են մենք պակաս հայերից, մոլդովացիներից, նույնիսկ ուկրաինացիներից, չնայած ուկրաինացիներին սիրում եմ»: Սրանով նա ցույց տվեց` բացի ուկրաինացիներից, մյուսներին, այնպես չէ, որ սիրում է: Այնպես որ, թող մեզ մոտ Սահակաշվիլու երկրպագուները հասկանան, որ պետք չէ այդքան վստահ լինել, թե նա շատ ճիշտ նախագահ կարող է լինել Վրաստանում: Նա փորձեց իր կողմնակիցներին փողոց դուրս բերել, բայց իր թիմակիցներին թույլ չտվեցին մասնակցելգործընթացին, եւ կրկնում եմ` որոշների նկատմամբ, հավանաբար հեղաշրջման փորձի համար, գործեր հարուցվեցին:

«ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՆԴՈՒՄԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ «ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐ» ՄՏՑՆԵԼ ԱՐՑԱԽ»

«10 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ` 150 ՏԵՂԱՆՈՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ»

– Այս պահին ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում Վրաստանում, եւ արդյոք բողոքի ալիքն, իսկապես, մարում է:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանաշվիլին երեկ արդեն հայտարարեց, թե իրենց թիմը որոշել է, որ կսկսեն երկխոսություն խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ, որ գալիք տարում անցկացվեն խորհրդարանական ընտրություններ` նոր համակարգով: Սա, իմ կարծիքով, բավականին լուրջ քայլ էր, թեպետ մի կողմից իրենք չուզելով են այդ քայլին գնում, եւ այդ քայլը կարելի է կապել ընդդիմադիր թեւի պահանջների հետ: Ամիսներ առաջ ստորագրահավաքներ են կազմակերպել բոլոր կուսակցությունների կողմից, եւ սա այն հարցն էր, որը բոլորին միացնում էր: Եվ իշխանությունները, հասկանալով, որ եթե օրակարգում այդ հարցը կա, այն կարող է բոլորին միացնել եւ իրենց իշխանությանը լուրջ վտանգ լինի` որոշեցին, որ նվազագույն վտանգը իրենք կստանան` գնալով այս քայլին: Այնպես որ, այսօրվանից Վրաստանը պատրաստվում է գալիք տարվա ընտրություններին, եւ հայտարարել են, որ զրոյական շեմ է լինելու: Սա նշանակում է, որ բոլոր այն ուժերը, որոնք կոնկրետ աջակցություն կստանան ժողովրդի կողմից, կարող են խորհրդարան անցնել: Խորհրդարանում կարող է այսօրվա 4 քաղաքական ուժից բացի, լինել 10 քաղաքական ուժ` 150 տեղանոց խորհրդանարում: Այսինքն` ստացվում է, որ գալիք խորհրդարանում կոալիցիա պետք է կազմվի եւ, երեւի, կլինի իշխող կոալցիա, որն էլ կստեղծի կոալիցիոն կառավարություն: Բայց հիմա հարցն այն է, որ դեռեւս չեն հանդարտվում որոշ շրջանակներ եւ պահանջում են ներքին գործերի նախարարի հրաժարականը: Դժվար է պատկերացնել, որ հրաժարական կլինի, բայց անհնարին ոչինչ չկա:

«Երկիրը, սորոսականների ձեռքում գտնվելով, օրեցօր քայքայվում է». Հայկ Բաբուխանյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА