o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկրի թիվ մեկ խնդիրը դարձրել են Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահացավը»

25.06.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Երկրի թիվ մեկ խնդիրը դարձրել են Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահացավը»

Նախորդ շաբաթ, որպես Սահմանադրական դատարանի ընտրված դատավոր, Ազգային ժողովում երդման արարողությանից հետո Վահե Գրիգորյանը հայտարարեց, թե երդումը տալիս է Սահմանադրական դատարան մուտք գործելիս` որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ապա հավելեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը: Վահե Գրիգորյանի ինքնահռչակումից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից որոշ պատգամավորներ շտապեցին «ջուր լցնել նրա ջրաղացին»: Նրանցից Նիկոլայ Բաղդասարյանն էլ ասաց, թե ոստիկանությունը չպետք է թույլ տա, որ դատարան մտնի գործող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Այս ամենին էլ հաջորդեց այն, որ սակավաթիվ խմբեր հայտնվեցին Սահմանադրական դատարանի դիմաց` պահանջելով, որ Հ. Թովմասյանը վայր դնի իր լիազորությունները: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

Դատարանն արդեն 24 օր չի քննում Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

«ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻՑ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԵՄ ՍՊԱՍՈՒՄ»

– Պարոն Պետրոսյան, երեկ մի քանի հոգի հավաքվել էին Սահմանադրական դատարանի դիմաց եւ պահանջում էին, որ Հրայր Թովմասյանը վայր դնի իր լիազորությունները: Օրվա երկրորդ կեսին էլ տեղի ունեցավ հակընդդեմ ցույց` ի պաշտպանություն ՍԴ նախագահի: Ի վերջո, ինչպե՞ս եք տեսնում խնդրի հանգուցալուծումը:

Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում է. քննվում է նրա գույքի վրա դրված կալանքի հարցը

Ինձ համար շատ անցանկալի է իրավապահ մարմինների շենքերի առաջ հասարակության առանձին անդամների, տարբեր խմբերի բաժանված այս ակտիվությունը, որի պայմաններում կամա, թե ակամա խորանում է հասարակության իրարամերժ տրամադրվածությունը: Այս ամենը հասել է թշնամանքի մթնոլորտի: Ի՞նչ է նշանակում, սեփական ամբիցիաներից ելնելով, պաշտոնում ամեն կերպ հայտնվելու գնով` մարդկանց դարձնել իրար թշնամի, ակցիաներ անել: Վահե Գրիգորյան, դու Ազգային ժողովի կողմից ընտրվել ես ոչ բարով որպես Սահմանադրական դատարանի դատավոր, հիմա բարի եղիր հաշտվել քո կարգավիճակի հետ եւ ձեռնամուխ լինել քո լիազորությունների իրականացմանը: Դու հերիք չէ, ընտրվել ես բազմաթիվ կասկածելի հանգամանքներում` թե՛ իրավական, թե՛ բարոյական առանձին հարցադրումների մասով, եւ երեկ` մեկ, այսօր` երկու, արդեն ՍԴ նախագահ ես քեզ հռչակում: Ի՞նչ կլինի, երեւի ՍԴ անդամները խղճան, կարեկցեն այս մարդուն, որ նա առանց ՍԴ նախագահի պաշտոնի չի կարող, եւ որպեսզի մի բան չլինի, զիջեն այդ աթոռը, թող բավարարվի: Սա շատ տգեղ երեւույթ էհասարակության անդամներին հանել են իրար դեմ, եւ դրանից ո՞վ է շահելու, ընդամենը մի մարդ, որ երբեւէ իրավաբանության մեջ չի փայլել, բարոյական առանձին կանոնների պահպանման տեսանկյունից` նույնպես: Եթե մի մարդ հայտարարում է, որ լեգիտիմ սուբյեկտ չէ իրեն առաջադրել, բայց սիրով բազմում է Սահմանադրական դատարանի դատավորի աթոռին, դեռ մի բան էլ մոռանալով իր հայտարարությյուններըիրեն հռչակում է ինքնահռչակ նախագահ, այդ մարդուց ոչ մի լավ բան չեմ սպասում:

«Թող գան, մեր հալը իմանան». Հրանտ Մադաթյան

«ՍԱՏԱՐՈՒՄ ԵՄ ԳՈՐԾՈՂ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ»

– Ասացիք` «երեւի ՍԴ անդամներն այդ աթոռը զիջեն...»: Կարծում եք, որ ճնշումների ներքո նման «զիջո՞ւմ է» լինելու:

Ո՛չ, շեշտում եմ` խղճան` զիջեն: Ի՞նչ ճնշում, ես` որպես իրավաբան, սատարում եմ գործող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին` զուտ մասնագիտական առումով: Նրա հետ ո՛չ անձնական մտերմություն ունեմ, ո՛չ էլ այդպիսի ցանկություն, բայց մենք պետք է օրենքների հիման վրա մեր կյանքը կառուցենք: Բավակա՛ն է օրենքներից խոսեն, հետո գնան երկու մետր այն կողմ, օրենքը խախտեն: Ինչ վերաբերում է քաղաքացիների ակցիային ՍԴ-ի դիմաց, հիմա իրենք կարող է այն անվանեն ինքնաբուխ, բայց ես բացարձակապես չեմ հավատում, որովհետեւ ոչ մի քաղաքացու պետք չէ, թե Սահմանադրական դատարանի նախագահն ով է: Եթե անգամ անհրաժեշտ էլ է իմանալ, ապա միայն այն ժամանակ, երբ քաղաքացին ուրիշ դարդ ու ցավ չունի: Մարդիկ այսօր սոված մեռնում են, իրենց չի հետաքրքրում Հրայր Թովմասյա՞նն է ՍԴ նախագահը, թե՞ առավել եւս Վահե Գրիգորյանը: Նրանց չի հետաքրքրում, թե ովքեր են Սահմանադրական դատարանի անդամները: Մարդիկ հիմնականում ուզում են, որ իրենց կյանքը բարելավվի, այդ բարելավված կյանքի օրոք արդարության պակաս չլինի, արդարադատությունը խոցելի չլինի: Մինչդեռ այսօր թիվ երկրի մեկ խնդիրը  դարձրել են Վահե Գրիգորյանի Սահմանադրական դատարանի նախագահացավը: Սա ուղղակի չեմ հասկանումմ: Դրա համար էլ ասում եմ` երեւի խղճան, զիջեն ու ասեն` արի, բազմիր այդ աթոռին, հանկարծ մի բան չլինի քո հետ:

ԱԺ-ում ովքեր կերան «պահպանակով» շոկոլադը

«ՈՉ ՄԵԿՍ ՉԻ ԳԱԼԻՍ ԱԺ` ԼՍԵԼՈՒ, ԹԵ ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՄՏՔԻ ԻՆՉ ԺԱՅԹՔՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ»

– ԱԺ փոխնախագահը երեկ քաղաքական թիվ մեկ ամբիոնից մատ էր թափ տալիս` ընդդիմության վրա, իսկ լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ էր սպառնում, ասաց. «Ի՞նչ սպառնալիք, իրենք վախենո՞ւմ են, որ ելույթ եմ ունենում»: Ի՞նչ կասեք այս մասին:

Տնաքանդ` Սեւանի ափին

Ո՞վ է վախենում, ընդդիմությո՞ւնը, եթե նկատի ունի «Բարգավաճ Հայաստանին», այդպիսի երեւույթ չկա, որից վախենանք կամ խորշենք: Օրինակ, ես անձամբ եթե ինչ-որ մեկից վախենամ, ուրեմն` այդ մեկը երեւի սարսափելի արտաքին պետք է ունենա, թե չէ ուրիշ վախենալու առիթ անձամբ ես չունեմ:

Առհասարակ, խորհրդարանում երեկ բավական շեղվեցին օրակարգից` սկսած նրանից, թե ով է ԱԺ-ի «սիրուն աղջիկը» վերջացրած բոլորովին այլ օրինագծի շրջանակում պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ինքնահռչակ ՍԴ նախագահի պաշտպանությամբ:

Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար սահմանադրական փոփոխություննե՞ր կարվեն. «Ժողովուրդ»

Ինչ վերաբերում է օրակարգից շեղվելուն, սա հենց թույլ տրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողմից, ով ծավալված քննարկումների արդյունքում` մինչեւ հիմա երեւի թե տվայտանքների մեջ է իմ արտահայտած կարծիքի շուրջ: Մի մարդ, որն իրեն համարում է իրավաբան, ո՛չ  ավել, ո՛չ պակաս բառացի հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի անդամը նրա համար է, որ խորհուրդ տա դատավորներին, թե  ինչ որոշումներ կայացնեն: Այսպիսի դարակազմիկ իրավաբանական անգրագիտություն, երեւի թե հնարավոր չէր երբեւէ ակնկալել: Եվ հիմա նա փորձում է ինչ-որ կերպ ինքնապատվափրկվել, իր ասածները խմբագրել: Մինչդեռ դրա կարիքը ոչ մեկս չունենք, ոչ մեկս չի գալիս Ազգային ժողով` լսելու, թե Բաղդասարյան Նիկոլայը մտքի ինչ ժայթքում է ունեցել, եւ այդ ժայթքումն ինչպես է պատրաստվում սվաղել: Եթե նա տառապում է վահեգրիգորյանացավով, իրենք գիշերները կարող են հավաքվել, քննարկել, իրար գովել, իրար մեծարել եւ հարցը ավարտել: Բայց օրակարգում քննարկվում էր բոլորովին ուրիշ հարց` ձերբակալաված եւ կալանավորված անձանց մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, բայց մարդը ելել էր ու խոսում էր բոլորովին ուրիշ թեմաներից: Չի՛ կարելի այսպես ծաղրել ԱԺ աշխատանքը, չի՛ կարելի սեփական եսը վեր դասել ամեն մեկից եւ ամեն ինչից: Եվ ընդհանրապես չի՛ կարելի ժողովրդին ծաղրել: Ժողովուրդը քեզ չի ուղարկել խորհրդարան, որ դու գաս սեփական հարցերը լուծես, սեփական դարդուցավդ հնչեցնես: Ժողովուրդն այսօր բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի, ո՞ւր է տնտեսական հեղափոխությունը, ո՞ւր են սոցիալական խնդիրների լուծումները, ո՞ւր են ներդրումները... Ասում էին` հենց հեղափոխություն եղավ, ներդրողները հերթ են կանգնելու, բա դռները բացեք, թող գան, ժողովուրդը դրան է սպասում, ոչ թե նրան, թե Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահը էլ ուրիշ ինչ օյիններ ունի խաղալու էս ժողովրդի գլխին, կամ Բաղդասարյան Նիկոլայը էլ ինչ նոր մտաժայթքումներ է թույլ  տալու: Ժամանակն է իսկապես լուրջ անդրադարձ կատարելու ժողովրդի լրջագույն խնդիրներին եւ տարբերակելու` առաջնայինը երկրորդական-երրորդականից:

«Իրավիճակ է փոխվել՝ այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին». Գեղամ Պետրոսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА