o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՎԱ՞ՆԴ Է, ԹԵ՞ ՍԻՄՈՒԼՅԱՆՏ...

25.06.2019 20:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԻՎԱ՞ՆԴ Է, ԹԵ՞ ՍԻՄՈՒԼՅԱՆՏ...

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հրապարակել է նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի` բանակում չծառայելու օրինականության վերաբերյալ փաստաթղթեր:

Նախարարի «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը հեռացվել է արձանագրությունից «Ժողովուրդ»

«Հաշվի առնելով օրեր առաջ լրատվամիջոցներով տարածված հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունը` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` բանակում չծառայելու օրինականության վերաբերյալ, հրապարակում եմ տարիներ առաջ Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից պարոն Բադասյանի առողջական վիճակի հետազոտման ամբողջական ակտը»,- գրել է նաԱյդ փաստաթղթերից պարզ է դառնում, որ Ռուստամ Բադասյանը զինծառայությունից ազատվել է ողնաշարային բավականին լուրջ հիվանդության` սկոլիոզի հիմքով: Բայց ուշագրավ է, որ համացանցում հայտնվել են լուսանկարներ, թե նա ինչպես է թենիս խաղում: Դրա առնչությամբ «Վետո» շարժման համակարգող Նարեկ Մալյանը գրում է. «Ուշադրությո՛ւն: Արդարադատության նախարարի բանակից ազատվելու մասին. 30 աստիճանի սկոլիոզով բանակից ազատվածը չի կարող թենիս խաղալ, սա ձեզ կասի ցանկացած բժիշկ: Սա կամ Աստվածաշնչյան հրաշք է, կամ կեղծ հիվանդությամբ բանակից ազատում»:

Բնապահպանության նախարարն իրե՞ն է հայտնի կենդանու տեղը դրել, կառավարությա՞նը, թե` ժողովրդին

Հիմա նախարարը հիվա՞նդ է, թե՞ սիմուլյանտ... Երկու դեպքում էլ, կարծում ենք, նա անելիք չունի կառավարությունում: Հիվանդների եւ/կամ սիմուլյանտների կառավարություն մեզ պետք չէ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА