o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ԴՐԱՅՎԸ» ՏԵՂՈՒՄ Է, Ո՞ՐՆ Է ՀԻՄԱ ՆՐԱ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ

25.06.2019 20:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ԴՐԱՅՎԸ» ՏԵՂՈՒՄ Է, Ո՞ՐՆ Է ՀԻՄԱ ՆՐԱ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ

Դեռեւս 2016 թ.-ի հոկտեմբերի 22-ին` չորս հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, ՀՀ նախկին վարչապետ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասել էր. «Ո՞րն է իմ մոտիվացիան: Ես ուզում եմ, որ մեր երկիրը լինի ավելի արդար, ավելի զարգացած, ավելի հարուստ, ավելի ապահով: Եթե ես կարող եմ այդ հարցում օգուտ տալ` պատրաստ եմ մինչեւ վերջ իմ կարողությունները ներդնել: Հենց զգամ, որ օգուտ չեմ տալու` մեկ օր ավել չեմ մնալու: Այս պահին իմ մեջ ուժ, ցանկություն տեսնո՞ւմ եմ` այո: Դրայվը չասեմ»: Ուշագրավ է այն, որ այս օրերին Կարեն Կարապետյանը գտնվում է Հայաստանում, թեպետ հնարավորինս աննկատ, բայց գոնե նեղ շրջանակներում ի ցույց է դնում, որ հիմա էլ «դրայվը» տեղն է, իսկ թե ո՞րն է այսօրվա մոտիվացիան, դժվար է ասել: «Իրավունքը» նրան հանդիպեց Ծաղկաձորի ամենաճոխ հյուրանոցներից մեկում` «Մարիոթում», որտեղ նա հանգստանում էր ընտանիքի` կնոջ, որդու, հարսի ու թոռան հետ: Ոճային իմիջով մշտապես աչքի ընկնող Կարեն Կարապետյանն ուներ բավական բարձր տրամադրություն, սակայն քաղաքական հարցերի չպատասխանեց` շեշտելով, որ փորձում է հանգստանալ: Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, հյուրանոցում կիրակի օրը սպասվում էր կարենկարապետյանական ոճով «փարթի», որտեղ նախկին վարչապետը բարձր մակարդակով հավաք էր կազմակերպել, իսկ թե ովքեր են եղել նրա հյուրերը, մանրամասները հայտնի չեն: Հիշեցնենք նաեւ, որ այս օրերին ընտանիքի հետ միասին Հայաստանում է նաեւ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը:

Ձեզ իրո՞ք թվում է, որ այդ եղանակով ինչ որ բան կկորզեք Կարապետյաններից. Արփինե Հովհաննիսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА