o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԱ ԿԱ՛Մ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է, ԿԱ՛Մ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԻԿՈՒԹՅՈՒՆ»

25.06.2019 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՍԱ ԿԱ՛Մ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է, ԿԱ՛Մ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԻԿՈՒԹՅՈՒՆ»

ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ կարծիքով` Հայաստանի անվտանգության ոլորտում գործերն ընդհանրապես չեն փայլում: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի վարչապետը հայտարարում էր, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մնա Հայաստանի ներկայացուցչին, սակայն մեկ տարի անց պարզվեց, որ Հայաստանի ներկայացուցչի հարցը չեն էլ քննարկել, փոխարենը` մեկ տարի հետո պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը: Էդուարդ Շարմազանովը ձախողում է համարում նաեւ փետրվարի վերջին Իրան կատարած այցի ընթացքում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը` կապված օտարերկրյա գործակալների հետ:

«Սա ոտնձգություն է հայ ժողովրդի ազգային, ավանդական արժեքների վրա». Շարմազանով

«Նույն օրը Փաշինյանից եւ ուժային կառույցներից պահանջեցի ներկայացնել օտարերկրյա գործակալների անունները եւ դրան զուգահեռ իրականացնել կոնկրետ միջոցառումներ: Եթե իմ երկրում վխտում են օտարերկրյա գործակալները, ինչպես ասում է վարչապետը, եւ ուժային կառույցներն ու երկրի ղեկավարը ոչինչ չեն անում, սա կա՛մ քաղաքական անմեղսունակություն է, կա՛մ քաղաքական ջրիկություն»,- ընդգծեց Շարմազանովը:

«Խոսք անգամ չի եղել, որ մեր խորհրդարանում Ստամբուլյան կոնվենցիան կարող է մուտք գործել»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА