o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՉ ՄԻԱՅՆ ՎՐԱՍՏԱՆԸ, ԱՅԼ ՈՂՋ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՊԱՅԹԵՑՆԵԼ

25.06.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՈՉ ՄԻԱՅՆ ՎՐԱՍՏԱՆԸ, ԱՅԼ ՈՂՋ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՊԱՅԹԵՑՆԵԼ

Այն, որ վրացական վերջին իրադարձությունները արագ անցում են կատարելու «հեղափոխական» հարթություն, ի սկզբանե էլ ենթադրելի էր, եւ ընթացիկ զարգացումները հենց դա էլ ցույց տվեցին: Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ այդ միտինգային սկիզբ դարձած առիթը, այն է՝ կոշտ հակառուսականությունը երկրորդ պլան է մղվելու: Ավելին, այն տպավորությունն է, որ իրականում հենց այդ ռուսաֆոբիան է «հեղափոխության» գնալու բուն պատճառը, թեեւ նաեւ հասկանալ է պետք, թե այդ ընդգծված հակառուսականությունն ում եւ ինչ շահերին է կոնկրետ դեպքում ծառայում: Նկատի ունենք հետեւյալը...

«ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՆԴՈՒՄԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ «ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐ» ՄՏՑՆԵԼ ԱՐՑԱԽ»

 

ՊՈՒՏԻՆԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ԿՓՈԽԻ՞ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Նախ ֆիքսենք, անգամ, վրացական այս հանրահավաքային շարժման առաջնորդները չեն կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե կոնկրետ ինչում են մեղադրում ռուսներին. հանրահավաքների առիթը Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում` ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որպես վեհաժողովի նախագահող, ելույթ ունեցավ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռից: Ընդ որում, վեհաժողովը Վրաստանում էր անցկացվում վրացական կողմի համար, եւ երկարատեւ խնդրանքների արդյունքում Գավրիլովն էլ ինքը չէ, որ որոշեց ու ելույթ ունեցավ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռից, վրացիներն էին ընտրել ինչպես անցկացման վայրը, այնպես էլ վեհաժողովի ողջ արարողակարգը: Եվ այս իրավիճակում, երբ ոչ միայն բողոքավոր զանգվածը, այլ նաեւ պետական ատյանները, այդ թվում՝ երկրի նախագահը մեղադրանքներ է ուղղում Մոսկվայի հասցեին, բնականաբար, տրամաբանական հարց է ծագում՝ իրականում այս ի՞նչ խաղ է ընթանումՇատ բան կարելի է հասկանալ, ելնելով թեկուզեւ այն հանգամանքից, որ «հեղափոխության» առաջին պլանում պարզ տեսանելի են վրացական սորոսականները: Ավելին, կան տվյալներ, որ Հայաստանից եւ այլ վայրերից սորոսական խմբեր են գործուղվել Վրաստան (ընդ որում, ըստ այդ լուրերի, Հայաստանից մեկնել են անգամ քրգործի շրջանակներում երկրից չբացակայելու մասին ստորագրություն տվածներ, ինչը եւս շատ ուշագրավ հետեւությունների տեղիք է տալիս) վրացական գաղափարակիցներին, ավելի ճիշտ՝ փողակիցներին օգնելու համար: Նաեւ կան այն լուրերը, որ այդ շտապ գործուղումները կազմակերպվել են այն բանից, երբ վրացական միտինգային առաջին-երկու օրերը ցույց տվեցին, որ «հեղափոխությունը» դժվարանում է լայն մասսաներին ոտքի հանել, այսինքն, որ շարժման կոշտ հակառուսական երանգավորումը ոչ թե լայն զանգվածներին ՌԴ-ի դեմ «սրբազան պայքարի» հանելու խթան, այլ՝ արգելակ դարձավ: Եվ դա իր տրամաբանությունն ունի. ՌԴ-ն չհապաղեց ամենավերին մակարդակով արձագանքել՝ կասեցնելով դեպի Վրաստան ավիացիոն չվերթերն ու, ակնարկելով, որ Վրաստանը կզրկվի ռուս մոտ 1.5 միլիոն զբոսաշրջիկներից: Սա տարեկան ցուցանիշն է, այսինքն, առաջիկա մեկ-երկու ամիսներին առնվազն զբոսաշրջային պիկին 500-700  հազար զբոսաշրջիկի բացակայությունը Վրաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներին եւ պետական բյուջեին խոստանում է էական հարված՝ ընդհանուր մոտ 100 միլիոն դոլարի չափով: Բայց ամենագլխավորը. զբոսաշրջիկները դեռ վնասի մի փոքր մասն են, որը կկրի Վրաստանը՝ նորից կոշտ հակամարտության մեջ մտնելով ՌԴ-ի հետ. կա նաեւ վրացական ապրանքների երբեմնի էմբարգոն վերականգնելու հեռանկարը, որի դեպքում արդեն կտուժեն հարյուր հազարավոր Վրաստանի քաղաքացիներ: Արդյունքում` այս իրավիճակը դարձավ «հեղափոխական» շարժմանը համաժողովրդականի տեսք տալու հարցում լուրջ արգելակԲայց ասել, թե իրավիճակը կանգ է առել, դա էլ տեղին չէ: Ճիշտ է, կա «հեղափոխականների» շարքերի ակնհայտ նոսրացում, ինչքան էլ որ փորձում են «ներմուծված» սորոսականատիպ խմբերի հաշվին այլ պատկեր ցույց տալ: Սակայն բավական է մեկ-երկու հաջողված պրովոկացիա, ասենք՝ թիկունքից ցուցարարների ուղղությամբ մի քանի կրակոց, որ իրավիճակը նորից թեժացման փուլ անցնելու հակում դրսեւորիԸնդ որում, նման պրովոկացիաների հավանականությունը մնում է շատ մեծ: Ավելի կոնկրետ, այս գործընթացի թիկունքին բացահայտորեն կանգնած ուժերի համար ակնհայտորեն խաղը շատ ավելի մեծ եւ լուրջ է, խաղադրույքին շատ ավելին է դրված, որը պատկերացնելու համար պետք է դուրս գալ Վրաստանի սահմաններից:

ՈՒՄ ԷՐ ՊԵՏՔ ՊԱՏՎԻՐԵԼ՝ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ՊՈՒՏԻՆԻՆ ՀԱՅՀՈՅԵԼԸ

 

ՈՒՄ Է ՊԵՏՔ ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԸ

Իհարկե, բացառվում է պատահականությունը, որ վրացական այս սրացումները սկսվեցին հենց այն պահին, երբ Իրանի շուրջ իրավիճակը հասել է շիկացման գագաթնակետին: Վրաստանում, ավելին, որջ Հարավային Կովկասում հնարավորության դեպքում ռազմական բախումներով ուղեկցվող պայթյունը հարվածի տակ է առնում ՌԴ-Իրան ցամաքային կապի ուղիները, որի պարագայում Իրանում մեծ պատերազմի հնարավորությունը էապես կաճի: Ավելին, դժվար չէ կռահել, որ Արցախի շուրջ վերջին սրացումների հիմքում եւս հնարավոր է նույն տրամաբանությունը տեսնել (տե՛ս նաեւ ստորեւ ներկայացված հրապարակումը): Թրամփը, մի կողմից, դեռ պաշտոնապես խոսում է Իրանին առնվազն լոկալ հարվածներ հասցնելու նպատակներից: Մյուս կողմից` զուտ ռազմական հաշվարկները ցույց են տալիս, որ այդ նպատակով ԱՄՆ-ն անգամ ամենանվազագույն ուժերը տարածաշրջանում չունի: Այն դեպքում, երբ Իրանն ամենեւին էլ այն պետությունը չէ, որի բանակը կարելի է անտեսել: Գումարած ՌԴ-ի եւ Չինաստանի անթաքույց աջակցությունը: Եվ սա այն դեպքում, երբ ամերիկյան հիմնական դաշնակիցը՝ Եվրոպան, կտրուկ դեմ է պատերազմին, այսինքն՝ մինչ այս եղած նման արշավների օրինակով ծանրակշիռ հակաիրանական կոալիցիա ստեղծել չի հաջողվում: Իսկ ահա Թուրքիան այս օրերին խոսում է Իրանի հետ առեւտուրն ակտիվացնելու օգտին, այսինքն, անգամ թուրքական օդանավակայաններից ԱՄՆ-ն հազիվ թե կարողանա օգտվել պատերազմի դեպքումՄիգուցե տարաբնույթ սորոսներն այն մտքին են, որ հարավկովկասյան տարածաշրջանը ապակայունացնելով, հարվածի տակ դնելով ՌԴ-Իրան ցամաքային կապի շղթան, Թրամփին կդրդեն ավելի վստահ զգալ: Սակայն դա էլ լուրջ չէ, հաշվի առնելով, որ պատերազմի դեպքում այդ կոմունիկացիաներն արդեն հաշված ժամերի ընթացքում կսկսեն շատ լավ գործել, անկախ դրանց նախապատերազմական վիճակիցՉէ, դժվար է ընդունել, որ այս իրավիճակում Թրամփը կգնա պատերազմի, որը նրան խոստանում է միայն մեծաթիվ զոհեր եւ դրանով հանդերձ՝ ներամերիկյան հարթակում լրջագույն խնդիրներ. նրանք, ովքեր այսօր դրդում են պատերազմի, հաստատ այդ դեպքում չեն վարանի կատաղի քննադատողի դեր ստանձնելՉնայած, ավելի շուտ այն տպավորությունն է, որ իրավիճակի այս սրացումներով Թրամփը պարզապես փորձում է հունիսի 27-29-ին ճապոնական Օսակայում կայանալիք G20 քագաթաժողովում ավելի ամուր դիրքեր ունենալ: Այնտեղ սպասվում է Չինաստանի ղեկավարի հետ ծանր բանակցությունններ, ԱՄՆ-ն աֆիշավորել է նաեւ Պուտին-Թրամփ պաշտոնական հանդիպման հնարավորությունը, այնպես որ, դիրքերի ամրացումը հաստատ Թրամփի համար ավելորդ չի լինի:

Իրանական լրատվամիջոցը քննադատել է Երեւան-Թեհրան ուղղությամբ թռիչք իրականացնող ինքնաթիռի «հնամաշ» լինելը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА