o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բուրջանձեն նշել Է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վատացման մեղավորներին

25.06.2019 13:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բուրջանձեն նշել Է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վատացման մեղավորներին

Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են հանրապետության իշխանությունները եւ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վերահսկողության տակ գտնվող ուժերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Նինո Բուրջանաձեն:

Թրամփը Ռուսաստանի պատճառով վիճել է G7-ի առաջնորդների հետ․ ԶԼՄ-ներ

«Ցավոք, մեր իշխանությունների անհեռատեսության պատճառով չափազանց դժվար կլինի հարաբերություններն արագորեն վերադարձնել գոնե այն մակարդակ, որը կար մեկ շաբաթ առաջ»,-նշել Է նա: Քաղաքական գործիչը հավելել Է, որ Վրաստանում սկսված բողոքները միտումնավոր շրջվել են դեպի հակառուսական հիստերիայի հուն: Նրա կարծիքով, Սահակաշվիլին փորձում Է առավելագույնս քաղել այդ բողոքից, քանի որ ռուսատյաց քաղաքականությունը իշխանությունը վերադարձնելու նրա միակ հնարավորությունն Է: «Սահակաշվիլիի վերահսկողության տակ գտնվող մարդիկ շատ ագրեսիվ են ու արդյունավետ: Նրանք կարող են հիմար բաներ անել»,-նախազգուշացրել Է Բուրջանաձեն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА