o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նիկոլ մեզ բերեցիր, փողոց փակել սովորացրեցիր, իսկ դու լայաղ չես անում կաբինետիցտ դուրս գաս». բողոքի ակցիա

25.06.2019 12:46 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Նիկոլ մեզ բերեցիր, փողոց փակել սովորացրեցիր, իսկ դու լայաղ չես անում կաբինետիցտ դուրս գաս». բողոքի ակցիա

Սիսիանի Ծղուկ համայնքի գյուղացիների վրդովումքնը գնալով աճում է:

iravunk.com-ի թղթակիցը հայտել էր, որ կապ էր հաստատել մարզպետ Հունան Պողոսյանի հետ, ով հեռախոսազրույց ունենալով Ծղուկ համայնքի նոր ընտրված գյուղապետի հետ նշել էր, որ ուղեւորվում է դեպքի վայր: Սակայն րոպեներ առաջ մեր թղթակիցը հայտնեց, որ չգիտես ինչու Սյունիքի մարզպետն ու ոստիկանապետը ճանապարհի կեսից հետ են վերադարձել: Սակայն նրանց փոխարեն եկել է փոխոստիկանապետ Դավիթ Հովհաննիսյանը, ով կապ է հաստատել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, վերջինս այս պահին հեռախոսով, ինչպես համայնքի բնակիչներն են ասում իրենց  ընտրված գյուղապետ Աշոտ Աղաջանյանի հետ հեռախոսազրույց է ունենում: Նշենք, որ վերոնշյալ գյուղապետի լիազորությունները, ըստ վարչական դատարանի որոշման, ավարտվում է այսօր 15:00-ին: 

Սեֆիլյանը սթափության կոչ է անում իշխանություններին. Ձեռք են բարձրացրել Հայկական բանակի սպայի վրա

Գյուղացիների դժգոհության եւ վրդովմունքի պատճառը հիմնականում այն է, որ վարչական դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ: Միակ ելքն, ըստ էության, հունիսի 30-ին կազմակերպելն է նոր ընտրություններ, որի հետ համաձայն չեն համագյուղացիները եւ շարունակում են ձակ պահել միջպետական ճանապարհը, պահանջում վարչապետին, ԱԱԾ պետին, մարզային ոստիկանապետին ու մարզպետին:

Ակցիայի մասնակիցները ավելի ջղայնացան, երբ իմացան, որ մարզպետն ու ոստիկանապետը ճանապարհի կեսից հետ են վերադարձել, պատճառաբանելով, որ խնդրի մասին արդեն տեղյակ են վարչապետի աշխատակազմում: Տեղացիները վանկարկում են բղավելով.

«Նիկոլ մեզ բերեցիր, փողոց փակել սովորացրեցիր, իսկ դու լայաղ չես անում կաբինետիցտ դուրս գաս ու ժողովդի ձայնը լսել, այն նույն ժողովրդի ում շնորհիվ դարձար վարչապետ»: 

Վանկարկում են նաեւ «Նիկոլ սուտ ասան, նախկին իշխանությունների օրոք մի քիչ լավ էլ մեր ձայնը լսվում էր, բայց հիմա անգրագետ, 10-րդ դասարանն ավարտածներն է զբաղեցնում պաշտոններ, իսկ ժողովրդի ձայնը դարձյալ քար լռության է մատնված»:

Ամբողջությամբ դիտեք տեսանյութում

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА