o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լարված վիճակ Սյունիքի միջպետական ճանապարհին. պահանջում են Փաշինյանին եւ Վանեցյանին. տեսանյութ

25.06.2019 11:16 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լարված վիճակ Սյունիքի միջպետական ճանապարհին. պահանջում են Փաշինյանին եւ Վանեցյանին. տեսանյութ

Այս պահին Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ խոշորացվաց համայնքի բնակիչները փակել են Երեւանի-Մեղրի տանող միջպետական ճանապարահատվածը: Վերջիններս դժգոհում են, որ իրենց ընտրված գյուղապետ Աշոտ Աղաջանյանը, ով ի ունի «Իմ քայլի» աջակցությունը, ընտրվել է արդարացի, սակայն 10 օր հետո ստանալով գյուղապետի մանդատը, մյուս թեկնածուն վերջինիս ձեռքից վերցրել է մանդատը: Բանն այն է, որ չընտրված թեկնածունՙ Արտյոմ Գրիգորյանը, ով ունի ԲՀԿ-ի աջակցությունը, բողոքակել է ընտրությունների արդյունքները դատարանով եւ դատարանը, ինչպես նշում են Ծղուկ համայնքի բնակիչները, որոշում է կայացվել, որպեսզի հունիսի 30-ին տեղի ունենան գյուղապետի արտահերթ ընտրություններ: Սակայն, գյուղացիները պնդում են, որ չեն ենթարկվելու դատարանի որոշմանը, քանի որ իրենց ընտրված գյուղապետըՙ Աշոտ Աղաջանյանը, ընտրվել է ձայների մեծամասնությամբ, եւ ինչպես տեղացիներն են ասում. «Մեր Աշոտը ժողովրդի ձայներով ընտրված գյուղապետ է, թույլ չենք տալու, որ այս փթած դատական համակարգը կամայական որոշումներ կայացնելով զրկի վերջինիս ժողովրդի ստացած արդար մանդատից»: 

«Մարտի 1-ի ձեր սարքած ջարդը, անկարգությունները, թալանը սարքում եք հերոսություն, կաշառում եք». թեժ իրավիճակ կառավարության մոտ /տեսանյութ/

iravunk.com-ի թղթակցի փոխանցմամբ, այս պահին միջպետական ճանապարհը փակ է, գյուղացիների հոսքը գնալով շատանում է: Վերջիններս պնդում են, որ կփակեն այնքան, որքան պետք է, անգամ պատրաստ են հացադուլի եւ ջրադուլի:

iravunk.com-ի թղթակցի այն հացին, թե ո՞ր դեպքում կբացեն ճանապարհը, նշեցին. «չենք բացելու ճանապարհը մինչեւ այստեղ չներկայանա ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ուրիշ ոչ մեկին ոչ ուզում ենք տեսնել, ոչ էլ լսել, մնացածը կոռումպացված համակարգի ներկայացուցիչներ են: Վերջ, էլ ժողովրդին խաբել չի լինի»:

Հիշեցնենք, որ ընտրություները տեղի են ունեցել հունիսի 8-ին, թեկնածուները երկուսն էին, որոնցից ընտրված Աշոտ Աղաջանյանը 531 ձայն է հավաքել, իսկ Արծյոմ Գրիգորյանըՙ 515 եւ անվավեր 1 թերթիկ: Համայնքն ունի 1071 ընտրող:

Մանրամասները տեսանյութերում.

https://www.youtube.com/watch?v=_XFaI6sUytQ&feature=youtu.be

 

 

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА