o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը Պուտինի հետ կհանդիպի G20 գագաթաժողովում

25.06.2019 11:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը Պուտինի հետ կհանդիպի G20 գագաթաժողովում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի հունիսի 28-29-ը Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակում, ծրագրված են հանդիպումներ նաեւ այլ համաշխարհային առաջնորդների հետ, լրագրողներին ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ-ն առաջարկել է զայրացնել Պուտինին՝ թուրքական F-35-ներն Ուկրաինային տալով

«Հանդիպումներ կլինեն մի շարք համաշխարհային առաջնորդների հետ: Այդ թվում՝ Ավստրալիայի վարչապետ (Սքոթ) Մորիսոնի, Ճապոնիայի վարչապետ (Սինձո) Աբեի, Հնդկաստանի վարչապետ (Նարենդրա) Մոդիի, Գերմանիայի կանցլեր (Անգելա) Մերկելի, Ռուսաստանի նախագահ (Վլադիմիր) Պուտինի, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի, Չինաստանի նախագահ Սիի (Ցզինպին), Թուրքիայի նախագահ (Թայիփ) Էրդողանի հետ»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը:

Նա հրաժարվել է հայտնել Պուտինի հետ հանդիպման ժամանակը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА