o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էմերին խնդրում է «Արսենալից» հավելյալ միջոցներ այդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար

24.06.2019 21:56 ՍՊՈՐՏ
Էմերին խնդրում է «Արսենալից» հավելյալ միջոցներ այդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մնացել է տրանսֆերային սահմանափակ բյուջեով Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը չորակավորվելու արդյունքում:

Պաշտպանի ու կենտրոնական կիսապաշտպանի ձեռքբերումը առաջնային է մնում Էմերիի համար: Հիմա իսպանացի մասնագետը աչքի տակ է առել «Քրիստալ Փելասի» ֆուտբոլիստ Ուիլֆրիդ Զահային: Անգլիական ակումբը իրենց մրցակցից 55 մլն. ֆունտ է պահանջում 26-ամյա խաղացողի դիմաց: Էմերին էլ խնդրում է ակումբից բացառություն անել ու հավելյալ միջոցներ առանձնացնել այս տրանսֆերի համար, տեղեկացնում է The Sun-ը:

Մխիթարյանը կարող է բանալի լինել՝ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգա դուրս գալու համար.Զբիգնև Բոնեկ

Նշվում է, որ Զահան «Քրիստալ Փելասին» արդեն հայտնել է, որ հեռանալու է այս ամառ: Չնայած կոտդիվուարցին երազում է խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց փոքրուց «զինագործենրի» երկրպագու է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА