o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչո՞ւ են Մեսիին համարում լավագույնը, եթե նա 5 տարի չի հաղթել Չեմպիոնների լիգայում». Վան Գալ

24.06.2019 21:53 ՍՊՈՐՏ
«Ինչո՞ւ են Մեսիին համարում լավագույնը, եթե նա 5 տարի չի հաղթել Չեմպիոնների լիգայում». Վան Գալ

Հոլանդիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը անդրադարձել է Լիոնել Մեսիին՝ քննադատելով արգենտինացուն:

«Կարծում եմ՝ Մեսսին պետք է իրեն հարց տա՝ ինչպես է հնարավոր այդքան երկար ժամանակ չհաղթել Չեմպիոնների լիգայում: Մեսսին ինձ դուր է գալիս՝ որպես անհատական ֆուտբոլիստ, որովհետև նա տպավորիչ վիճակագրություն ունի, բայց ինչո՞ւ չի հաղթում Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» պես ուժեղ թիմի հետ: Չենք կարող ասել, որ Ռակիտիչը վատն է, Կոուտինյոն վատն է, Ալբան թույլ ֆուտբոլիստ է, Տեր Շտեգենը վատ դարպասապահ է, Արտուրն ու Վիդալը վատն են: Կարծում եմ՝ Մեսսին, որպես ավագ, պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվում է «Բարսելոնայում»: Ինչո՞ւ են նրան լավագույնը համարում:

Վենգեր. Ժամանակին փորձել ենք ձեռք բերել Մեսիին

Նեյմարն ու Մեսսին ինձ դուր չեն գալիս՝ որպես թիմային ֆուտբոլիստներ: Այդ առումով լավագույններից է Ջեյմս Միլները, որը ՉԼ-ի եզրափակիչում խաղաց որպես պաշտպան և կիսապաշտպան: Ֆանտաստիկ է այն, որ նա այդպես խաղում է 33 տարեկանում», – ասել է վան Գալը El Pais-ին տված հարցազրույցում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА