o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

24.06.2019 21:37 ՍՊՈՐՏ
Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային չորրորդ օրը պայքարի դուրս եկավ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):

1/8 եզրափակիչում հայ մարզիկը մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ Իլյաս Մուչահիտի հետ: Հովհաննիսյանը 3:2 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ:

Հայ մարզիկը հաղթել է Նյու Յորքում անցկացված խառը մարտարվեստների առաջնությունում՝ բեմ դուրս գալով «Արցախ»-ի հնչյունների ներքո (տեսանյութ)

Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից 56 քաշային Ժիրայր Սարգսյանը պարտվել է 1/8 եզրափակիչում:

Այսօր ռինգ դուրս կգա նաև Բարեղամ Հարությունյանը (52 կգ):

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА