o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե մենք մոբիլիզացիա հայտարարեինք, առնվազն մի քանի հազար մարդ այսօր կլիներ ՍԴ-ի շենքի մոտ»

24.06.2019 19:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Եթե մենք մոբիլիզացիա հայտարարեինք, առնվազն մի քանի հազար մարդ այսօր կլիներ ՍԴ-ի շենքի մոտ»

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր խաղողօրհնեք է. տոնի խորհուրդը

– Իշխանական ագիտպրոպն անճարության ճիգերի մեջ ավել բան երկնել չի կարողանում, քան Նիկոլի անձնական կայքի և դրան հավասարեցված, կեղծ-ընդդիմադիր ուժերի կայքերով Հանրապետականի մասին բարբաջանքներ տարածելն է:

Սահմանադրական դատարանի վրա այս իշխանությունների կողմից նախաձեռնված գրոհի մասին Հայաստանի բոլոր կուսակցություներից Հանրապետականը առաջին է իր հստակ ու կտրուկ գնահատականները տվել:

Մենք աջակցել ու աջակցելու ենք բոլոր այն ուժերին և անհատներին, որոնց ջանքերը ուղղված են մեր երկրում օրինականությանա և սահմանադրականության պահպանմանը:

Բայց հանգիստ նստեք ձեր խմբագրություններում. Հանրապետականը դեռ մոբիլիզացիա չի հայտարարել: Սերժ Սարգսյանն էլ միտինգ կազմակերպելով չի զբաղվում: Եթե մենք մոբիլիզացիա հայտարարեինք, առնվազն մի քանի հազար մարդ այսօր կլիներ ՍԴ-ի շենքի մոտ:

Զբաղվեք Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ, պարզաբանեք մեր ժողովրդին, այդ ի՞նչ զորքերի դուրսբերման և խաղաղապահների հարց է քննարկվում:

Բայց եթե դուք այդպես շարունակեք, ապա երկրում շաբաթը ուրբաթից շուտ կարող է գալ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА