o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանից լրացուցիչ մեքենա է ուղեւորվել Վերին Լարս՝ հայ ուղևորներին տեղափոխելու համար

24.06.2019 18:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Հայաստանից լրացուցիչ մեքենա է ուղեւորվել Վերին Լարս՝ հայ ուղևորներին տեղափոխելու համար

Ռուս–վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը։

Վեդի-Լանջառ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարի մեջ. կան տուժածներ

«Սահմանին գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է։

Միաժամանակ հայտնում ենք, որ ուղևորների դեպի Հայաստան տեղափոխման հետ կապված ծախսերի բեռը իր վրա է կրում ուղևորափոխադրող կազմակերպությունը»,–գրել է նա։ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին գիշերվանից թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։

Մեր տեղեկություններով՝ հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Նախնական տեղեկություններով՝ սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА