o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երթեւեկելի հատված դեռ դուրս չենք գալիս». «ՎԵՏՕ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում ՍԴ-ի դիմաց (ուղիղ)

24.06.2019 17:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Երթեւեկելի հատված դեռ դուրս չենք գալիս». «ՎԵՏՕ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում ՍԴ-ի դիմաց (ուղիղ)

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը բողոքի ակցիա է կազմակերպել Սահմանադրական դատարանի դիմաց: Նրանք հավաքվել են, որպեսզի թույլ չտան ՍԴ-ի աշխատանքի բնականոն ընթացքի խափանում տեղի ունենա:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

Նշենք, որ մի քանի ժամ առաջ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՍԴ-ի դիմաց: Նրանք պահանջում էին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը: «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանն ասաց, որ իրենք չեն խոչընդոտելու ՍԴ-ի աշխատանքին:

«Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ուժերով ապահովենք ՍԴ-ի բնականոն աշխատանքը, որը մի խումբ անլվաներ ներկայանալով որպես ժողովուրդ՝ փորձում էին խափանել: Երթեւեկելի հատված դեռ դուրս չենք գալիս: Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ուժերով ապահովենք ՍԴ-ի բնականոն աշխատանքը, քանի որ մի խումբ անլվաներ փորձում են ներկայանալ որպես ժողովուրդ այստեղ խափանում իրականցնել: Մենք հավաքվել ենք, որ մի խումբ ինքնակոչ, անլվա ժողովրդին ցույց տալու իրենց տեղը: ՍԴ-ն պետք է աշխատի բնականոն հունով»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА