o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաակաշվիլին կոչ է արել շարունակել Թբիլիսիում բողոքի ակցիաները

24.06.2019 17:32 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաակաշվիլին կոչ է արել շարունակել Թբիլիսիում բողոքի ակցիաները

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել շարունակել հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված բողոքի ակցիաները՝ չնայած, որ իշխանությունները գնացել են զիջման և որոշել 2020թ. խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով՝ անցողիկության զրոյական շեմով, գրում է ria.ru-ն:

Facebook-ում հրապարակած տեսաուղերձում Սաակաշվիլին ասել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին պետք է աշխատանքից ազատի ներգին գործերի նախարարին, ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին, անհապաղ համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններ նշանակի ու նաև պաշտոնից ազատի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին:

Ըստ Վրաստանի սահմանադրության՝ 2020թ. երկրում պետք է կայանային խառը համակարգով խորհրդարանական ընտրություններ, իսկ 2024թ.՝ արդեն համամասնականով:

Թուրքիայի հյուրանոցները չեն պատրաստվում հրաժարվել «all inclusive» համակարգից. թուրք պաշտոնյան՝ ի պատասխան առևտրականների բարձրացրած բողոքի

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА