o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լրագորղը դատի է տվել իրավաբանին. տեսանյութ

24.06.2019 16:46 ԻՐԱՎՈՒՆՔ
Լրագորղը դատի է տվել իրավաբանին. տեսանյութ

Այն, որ սոցիալական ցանցերը դարձել են քավության նոխազ եւ օգտագործվում են ավելի շատ վատ, քան լավ նպատակներով գնալով ականռու է դառնում: Ամեն օր հանդիպում եւ ականատեսն ենք լինում տարաբնույթ անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ, հայհոյանքներ այս կամ այն անձի հասցեին: Իսկ յուրաքանչյուր նմանատիպ երեւույթ, կամ անձ, որը իրեն թույլ է տալիս ոչ հարիր արտահայտություններ, կամ մտքեր շարադրել ի լուր ամենքի, ունեն իրենց հետեւորդները, համակիրները, կամ ինչու չէ նաեւ ֆեյքերը: Այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում շատերը պարապ են, կամ ստատուս գրելն ու դրանով ինքնահաստատվելը դարձել է ապրելակերպ: Ավելին, ֆեյսբուքյան տիրույթը նման կերպ օգտագործողները կարծես հենց այնտեղ էլ աշխատում են 24 ժամ` սրա, նրա մասին պատվերով, թե առանց պատվեր հայտարարություններ ու կարծիքներ գրում, ներկայացանելով դրանք շատ անգամ գռեհիկ ձեւերով:

Հավանաբար շատերը կհիշեն «Կիսաբաց լուսամուտներով»` «Դժբախտ Հայկազը» վերնագրով հաղորդումը, ով իշխանափոխությունից հետո հաճախ է երեւում որոշ ցույցերին, հանրահավաքներին, պիկետներին եւ աչքի ընկնում իր ոչ այդքան ադեկվատ պահվածքով: Ինչ խոսք, յուրաքանչյուրն ազատ է մասնակցելու հանրահավաքներին, արտահայտել իր կարծիքը թե մասսայական, թե վիրտուալ տարածքում, սակայն կարծիքը, ազատ խոսքը շատ անգամ շփոթում են գռեհկության եւ սպառնալիքի հետ: Եվ այսպես, վերոնշյալ Հայկազ Մակարյանը ինչ-ինչ սպառնալիքներ եւ անվայել խորսքեր է ասել լրագրող Գայանե Մանուկյանի հասցեին, որի պատճառով վերջինս դատի է տվել` պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Նկատենք, որ ամենայն հավանականությամբ, Հայկազին դուր չեն եկել Գայանեի ինչ-ինչ հոդվածներ, որն էլ նրան իրավունք է վերապահել նման կերպ արձագանքել: Ասենք ավելին` Հայկազ Մակարյանը իրավաբան է եւ շատ լավ տիրապետում է, թե նման դեպքերում ինչ կարելի է անել, բացի վիրավորանքներից ու սպառնալիքներից: 

Iravunk.com-ը տեղեկացավ, որ լրագրողի շահերը պաշտպանում է ԶԼՄ-ների թեմաներով դատարաններում բազում հաղթանակներ ունեցած, «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

Մեջբերենք Հայկազ Մակարյանի Ֆեյսբուքյան էջումՙ լրագրողի հասցեին կատարած այն արտահայտությունները, որոնք պատճառ են հանդիսացել դատարան դիմելուն.  անմակարդակ, ողորմելի, փսլնքոտ, այլանդակ, տականք, բջուհի, չարորակ ուռուցք, ստահակ, խղճուկ արարած, փսլնքոտ շան աղջիկ, լածիրակ, առնետ, փչացած պոռնիկ, արտաթորանք, ականջներիցդ կշպրտեմ, դեմդ կանգնեմ, դառնալու ես կուռկուռի ձագ, շպրտելու եմ, տեղդ չես գտնելու, թքելու եմ քո վրա, իմ կատաղած վիճակս որ տեսնես, միզելու ես տակդ եւ այլն:

iravunk.com-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ այո, դատարանը վարույթ է ընդունել, իսկ այսօր էլ դատական նիստն էր եւ միջնորդության մեջ ավելացվել է նաեւ վնասի հատուցման պահանջը: Ըստ փաստաբանի.

Ես այստեղ կարեւորում եմ հետեւյալը, որ ցավոք , մեր հասարակության մեջ բացակայում է մշակույթը փոխադարձ վիրավորանքներ հայտնելու: Իսկ Հայկազ Այվազյանի խոսքերը միգուցե ունեցել են պատճառահետեւանքային կապ, սակայն մեր երկրում պետք է  ձեւավորենք հանդուրժողականություն, եւ եթե կան նման պահեր, միանշանակ պետք է վիճարկվի դատական կարգով: Այստեղ ես կարեւորում եմ պատասխանողի անձը, ով մասնագիտությամբ իրավաբան է, եւ տարբեր մարդիկ, երբ կարդում են այդ գրառումները եւ տեսնում, որ վերջինս իրավաբան է, բնականաբար,  վերջինիս ասածը ընդունում են, որ այդպես էլ պետք է լինի: Միանշանակ դեմ եմ նման վիրավորանքներ հասցնելուն թե՛ փողոցում եւ թե՛ ֆեյսբուքյան էջերում: Դրա տոտալ կրողը պետք է լինի պետությունը, ինչու չէ նաեւ ներպետական օրենքները թույլ են տալիս օրենքով սահմանված կարգով դիտել դատական պաշտպանության: Ես  այս դրվագով տեսել եմ վիրավորանք, ուստի դիմել ենք դատական պաշտպանության:

Մ. Հ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА