o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանկապարտեզում երեխայի պատանդառության գործով ամբաստանյալը չի ընդունում նախկին կնոջ տատուն սպանելու փորձի մեղադրանքը

23.06.2019 20:00 ԻՐԱՎՈՒՆՔ
Մանկապարտեզում երեխայի պատանդառության գործով ամբաստանյալը չի ընդունում նախկին կնոջ տատուն սպանելու փորձի մեղադրանքը

«Մանուշակ» մանկապարտեզում մանկահասակ երեխային պատանդ վերցնելու, նախկին կնոջ տատու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործով ամբաստանյալ Արգամ Հովիկյանի փաստաբանը պահանջում է բեկանել նրան` նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքներում մեղավոր ճանաչելու մասին Արմավիրի մարզային ընդհանուր իրավասության դատարանի դատավճռը:

ԱԺ նախկին աշխատակիցը դատի է տվել Արարատ Միրզոյանին եւ Տիգրան Գալստյանին

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` պաշտպանական կողմը, մասնավորապես համամիտ չէ նախկին կնոջ տատուն սպանելու փորձի համար առաջադրված մեղադրանքի հետ ու պահանջում է այդ մասով արդարացնել եւ անպարտ ճանաչել Ա.Հովիկյանին:

Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 16-ի սահմաններում,  Արգամ Հովիկյանը մտել էր Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա տեղակայված «Մանուշակ» մանկապարտեզի վարչական շենք` կրտսեր 1-ին խմբի երեխաների համար նախատեսված ննջասենյակ, և կնոջը՝ մանկապարտեզի աշխատակից Լիլիթ Հովհաննիսյանին, որի հետ բաժանվելուց հետո գտնվում էր լարված հարաբերությունների մեջ, հայտնել, որ ցանկանում է առանձնազրույց ունենալ` պահանջելով դուրս գալ մանկապարտեզից:

Լիլիթ Հովհաննիսյանը հրաժարվել էր առանձնազրույց ունենալ ամուսնու հետ, ինչից հետո վերջինս, ըստ քրեական գործի տվյալների, բաճկոնի տակից հանել էր որսորդական դանակը և, բռնելով Լիլիթ Հովհաննիսյանի մազերից, քարշ էր տվել նրան մանկապարտեզի շինության մուտքի դռան մոտ` ցանկանալով նրան դուրս բերել շենքից: Լիլիթ Հովհաննիսյանը կառչել էր մուտքի դռնից ներս տեղակայված աստիճանների ճաղավանդակներից և դիմադրել, որի ընթացքում Արգամ Հովիկյանը ձեռքին եղած դանակով դիտավորությամբ հարվածներ էր հասցրել կնոջ դեմքին և կրծքավանդակին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Այդ պահին նրանց էր մոտեցել Լիլիթ Հովհաննիսյանի տատը՝ նույն մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանը՝ փորձելով օգնություն ցույց տալ թոռանը: Հովիկյանն  իր մոտ գտնվող դանակով դանակով հարվածելով նրա պարանոցի հատվածին, սակայն հարվածելու պահին Ռոզա Վարդանյանը հետ էր քաշվել, որի արդյունքում հարվածն ամբողջ ուժգնությամբ տեղի չէր ունեցել: Մակերեսորեն վնասվել էր Ռոզա Վարդանյանի պարանոցն ու ձախ ականջը:

Երբ Լիլիթ Հովհաննիսյանն ազատվել էր Հովիկյանից ու դիմել փախուստի, վերջինս մանկապարտեզի ննջասենյակում պատանդ էր վերցրել նույն մանկապարտեզի ակնհայտ անչափահաս սաներից մեկին և իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ պահել նրան՝ վերջինիս ազատելու համար իրավապահ մարմինների աշխատակիցներից պահանջելով հանդիպում կազմակերպել կնոջ հետ: Սակայն իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում, Հովիկյանը վնասազերծվել էր և ձերբակալվել:

Ընդհանուր իրավասության դատարանի կողմից ապրիլի 8-ին  Հովիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքները կատարելու մեջ: Այն է՝  սպանության փորձը, դիտավորությամբ ուրիշին առողջական միջին ծանրության վնաս հասցնելը, զենքի օգտագործմամբ անչափահասին պատանդ վերցնելը, ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը ու դատապարտվել 10 տարվա ազատազրկման:

Դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն արդեն մուտք է եղել վերաքննիչ քրեական դատարան: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` այն մակագրվել է դատավորներ Մհեր Արղամանյանին, Նարինե Հովակիմյանին, Ալեքսանդր Ազարյանին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА