o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ Բրիտանիայում դատարանը մտավոր հետամնաց կնոջը պարտավորեցրել է ընդհատել 22 շաբաթական հղիությունը

22.06.2019 19:39 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մեծ Բրիտանիայում դատարանը մտավոր հետամնաց կնոջը պարտավորեցրել է ընդհատել 22 շաբաթական հղիությունը

Մեծ Բրիտանիայում դատարանը պարտավորեցրել է մտավոր հետամնաց կնոջն ընդհատել 22 շաբաթական հղիությունը՝ չնայած կնոջ և նրա մոր առարկությանը, հաղորդում է Fox News-ը:

Դատավոր Նաթալի Լիվենը խոստովանել է, որ կնոջ կամքին հակառակ հղիության ընդհատման հրամանը «մեծագույն ներխուժում է նրա կյանք», սակայն վստահեցրել է, որ դա արվում է ի շահ նրա: «Ես պետք է գործեմ ի շահ կնոջ և ոչ թե առաջնորդվեմ հասարակության՝ հղիության արհեստական ընդհատումների նկատմամբ վերաբերմունքով»,- պարզաբանել է դատավորը:

Կինը, որի անունը չի նշվում, զարգացման խնդիրներ ունի և մտավոր առումով նման է 6-9 տարեկան երեխայի: Նա մոտ 20 տարեկան է և գտնվում է հատուկ խնամքի կենտրոնում:

Կնոջ մայրը, որը նախկինում աշխատել է որպես մանկաբարձուհի, վստահեցրել է դատարանին, որ կարող է աղջկա օգնությամբ հոգ տանել երեխայի մասին, սակայն դատավորն առարկել է՝ նկատելով, որ կինը սեփական որոշումները կայացնելու համար բավարար մտավոր ունակություններ չունի:

«Կարծում եմ՝ նա ցանկանում է երեխա ունենալ այնպես, ինչպես կցանկանար գեղեցիկ տիկնիկ ունենալ: Երեխա ունենալը նրան ավելի ծանր ապրումներ կպատճառի, քան հղիության ընդհատումը: Նա չի կարողանա հոգ տանել երեխայի մասին և ստիպված կլինի նրան խնամքի հանձնել»,- հստակեցրել է դատավոր Լիվենը:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, թե ինչպես է կինը հղիացել:

Մարգարիտա Սիմոնյանը ցուցադրել է իր հղիությունը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА