o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

21.06.2019 15:30 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք, այդ թվում՝ 1-ը նախկինում կատարված։ 

Օպերատիվ

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 15, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 10, ծեծի 5, խուլիգանության 4, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման և սպանության սպառնալիքի 2-ական, յուրացման կամ վատնման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ ամփութության, քրեակատարողական հիմնարկից փախուստի, թմրանյութեր ձեռք բերելու կաննոները խախտելու, փաստաթուղթ կեղծելու, վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու և թրաֆիքինգի 1-ական դեպք: 

Հայտնաբերվել և կամավոր ներկայացել է 6-ական հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА